ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փախի՛ր, որ շոուն սկսենք 12/23/2019 16:20 | Վերլուծություններ
Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, պաշտոնապես հայտարարվեց, որ «Հոկտեմբերի 27»-ի գործով նախկին դատավոր Սամվել Ուզունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել և դատարանն էլ բավարարել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին միջնորդությունը։
Ա՛յ, ա՛յ, ա՛յ, փաստորեն հերթական անգամ իրավապահները չհասցրեցին փակել երկրից դուրս գալու բոլոր ճանապարհները և մարդը, այս դեպքում՝ նախկին դատավորը, որի նկատմամբ կալանքն էր ընտրվել որպես խափանման միջոց, հասցրեց փախչել երկրից:
Այս համատեքստում շատ արդիական մի հարց՝ իրավապահ մարմինները գո՞րծ են անում, թե՞ շոու: Հարցադրումը բնավ հռետորական չէ, ավելին, այն անգամ նախադեպային չէ, քանի որ արդեն նախորդ շրջանում այսօրինակ փաստերի հետ առնչվել ենք:
Հիմա, եկեք հերթականությամբ արձանագրենք այն ամբողջ տեղեկատվությունը ՈՒզունյանի գործի հետ կապված, որ նախորդել էր նրա փախուստին:
Եվ այսպես, ԲԴԽ-ն դեռևս դեկտեմբերի 21-ին էր պաշտոնական հաղորդագրություն տարածել, որ դեկտեմբերի 20-ին, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի միջնորդությունը, համաձայնություն է տվել Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ազատի Ուզունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ։ Այսինքն, այդպիսով ՈՒզունյանը զրկվել էր դատավորի անձեռնմխելիությունից:
Ի՞նչ պիտի հաջորդեր սրան, ինչո՞վ պիտի զբաղվեին իրավապահները, ի մասնավորի՝ Հատուկ քննչական ծառայությունը, որը դեկտեմբերի 20-ից տեղյակ լինելով ԲԴԽ-ի համաձայնության մասին, ոչինչ չարեց՝ պարզապես անգործություն ցուցաբերելով։
Փոխարենը՝ դեկտեմբերի 21-ին, երբ արդեն Սամվել Ուզունյանը երկրում չէր, տեղեկատվություն է տարածվում նրան մեղսագրվող արարքների մասին, հանրությունն էլ մտածում է՝ օ՜, տեսեք, նոր իշխանության իրավապահ համակարգն ինչ բացահայտումներ է անում և… սպասում հետագա գործընթացներին:
ՈՒ երբ արդեն ՈՒզունյանը բարեհաջող հեռացած է լինում երկրից, ընդ որում, դեռ մի բան էլ՝ Զվարթնոց օդանավակայանում նրա ուղեբեռում փամփուշտ հայտնաբերելուց, այն առգրավելուց և նրան բարի ճանապարհ մաղթելուց հետո միայն իրավապահ համակարգն անցնում է գործի:
Ազատությունից զրկված ՈՒզունյանը հանգիստ ու ազատ թռել-գնացել է, իսկ ԲԴԽ-ն նոր-նոր ի լուր բոլորի հայտնում է նրան որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնության մասին, դատախազությունն էլ տեղեկացնում է, թե ինչի մեջ է նա մեղադրվում:
Հարց է առաջանում, արդյո՞ք իրավապահ համակարգը, կոնկրետ՝ նախաքննական մարմինը՝ ՀՔԾ-ն այդ ընթացքում ոստիկանությանը չի հանձնարարել, գրություն չի ուղարկել ՈՒզունյանի օդային ու ցամաքային սահմանը փակելու մասին: Ի դեպ, եթե համապատասխան գրություն ուղարկվել է, սակայն սահմանապահները չեն կատարել իրենց գործառույթը դա արդեն այլ հարց է, որն իր մեջ պարունակում է այլ հանցագործության հատկանիշներ։
Ի՞նչ է սա, եթե ոչ իսկական շոու, տեսարան, աչքակապոցի, փիար, ինչ էլ ասենք, տեղին է, միայն ոչ՝ իրավապահ համակարգի պրոֆեսիոնալ գործունեություն, կատարված աշխատանք:
Այսինքն, այս էլ որերորդ անգամ ՀՔԾ-ն սպասում է՝ մարդիկ հեռանան, նոր սկսեն… Հիշենք նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի դեպքը, նա մեկ տարի Երևանում էր, ոչինչ չձեռնարկեցին, բավական է անձնական գործերով գնաց, հիշեցին, որ նրան պետք է մեղադրանք առաջադրեն, մեկ այլ դեպք՝ կապված՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանի հետ, բարձրաձայնեցին, իբր ապօրինի փողերի լվացման և այլնի մասին, սակայն թողեցին, որ հեռանա:
Այս ամենը մեր աչքի առաջ է տեղի ունենում՝ ուղղակիորեն փաստելով, որ պետական համակարգն ընդամենը փիարի համար է աշխատում: Իրական աշխատանք չկա, ամեն ինչի հիմքում շոուն է՝ սա է թավշյա իշխանության քաղաքականությունը:
Հեղինակ՝ Մարինե Մինասյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից