ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հասարակությանն անընդհատ նոր թշնամի է հրամցվում. Արծվիկ Մինասյան 12/23/2019 14:40 | ԼՐԱՀՈՍ
2019թ-ը կորցրած հնարավորությունների և նոր սպառնալիքների ձևավորման տարի է։ Այս մասին այսօր «Ոսկանապատ» կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։
Նա նշեց, որ ոչ միայն առնվազն 7 ուղղություններով հնարավոր չեղավ ուժեղացնել պետությունը, այլև նոր սպառնալիքներ ձևավորվեցին։
«Առաջին 3 ուղղությունները վերաբերում են արտաքին հարաբերություններին, արցախյան բանակցություններին և մեր անվտանգության թիվ մեկ երաշխավոր հայոց բանակին։ Սակայն հասարակական հարաբերություններում նաև շատ կարևոր են հաջորդ չորս ուղղությունները, դրանցից մեկը վերաբերում է հայկական իրականությունում մեր անհանդուրժողականության մթնոլորտի ձևավորմանը։ Ատելության խոսքը, քարոզը, ատելության վարքագիծը, որը բխում է իշխանություն ձևավորած անձանց վարքագծից, ցավոք սրտի, Հայաստանում դարձավ առօրյա, և համացանցում գրեթե ամեն օր 1000-ավոր վիրավորանքն ու հայհոյանքը վկայում են այն մասին, որ իշխանությունն ամեն գնով՝ մանիպուլյացիաների միջոցով, կեղծ տեղեկատվության միջոցով փորձում է կարևոր մնալ»,-ասաց Մինասյանը։
Նրա խոսքով, իշխանությունները շարունակ փորձել ընտրել նոր թիրախներ, հասարակությանն անընդհատ նոր թշնամի է հրամցնում, վերջին հակառակորդն էլ պետական կառավարման ամբողջ համակարգն էր։
ՀՅԴ ԳՄ անդամը նշեց նաև, որ փորձ է արվում հասարակության ողջախոհ հատվածին անկյուն մղել. «Ինչու՞ չենք հանգիստ նստում տեղներս ու լռում, որպեսզի իշխանությունը սխալվի։ Բոլոր այն մարդիկ, ովքեր այս հարցադրումը կատարում են պետք է իմանան, որ եթե ազգային անվտանգության, երկրի անվտանգության հարցում լռելու պատճառով կորցնելու ենք համազգային մեր նպատակներից թեկուզ մեկը, ապա մենք հանցագործ կլինենք, եթե լռենք։ Բոլոր այն մարդիկ, ովքեր մտածում են՝ թողենք իշխանությունը որքան հնարավոր է սխալվի, կործանվի, որպեսզի հասարակության աչքերը բացվեն և հասարակությունն ոտքի կանգնի, դա նմանվում է բերդն ավիրելուն ու զրոյից նոր բերդ կառուցելու մոտեցմանը»։
Նա ընդգծեց, որ իշխանության մենատիրացման հաստատման առարկայական գործողությունների սպառնալիք կա. «Դատարանների նվաճման քաղաքականությունը, որ իշխանությունը վերից վար փորձում էր իրականացնել, բացահայտում է իրականում անձնիշխանության, մենիշխանության ցանկություններն ու ձգտումները։ Դատարանի շրջափակումը, փողոցային արդարադատությունը, ակնհայտ ապօրինի խափանման միջոցների ընտրությունը, մարդուն արհեստական ձևով մեղավոր ճանաչելն ու նրա նկատմամբ բացասական էմոցիա առաջացնելով թշնամի հայտարարելը, անմեղության կանխավարկածը ոտնատակ տալը և մի շարք նման հանգամանքները խոսում են այն մասին, որ ոչ միայն չենք կարող իրավական պետության մասին խոսել, այլև խոսում ենք բռնատիրության մասին։ Խոսում ենք մի հասարակության մասին, որտեղ մատնությունը դարձել է հիմնական վարքագծի կանոն, ուրացումը դարձել է ամենօրյա։ Վերանում են արժեքային համակարգերը, որոնք հայ մարդուն հպարտություն են տալիս»։
Նա շեշտեց՝ իշխանությանը որպես ընդդիմախոս հանդես եկող կուսակցությունները որքան հնարավոր է պիտակավորվում են, ոչնչացվում են քաղաքական կուսակցությունները, իսկ առանց դրանց գաղափարախոսություն չի կարող լինել, առանց գաղափարախոսության էլ ապագա չի կարող լինել։
Մինասյանի խոսքով, առանց արժեքային համակարգի իշխանությունը կամ պետք է գնա մենիշխանության հաստատման և բռնատիրության միջոցով իշխանությունը պահելու, կամ պետականությունը կորցնելու ճանապարհով։
Մանրամասները՝ տեսանյութում
Հեղինակ՝ Սոնա Գեւորգյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան