ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շատ լուրջ թիրախավորված են երեխաները. Խեղաթյուրվում է նրանց աշխարհը 12/22/2019 11:10 | ԼՐԱՀՈՍ
«Վաչագանի Այբբենարանը ազգային մտածողությամբ, երեխաների հոգեկան զարգացման տվյալ փուլն ամբողջությամբ հաշվի առած եւ հոգեբանական տեսակետից ընդունելի դասագիրք է, որը միայն գնահատանքի խոսքերի է արժանի, բայց ովքեր են տալիս գնահատականները: Նրանք առաջին հերթին պատվեր կատարող մարդիկ են, մարդիկ, ովքեր խնդիր ունեն լուծելու եւ հետեւողական ձեւով ամեն մեկն իր մասով իր առաջադրանքը կատարում է»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ անդրադառնալով Վաչագան Սարգսյանի հեղինակած Այբբենարանի շուրջստեղծված աղմուկին:
Հիշեցնենք, նախօրեին, խորհրդարանում «Կրթության ոլորտի բարեփոխումներն ու առաջիկառազմավարական մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ իշխող խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը հայտարարեց, որ վերջերս բախտ է ունեցել բացելԱյբբենարանը, որը հեղինակել է Վաչագան Սարգսյանը և ապշել է դասագրքի լուսանկարներից: Պատգամավորը հայտարարել է, որ « կինը մշտապես ներկայացված է որպես տնայինտնտեսուհի, իսկ տղամարդը՝ որպես հիմնական աշխատուժ։ Կներե՛ք, բայց ես կարծում եմ, որայդ այբբենարանի տեղն աղբամանում է»:
Դասագրքի հեղինակ Վաչագան Սարգսյանը պատասխանել է այս հայտարարությանը ՝ նշելով. «Սոնա Ղազարյան, Ազգային ժողովի պատգամավոր, ձեզ ասում եմ, որ դուք սուտ եք խոսում, կեղծարար եք ու տգետ»:
Հոգեբան Կարինե Նալչաջյանը տարակուսում է՝ գոնե պետք է պատկերացնել այն ոլորտը, որի մասին խոսում է պատգամավորը: Ըստ նրա, ստեղծվել է մի իրավիճակ, երբ տարբեր մարդիկ տարբեր կողմերից փորձում են այսպես ասած կարծրատիպեր ջարդել. «Մի դեպքում անունը դնում են ստերեոտիպ՝ ցանկացած ավանդական արժեք են ջարդում, այստեղ էլ Այբբենարանն են քննադատում, որը հրաշալի մշակված դասագիրք է, բայց մարդը գենդերային, ամենավատ իմաստով, անհավասարություն է փորձում գտնել այնտեղ, որտեղ այն ընդհանրապես չկա: Մենք հպարտությամբ կարող ենք ներկայանալ աշխարհին, որովհետեւ մեր մշակույթում կինը, մայրը հարգված է, բայց բանից անտեղյակ մարդիկ նման հայտարարություններ են անում: Ես ուղղակի շատ վատ տպավորություն ստացա, այդ թերուս ու վաճառված մարդիկ Այբբենարան են գցում աղբանոց, իրենց իրավունք են վերապահում մեր արժեքների մասին խոսել»:
Կարինե Նալչաջյանը համոզված է այն, ինչ այսօր կատարվում է ավանդական արժեհամակարգի, հայոց լեզվի հետ մի մեծ պատվեր է: Հոգեբանը հիշեցնում է, որ իշխանության գալու հենց սկզբից ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նախ թիրախավորեց ռազմահայրենասիրական դաստիրակությունը, ազգ-բանակ կոնցեպտը, միանգամից անցան եկեղեցուն, ինչը ըստ հոգեբանի, վկայում է, որ ազգային հիմնասյուներին են դիպում:
«Շատ լուրջ թիրախավորված են երեխաները: Այդ ուժերը շատ մտածված գործ են անում, չէ՞ որ երեխաները մեր ապագան են ու եթե այսօր մենք խեղաթյուրենք երեխաների աշխարհը, մեր ապագան լուծված կլինի, շատ բան չի մնա անելու եւ սա է պատճառը, որ երեխաների թիրախավորումը կարմիր թելի նման գնում է»,-ասաց Կարինե Նալչաջյանը:
ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դեւրիկյանը կարծում է, որ պատգամավորը պետք է չափավոր խոսի, էթիկայի սահմանը չպետք է անցնի: «Ես Վաչագան Սարգսյանին ճանաչում եմ որպես իմ կողմից հարգված մտավորականի, ես գիտեմ, որ նա շատ կուռ մտածողություն ունի եւ նման պրիմիտիվ բան չէր կարող անել՝ կնոջը խոհանոցում ներկայացնել: Ես կարծում եմ, որ պատգամավոր անձնավորությունը պետք է չափավոր խոսի, նա «այբենարան» եւ «աղբաման» բառերը իրար չեն պատշաճում , էթիկետի աստիճան կա, որից իրավունք չունի իջնելու պատգամավորը, առավել եւս , երբ Վաչագան Սարգսյանի վաստակի 10 տոկոսը չունի: Այս ոճը, այս անհանդուրժողականությունը մեր երկրի համար կործանարար է»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց Վարդան Դեւրիկյանը:
Նա շեշտեց՝ աշխարհի շատ երկրներում ընտանիքի նյութական բարեկեցության պատասխանատվությունը տղամարդն է կրում , իսկ հավասարությունը կնոջ եւ տղամարդու միջեւ չի նշանակում, որ տարբեր հարաբերություններում պետք է բոլոր տարբերությունները ջնջվեն:
«Դա հակաբնական կլինի, երբեմն հավասարության մեջ մենք նվաստացնում ենք կնոջը՝ իր բարձունից իջեցնում ենք»,-շեշտեց գրականագետը` առաջարկելով լուրջ սոցիոլոգիական հետազոտություն անցկացնել եւ պարզել, թե Հայաստանի կանանց որ տոկոսը կցանկանար նման հավասարություն: Ըստ Դեւրիկյանի, այդպիսի ուսումնասիրությունը նաեւ Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված շատ հարցերի պատասխաններ կտա:
Որպես Նոր Տարվա մաղթանք Վարդան Դեւրիկյանն ասաց. «Մաղթում եմ, որ մարդիկ, որոնք առանձնապես որեւէ արժեք իրենց կյանքում չեն ստեղծել եւ դեպքերի բերումով որոշակի դիրքի են հասել, հետադարձ հայացքով փորձեն նայել իրենց անցած ճանապարհին ու փորձեն արժեւորել ու իմաստավորել : Ես այդ պատգամավորին սեր ու հանդուրժողականություն կմաղթեմ , իսկ Վաչագան Սարգսյանին՝ որ անվհատ շարունակի իր գործունեությունը»:
Նշենք, որ Սոնա Ղազարյանն այն պատգամավորն է, որը, ըստ մամուլի, պատգամավոր է դարձել արտասվելու համար, երբ քարոզարշավին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համո Սահյան էր ասմունքում: Ըստ հրապարակումների, Սոնա Ղազարյանը հուզվել է ու արտասվել, ինչն էլ չի վրիպել Փաշինյանի ուշադրությունից եւ նա հայտնվել է «Իմ քայլը»-ի նախընտրական ցուցակի անցողիկ տեղերում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ