Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ Արման Ծառուկյան 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր

Ուղղակի եւ անուղղակի ճնշում` խորհրդակցական սենյակում գտնվող դատարանի նկատմամբ 12/20/2019   00:24  |  2-րդ նախագահի գործով դատավարությունը

Դատարանի` խորհրդակցական սենյակից դուրս գալուց ժամեր առաջ ոստիկանության տարածած տեսանյութը ուղղակի կամ անուղղակի ճնշում կարող է լինել դատարանի նկատմամբ: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Ոստիկանության` դեկտեմբերի 19-ի երեկոյան տարածած տեսանյութին, իբրև թե, Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը հանդիպել է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից տուժած անձանցից մեկին ու հորդորել հրաժարվել ցուցմունքից` խոստանալով վճարել դրա դիմաց

Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, այս պահին գտնվում է խորհրդակցական սենյակում` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու գործով որոշում կայացնելու: Այն կհրապարակվի դեկտեմբերի 20-ին:

«Ինչպե՞ս է ստացվում, որ դատարանը գտնվում է խորհրդակցկան սենյակում և ժամեր առաջ տեսանյութ է հրապարակվում, որտեղ ուղղակիորեն փորձում է շահարկվել Ռոբերտ Քոչարյանի անունը: Ի՞նչ նպատակ էր սա հետապնդում: Ինչու՞ հենց ժամեր առաջ, երբ դատարանը խորհրդակցական սենյակում էր: Պարզ է չէ՞, որ դատարանի նկատմամբ ճնշումները կարող են լինել ուղղակի և անուղղակի: Չէ՞ որ նման հարցերում պետական մարմինը պետք է ծայրահեղ զսպվածություն ցուցաբերի»,- ասաց Վարդևանյանը:

Նրա խոսքով՝ սա առաջին դեպքը չէ և դատավոր Դավիթ Գրիգորյանի՝ խորհրդակցական սենյակում գտնվելու ժամանակ ևս համանման իրավիճակ է գրանցվել ոչ թե ոստիկանության կողմից, այլ՝ մի փոքր այլ ձևով, սակայն իրավիճակը նույնն էր:

Բացի այդ՝ Վարդևանյանը նկատեց, որ տեսանյութն ակնհայտորեն մոնտաժված է և ոչ այդքան նոր ժամանակահատվածի է վերաբերում. «Առնվազն տպավորություն է, որ տեսանյութը նոր չէ: Ինչու է այն այսօր հրապարակվում: Իրավաչափ ի՞նչ նպատակ է հետապնդում», ասաց նա:

Մյուս կարևոր հանգամանքը, որին անդրադարձավ Արամ Վարդևանյանը, անմեղության կանխավարկածն է:
«Վերջերս, երբ ԿԳՄՍ փոխնախարարի ձերբակալման, այնուհետև կալանավորման ժամանակ, կարծես թե, բոլորի կողմից հիշատակվում է անմեղության կանխավարկածի հետ կապված հարցադրումը: Նույնն էլ այս դեպքում»,- նշեց Վարդևանյանը:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Ոստիկանությունը տեսանյութ էր տարածել, որտեղ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը Քանաքեռում գտնվող իր գրասենյակ է հրավիրել մարտի 1-ի դեպքերից տուժած անձանցից մեկին ու առաջարկել հրաժարվել տուժողի կարգավիճակից, տված ցուցմունքից և չներկայանալ դատական նիստերին՝ հայտնելով, որ պատրաստ է վճարել այն գումարը, որը պետք է պետությունը տրամադրի որպես դրամական աջակցություն։ Բացի այդ խոստացել է, որ իշխանափոխությունից հետո տուժողին կնշանակեն բարձր պաշտոնի։ Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել։ Տարածված տեղեկատվությանն արձագանքել էր նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը` նշելով, որ ոստիկանական այս «օպերացիային» կարող են հաջորդել նոր ձերբակալություններ` չբացառելով նաեւ Ռ.Քոչարյանի որդիներից մեկի ձերբակալությունը:

Արդյոք իշխանությունները նախապատրաստում են Լեւոն կամ Սեդրակ Քոչարյանի ձերբակալությունը` հարցին ի պատասխան փաստաբանը նշեց, որ այս ժամանակահատվածում շատերն են ճանաչել Ռոբերտ Քոչարյանի որդիներին և նրանց մարդկային տեսակը միայն հարգանքի է արժանի:

«Մարդիկ, ովքեր՝ գտնվելով այսպիսի իրավիճակում, երբ նման ծավալի ապօրինություն է տեղի ունենում և նման անհիմն կալանավորում է տեղի ունենում և դա շարունակաբար պահվում է: Վերջիններիս վարքագիծն օրինակելի է: Հույս ունեմ, որ նման երևույթներ կարող են միայն հիպոթետիկ տեսանկյունից դիտարկվել»,- նշեց Վարդևանյանը:

Նրա խոսքով՝ հավանական է, որ նախօրոք ներգրավված անձ է եղել, ով նախաձեռնել է նման գործողություններ:
«Ի վերջո հաշվի առեք, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի շրջանակներում տուժողներ չկան: Դա միայն ես և իմ գործընկերները չենք ասել, այլև՝ դատախազներից պարոն Բիշարյանը: Ինչի՞ մասին է խոսքը»,- ասաց պաշտպանը:

Հեղինակ` Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:23 18/12/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՌոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու գործով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ
16:07 18/12/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԱյս մոլորակի վրա կա երկու հայկական պետություն և երկուսում էլ ես ղեկավար եմ եղել. Քոչարյանը արձագանքեց՝ իր վտանգավոր լինելու մասին արտահայտությանը
16:01 18/12/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԴատախազները պնդում են, որ Քոչարյանի փաստաբանների բողոքը ենթակա է մերժման
14:42 18/12/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՎերաքննիչ բողոքում վկայակոչել եմ ՄԻԵԴ-ի 3 վճիռ, բայց նույն հաջողությամբ կարող էի 300 վճիռ վկայակոչել. Հայկ Ալումյան
14:10 18/12/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԴատավոր Լուսինե Աբգարյանը մերժեց Ռ. Քոչարյանի պաշտպանական խմբի ինքնաբացարկի միջնորդությունը
14:02 18/12/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՎերաքննիչ դատարանում մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու գործով դատական նիստը. Ռ. Քոչարյանը ներկա է նիստին
18:32 16/12/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՔոչարյանի գործով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ. Որոշումը կհրապարակվի 2 օրից
18:10 16/12/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՄեղադրող կողմը դեմ արտահայտվեց Ռոբերտ Քոչարյանի գործով նախագահող դատավոր Լուսինե Աբգարյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությանը
17:44 16/12/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՔոչարյանի գործով դատավոր Լուսինե Աբգարյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել (տեսանյութ)
16:58 16/12/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԴատավոր Լուսինե Աբգարյանի կապերի վերաբերյալ հարցերը ճշտելու համար անցկացվում է դռնփակ նիստ

Արխիվ

[]