ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երգող նստարաններ, մանեկեններ՝ անցուղիներին, քաղաքապետարանը 2020 թվականին կիրագործի քաղաքացիների առաջարկներից 17-ը 12/20/2019 20:17 | ԼՐԱՀՈՍ
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ստեղծված «Ակտիվ քաղաքացի» կայքում քաղաքացիների առաջարկերից 17-ն արժանացել է հավանության, որոնց իրագործումը քաղաքապետարանը նախատեսվում է իրականացնել 2020 թվականին։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Մեր այն հարցին, թե ո՞ր առաջարկներն են հավանության արժանացել և նախատեսված 500 մլն դրամ բյուջեից որքան գումար է տրամադրվելու դրանց իրագործմանը, քաղաքապետարանից հայտնում են, որ առաջարկներից յուրաքանչյուրի բյուջեն չի գերազանցելու 30 մլն դրամը։ Հավանության արժանացած 17 առաջարկների իրագործման համար նախատեսվում է կազմել նախագծանախահաշվային առաջադրանքներ՝ հետագայում բաց մրցույթ հայտարարելու նպատակով. «Եթե տվյալ առաջարկի նախահաշվարկային փաստաթղթերը կազմելու ընթացքում կամ առաջարկների իրագործումից հետո ի հայտ գա որոշակի տնտեսում, որն իր հերթին կբավարարի հաջորդ ամենաշատ հավանումներ ստացած առաջարկի իրագործմանը, ապա տվյալ գումարը կուղղվի հաջորդ առաջարկին»,-հայտնում են քաղաքապետարանից։
Երգող նստարաններից մինչև մանեկեններ՝ անցուղիներին, քաղաքացիների հանրօգուտ գաղափարները բազմաթիվ են։
Հավելենք՝ «Ակտիվ քաղաքացի» հարթակում մասնակիցների կողմից այս պահի դրությամբ ստացվել է 740 առաջարկ, որոնցից կայքի կանոններին համապատասխանել և հրապարակվել է 204-ը, իսկ հավանության արժանացած 17 առաջարկները ներկայացնում ենք ստորև.
1. «Հ․ Օշականի անվ․ N 172 դպրոցի բակային տարածքը դարձնել ապահով և փոխել
պատուհանները»
2. «Վերականգնենք «Կարմիր բլուր»-ը
3. «Մարզական կենտրոն՝ «Հաղթանակ» թաղամասում»
4. «Լեդ լուսավորություն՝ «Հաղթանակ» թաղամասում»
5. «#Իմքայլը հանուն Խարբերդի»
6. «Տաղավարի հարակից տարածքի բարեկարգում և մարզասարքերի
տեղադրում»
7. «Խաղահրապարակի ստեղծում»
8. «Սքեյթ այգի (Skate Park)»
9. «Բարեկարգ Քանաքեռ-Զեյթուն համայնք. այգի»
10. «Սարյան պուրակի բարեկարգում»
11. «Բարեկարգ Քանաքեռ-Զեյթուն համայնք. խաղադաշտ»
12. «Մանեքեններ՝ անցուղիներին»
13. «Հերոսների ծառուղի»
14. «Վիրտուալ իրականության տաղավար՝ Երևան քաղաքի
թանգարանում»
15. «Արևային տաղավար»
16. «Ամենագեղեցիկ դիտահորերը և փողոցի հետիոտնային անցումները՝
Երևանում»
17. «Երգող նստարաններ»
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ