ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կուտը չկերանք, պարոն վարչապետ։ Կամ դուք եք մեզ փորձում խաբել, կամ ՊՊԾ-ն է Ձեզ խաբել. 168.am 12/19/2019 23:26 | ԼՐԱՀՈՍ
Արդեն մի քանի օր է, հանրությունը բուռն քննարկում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Մարիամ Փաշինյանի ավտոմեքենայի հարցը։ Քննարկումները թեժացան այն աստիճան, որ Փաշինյանն ուղիղ եթերով անդրադարձավ թեմային՝ փորձելով պարզաբանումներ ներկայացնել ստեղծված իրավիճակի մասին։ Սակայն կարծելով, թե հեռուստադիտողը հավատաց ներկայացված բոլոր փաստարկներին, Փաշինյանը դիմեց հին ու բարի մեթոդներին և որոշեց թեման լրիվ ցրելու համար մեղքը գցել նախորդների վրա, և իր ֆեյսբուքյան էջում տեղադրեց հետևյալ գրառումը․
«Կարևոր նորություն ՊՊԾ արխիվից. «վարչապետի դստեր ավտոմեքենան» գնելու պայմանագիրը կնքվել է 2018 թվականի ապրիլի 6-ին, երբ Մարիամ Փաշինյանը պոտենցիալ բանտարկյալի դուստր էր, ոչ թե վարչապետի: Սա նրանց համար, ովքեր կասկածով են վերաբերվում այն պնդմանը, թե այդ մեքենան ՊՊԾ-ինն է, պետությանը, ոչ թե Մարիամ Փաշինյանինը»:
Իհարկե, քաղաքացիներից շատերը ծանոթ չլինելով պետական գնումների ոլորտին՝ կհավատան այս էժանագին կեղծիքին, սակայն մեր պարտքն է՝ թույլ չտալ իրականության նման խեղաթյուրում։
Նախ և առաջ, պարոն վարչապետ, պետական գնումների վերաբերյալ փաստաթղթերն արխիվացվում են 3 տարի հետո, ուստի պայմանագիրը գտնելու համար պետք չէ գնալ ՊՊԾ-ի արխիվ։
Բացի այդ, որևէ տեղ առհասարակ պետք չէր գնալ, որովհետև երբ մեղքն ուզում եք բարդել նախկինների վրա, պետք է իմանայիք, որ չնայած բոլոր թերություններին՝ նախկին իշխանությունները նաև բավականին լավ բաներ են արել, և դրանցից մեկը պետական գնումների էլեկտրոնային համակարգն է, որտեղ բաց և թափանցիկ հրապարակվում են բոլոր փաստաթղթերը։
Սա՝ որպես մեթոդաբանական ցուցում, որ աշխատանքի ժամանակ օգտագործեք։
Իսկ հիմա անդրադառնանք բուն թեմային։
Պետական գնումների էլեկտրոնային համակարգից պարզ է դառնում, որ Պետական պահպանության ծառայության (ՊՊԾ) կողմից մինչև 2018 թվականը Nissan ընկերության ավտոմեքենա առհասարակ չի գնվել։ Nissan մակնիշի գնում, որի մատակարար ընկերությունը հանդիսանում է «ՄՈՒՐԱՆ» ՍՊԸ-ն, իրականացվել է 2018 թվականին՝ 2 անգամ։ Սակայն, ի տարբերություն վարչապետի ֆեյսբուքյան գրառման, այդ գնումն իրականացվել է ոչ թե ապրիլին, այլ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին՝ էլեկտրոնային աճուրդի միջոցով։
Պայմանագրերը կնքվել են, համապատասխանաբար՝ նոյեմբերի 15-ին և դեկտեմբերի 19-ին։ Թե այս գնումներից ո՞րն է վարչապետի դստեր ավտոմեքենան՝ արդեն չենք կարող ասել։ Բայց այն, որ Փաշինյանի ֆեյսբուքյան վերոնշյալ գրառումը չի համապատասխանում իրականությանը և ակնհայտ կեղծ հայտարարություն է, կարող ենք համարել ֆիքսված փաստ։
Ի դեպ, էլեկտրոնային համակարգում հասանելի են նաև պայմանագրերը և գնման մրցույթի բոլոր փաստաթղթերը, այնպես որ, պարոն վարչապետ, չփորձեք ասել, որ դա այլ մեքենա է, այլ գույնի է, և այլն։
Ի դեպ, այն, որ Nissan մեքենայի գնում ՊՊԾ-ն իրականացրել է միայն 2018 թվականին, ամենայն հավանականությամբ, հեղափոխության արդյունքում ՊՊԾ սերն ու հարգանքը դեպի Nissan Qashqai ավտոմեքենան այնքան է մեծացել, որ կառույցը որոշել է գնել այդ մակնիշի մեքենաներ։
Այնպես որ, պարոն վարչապետ, այս վերջին կուտը ևս չկերանք։ Ներկայացված փաստերը խոսում են այն մասին, որ կամ ՊՊԾ-ն է ձեզ խաբել՝ ասելով, թե մեքենայի պայմանագիրը կնքվել է ապրիլի 6-ին, կամ դուք եք փորձում կրկին խաբել բոլորին։ Երկու դեպքում էլ շատ վատ է, այդպես մի արեք։
ՄԱՔՍԻՄ ՄՈՒՍԻՆՅԱՆ
Հ.Գ. Կից ներկայացնում ենք բոլոր պայմանագրերը, ավտոմեքենաների բնութագրերը՝ էլեկտրոնային ստորագրություններով հանդերձ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ