ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանում կան մարդիկ, որոնց թվում է, թե «ախռանա» ունենալը և այդպես շրջելը գերագույն հաճույք է. Փաշինյան 12/19/2019 14:55 | ԼՐԱՀՈՍ
Իմ ընտանիքի անդամներն այսօր ինչ-որ տրանսպորտային միջոցով տեղից տեղ են շարժվում, այդ մեքենան իմ ընտանիքի անդամի համար չէ գնված։ Այդ մեքենան գնված է պետական պահպանության ծառայության աշխատողների համար, որոնք իրականացնում են վարչապետի ընտանիքի անդամների անվտանգությունը։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր՝ զրույց քաղաքացու հետ «Վարչապետի դստեր մեքենայի» մասին, ուղիղ եթերի ժամանակ։
«Օրենքով սահմանված է, որ այդ մարդիկ պետք է ունենան տրանսպորտային միջոց։ Նույն տրամաբանությամբ այն մեքենան, որով ես եմ շրջում, այդ մեքենան իմը չէ։ Այդ մեքենան պետական պահպանության ծառայությանն է, որն այդ մեքենան օգտագործում է վարչապետի անվտանգությունն ապահովելու համար, իսկ վարչապետի անվտանգությունն ապահովվում է, որովհետև այդպես սահմանված է օրենքով, որովհետև վարչապետը չի կարող հրաժարվել անվտանգությունից»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ասել՝ իր ընտանիքի անդամների որևէ մեկի համար պետական պահպանության ծառայությունը մեքենա է գնել, վարչապետի խոսքով դա աբսուրդ է։
Վարչապետը նշեց, որ երբ Մարիամը վերջերս վարորդական իրավունք ձեռք բերեց, շրջում էր 2008 թվականի արտադրության Nissan qashqai է ավտոմեքենայով և պետական պահպանության այդ մեքենան նրա հետևից գնում էր։ «Ստացվում էր, որ իմ ընտանիքի անդամը շարասյունով է շրջում Երևանում և դրա համար որոշ ժամանակ անց որոշեց այդ տհաճությունից հրաժարվելու նպատակով պետական պահպանության մեքենայով շարունակել շրջել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վերջինս ընդգծեց, երբ իմացել է այն լուրը, որ 2019 թվականի մեքենա է ձեռք բերվել, զանգել է պետական պահպանության ծառայության պետի պաշտոնակատարը կատարողներին և հարցրել՝ 2019 թվականին մեքենա ձեռք բերվել է, թե ոչ։ Վարչապետին պատասխանել են, որ 2019 թվականին մեքենա ձեռք չի բերվել. «Ինձ մոտ հարց ծագեց՝ 2018թ.-ին մեքենա ձեռք բերվել է, թե ոչ և պարզվեց, որ այո, մեքենաներ են ձեռք բերվել և այդ մեքենաները ձեռք չեն բերվել իմ ընտանիքի անդամների համար։ Այդ մեքենաները ձեռք են բերվել իմ ընտանիքի անդամների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ ՊՊԾ-ի համար։ Այդ մեքենաները ձեռք են բերվել, որովհետև ՀՀ սահմանված օրենքով պարտադիր պետական պահպանության ենթակա անձանց թիվն ավելացել է, որովհետև ասեմ, եթե չգիտեք, որ նախկինում պաշտոնավարածների անվտանգությունը շարունակում են ապահովել։ Եվ էլի մարդիկ են ավելացել, որոնց պետական պահպանությունն իրականացնելը սահմանված է օրենքով։
Այդ նույնն է, որ ասեմ Մարիամ Փաշինյանի համար կալաշնիկովի ավտոմատներ են ձեռք բերվել, Մարիամ Փաշինյանի համար զրահաբաճկոններ են ձեռք բերվել, Մարիամ Փաշինյանի համար ռադիոկապ է ձեռք բերվել և այդպես շարունակ։ Այդ մեքենաները ձեռք են բերվել օրենքով սահմանված պարտադիր գործառույթն իրականացնելու համար և այսօրվա օրենքով այդ գործառույթից հրաժարվելու իրավունք չունենք»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ այդ գործառույթի իրականացումը պարտադիր է։ Վարչապետը նկատեց՝ Հայաստանում կան մարդիկ, որոնց թվում է, թե ախռանա ունենալը և այդպես շրջելը գերագույն հաճույք է, սակայն վարչապետի խոսքով վերջին 1.5 տարվա ընթացքում իրենց ընտանիքի ամենամեծ խնդիրը կապված է այդ երևույթի հետ. «Իմ ընտանիքի անդամներն անընդհատ իմ առջև հարց են դնում, որ սա իրենց համար մեծ պրոբլեմ է։ Այս կարգավիճակն իրենց համար մեծ դիսկոմֆորտ է։ Անցած կիրակի օրը մենք ընտանիքով փախել էինք մեր հին մեքենայով և 1.5-2 ժամ շրջել ենք Երևանում մեր հին ավտոմեքենայով։ Կարծում եմ՝ կան քաղաքացիներ, որոնք նկատել են, մեզ տեսել են։
Բայց տվյալ դեպքում իմ գործողությունը կարող է մեկնաբանվել որպես օրենքի խախտում»,-նշեց վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից