ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխանությունները կողմնակից չեն և քայլ չեն ձեռնարկում Արցախի անկախության ճանաչման ուղղությամբ. Կիրո Մանոյան 12/23/2019 13:48 | ԼՐԱՀՈՍ
Այս իշխանությունները կարծես չունեն Արցախի հարցի կարգավորման ո՛չ ռազմավարություն, ո՛չ հայեցակարգ և տարբեր պահերի տարբեր բաներ են ասում։ «Ոսկանապատ» կենտրոնում արտաքին քաղաքական հարցերի քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության հարցին։
Վերջինս նկատեց՝ Բրատիսլավայում ԵԱՀԿ արգործնախարարների ժողովից առաջ վարչապետն ԱԺ-ում հայտարարեց, որ հարցի կարգավորման գծով մեր և Արցախի իշխանությունների մոտեցումների մեջ ոչ մի տարբերություն չկա, այսինքն դրանք 100 տոկոսով նույնն են։ Կիրո Մանոյանի կարծիքով նման բան հայտարարել այնպիսի հանդիպումից առաջ, որտեղ պետք է ենթադրաբար բարձրացվեր, որ կարևոր է Արցախի Հանրապետության ներկայացուցիչների մասնակցությունը բանակցություններին, անհասկանալի է, որովհետև եթե նույն բանն են ասելու, ապա ինչու է անհրաժեշտ նրանց մասնակցությունը։
«Կարծում եմ՝ ինքը դա ասաց այլ նպատակով՝ ընտրությունների մասին ակնարկելով։ Ուզեց ցույց տալ, որ խնդիր չունենք և այլն։ Բացի այդ Բրատիսլավայում արտգործնախարարի ելույթը, որտեղ ինքն ավելի շուտ կարմիր գծեր ցույց տվեց, բայց ոչ թե ռազմավարություն կամ հայեցակարգ։ Այդտեղ կար թույլ, խոցելի և նույնիսկ վնասակար մոտեցում, որ խոսում է՝ Արցախի ժողովուրդը տակավին պետք է արտահայտի իր կամքը, թե ինչպես կուզի ապրել։ Այսինքն` անտեսվում է 91 թվականի հանրաքվեն, 2016 թվականի Սահմանադրության հանրաքվեն, 2017 թվականի Սահմանադրության հանրաքվեն։ Ճիշտ այդ տրամաբանությամբ էլ իշխանությունները կողմնակից չեն և քայլ չեն անում Արցախի անկախության ճանաչման ուղղությամբ»,-նշեց Կիրո Մանոյանը։
Նա ընդգծեց, որ Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության գլխավոր ուղղություններից մեկը հենց անկախության ճանաչումն է, բայց Հայաստանի իշխանությունները նրա կարծիքով համաձայն չեն կամ կողմնակից չեն, որպեսզի Հայաստանն աջակցի միջազգային ճանաչման գործընթացին.
«Ճիշտ չի ասել, որ Հայաստանը չի ճանաչել Արցախի Հանրապետությունը։ Նույքան ճիշտ չի ասել, որ լրիվ ճանաչել է։ Կա մեջտեղն ինչ-որ բան, սկսած նրանից, որ մենք ունենք ԱՀ դիվանագիտական ներկայացուցչություն, կան միջպետական, միջգերատեսչական պայմանագրեր, հարաբերություններ և եթե այդքանով, իսկ մենք կարողանանք մի քանի այլ պետությունների էլ աջակցություն ապահովել, ապա բանակցությունները շատ ավելի լուրջ կլինեն այն իմաստով, որ Ադրբեջանը կհասկանա՝ անվերջ պատանդ չի կարող պահել այս բանակցությունները»,-հավելեց ՀՅԴ բյուրոյի անդամը։
Անդրադառնալով հակամարտության փուլային լուծման տարբերակին՝ Կիրո Մանոյանը նկատեց՝ անկախ նրանից սեղանին դրված է նման տարբերակ, թե ոչ, համանախագահողներն այդ մասին չեն բարձրաձայնել. «Դրանից արդեն 5-6 տարի առաջ որոշ փորձեր եղել են՝ ասելու, որ եկեք սկսենք գրել այն բոլորի մասին, ինչի շուրջ կա նախնական համաձայնություն։ Այդ ժամանակվա Հայաստանի իշխանությունները բարեբախտաբար դեմ եղան և նման բան չսկսվեց։ Մինչև այսօր բանակցությունների տրամաբանությունն, այն է` եղել, որ սա փաթեթային լուծում է, որի գործարկումը կարող է լինել փուլերով, բայց ամբողջ կարգավորումը փաթեթի մեջ երևում է։ Չի կարելի համարել, որ եղել է որևէ համաձայնություն, մինչև բոլոր հարցերի շուրջ համաձայնություն չլինի»,-հավելեց Կիրո Մանոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/27/2024 08:22 Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ»
- 11/27/2024 08:20 Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․«Հրապարակ»
- 11/27/2024 08:17 Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես ղեկավարում է «Հաց բերողին» կալանավորող Էդիկ Հակոբյանը. ինչ է նա հայտարարագրել. «Ժողովուրդ»
- 11/27/2024 08:14 Ալեն Սիմոնյանը սպառնացել է ու վիրավորել․«Հրապարակ»
- 11/27/2024 08:09 ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ»
- 11/27/2024 08:07 Արարատ Միրզոյանը նեղսրտել է թիմակիցներից. անարդար են վարվել Նարեկ Զեյնալյանի հետ. «Ժողովուրդ»
- 11/27/2024 08:06 Ովքեր են ՔԿ-ում ազատման դիմում գրել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/27/2024 17:57 Ռուսները քանդել են Ոսկեպարում և Այգեպարում իրենց սարքած զորանոցները. Սարգսյան
- 11/27/2024 15:49 Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է ԵՄ առաքելության լեհ դիտորդների հետ
- 11/27/2024 15:18 Պետական ինստիտուտների կազմաքանդումը շարունակվում է․ Մհեր Մելքոնյան
- 11/27/2024 14:43 Գյումրիում ինձ ճանաչողների հետ խորհրդակցելուց հետո, կկայացնեմ որոշում. Սարուխանյանը՝ իր թեկնածության մասին
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/27/2024 22:48 Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենում․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից․ կրակի դեմ պայքարում է հրշեջների 2 մարտական հաշվարկ
- 11/27/2024 19:54 Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Opel»-ն ու «Scania» բեռնատարը. կա վիրավոր
- 11/27/2024 18:46 Վթար՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած
- 11/27/2024 17:03 Գյումրիում «Գազելի» վթարման հանգամանքները պարզվում են նախաքննությամբ․ բուժկենտրոն տեղափոխված անձինք դուրս են գրվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում
- 11/27/2024 14:50 Մթերք, որը նվազեցնում է իշեմիկ ինսուլտի հավանականությունը
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել