ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եվրամիությունը 5,1 միլիոն եվրո դրամաշնորհ է տրամադրել Հայաստանի ճանապարհային անվտանգության ապահովման համար 12/19/2019 18:16 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի Հանրապետությունը և Եվրոպական ներդրումային բանկը ստորագրել են Հարևանության ներդրումային հարթակի դրամաշնորհային համաձայնագիր՝ Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի իրականացմանն աջակցելու համար։ Այս համաձայնագիրը թույլ կտա Եվրոպական հանձնաժողովին ֆինանսավորել նշված ծրագիրը մինչև 4,25 միլիոն եվրո ներդրումային դրամաշնորհի չափով։
Ծրագրի ընդհանուր նպատակն է բարելավել տարածաշրջանային փոխհաղորդակցությունը Հայաստանի տրանսպորտային ցանցի կատարելագործման‚ մասնավորապես՝ ճանապարհային անվտանգության հետ կապված միջոցառումների ներդրմամբ և համապատասխան մարմինների ու շահագրգիռ կողմերի կարողությունների զարգացմանն աջակցելու միջոցով՝ ճանապարհային անվտանգությանն առնչվող միջազգային չափանիշներին հասնելու համար։
Այս ծրագիրը ներառում է հետևյալ գործողությունները՝ ճանապարհային անվտանգության միջոցառումներ Մ-6 միջպետական ճանապարհի վրա, ճանապարհային անվտանգության հետ կապված աշխատանքներ և ենթակառուցվածքների բարելավում Հ-8 հանրապետական ճանապարհի և Մ-5 Երևան-Արմավիր-Թուրքիայի հետ սահման միջպետական ճանապարհի վրա նախանշված 9 վտանգավոր կետերում, Մ-2 Երևան-Արարատ-Կապան-Մեղրի, Մ-4 Երևան-Հրազդան-Սևան-Ազատամուտ, Մ-12 Գորիս և Մ-17 Կապան-Շիկահող-Մեղրի միջպետական ճանապարհների վրա նախանշված 15 վտանգավոր կետերում‚ ինչպես նաև՝ լրացուցիչ բացահայտված այլ վտանգավոր կետերում։
Ծրագիրը ներառում է նաև Եվրոպական հանձնաժողովի կողմից մինչև 650 000 եվրոյին համարժեք գումարի չափով լրացուցիչ տեխնիկական աջակցության դրամաշնորհ և 200 000 եվրոյին համարժեք բյուջետային հատկացում՝ ԵՄ հաղորդակցության միջոցառումների, մասնավորապես` Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի համատեքստում վարքագծային ազդեցության համար հաղորդակցման (COMBI) ռազմավարության իրականացման համար։
Ընդհանուր տեղեկություններ Եվրոպական միության մասին
Եվրոպական միության անդամ երկրները որոշել են աստիճանաբար կապակցել իրենց նոու-հաուն, ռեսուրսներն ու ուղիները: 50 տարվա ընդարձակման ժամանակահատվածում նրանք միասին ստեղծել են կայունության, ժողովրդավարության ու կայուն զարգացման տարածք`պահպանելով մշակութային զանազանությունը, հանդուրժողականությունը և յուրաքանչյուրի անկախությունը: Եվրամիությունը հանձնառու է կիսել իր ձեռքբերումներն ու արժեքները իր
սահմաններից այն կողմ գտնվող երկրների ու ժողովուրդների հետ: ԵՄ Հարևանության ներդրումային հարթակի մասին Եվրոպական միության Հարևանության ներդրումային հարթակը (NIP) մոբիլիզացնում է լրացուցիչ միջոցներ՝ Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում գործող ԵՄ գործընկեր երկրներում կապիտալ ներդրումներ պահանջող ենթակառուցվածքային ծրագրերը տրանսպորտի, էներգետիկայի, շրջակա միջավայրի և սոցիալական զարգացման ոլորտներում ֆինանսավորելու նպատակով։
ԵՄ ներդրումը հնարավորություն կտա ֆինանսավորել ճանապարհային անվտանգության միջոցառումները և թույլ կտա Հայաստանի Հանրապետությանը հասնել ճանապարհային անվտանգության պլանավորման և չափանիշների կատարելագործման հետ կապված նպատակին: Բարելավված տեղամասերում ճանապարհային պատահարների ակնկալվող նվազումը կկանխի ճանապարհային լուրջ պատահարները, որոնք կարող են վնասվածքային, սոցիալական և տնտեսական հետևանքներ ունենալ ազդակիր ընտանիքների համար:
Ըստ էության, ԵՄ ներդրումն աջակցելու է ոչ միայն վտանգավոր կետերի բարելավմանն ուղղված «կոշտ» և «փափուկ» միջոցառումներին, այլև դրանց հետ կապված օժանդակ միջոցառումներին և կառավարման ու ստանդարտների երկարաժամկետ բարելավումներին՝ նպատակային միջոցառումների կենսունակությանը նպաստելու համար:
ԵՆԲ-ի մասին
Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) Եվրամիության բանկն է։ Այն ԵՄ երկարաժամկետ վարկատու կառույցն է և միակ բանկը, որը պատկանում է Եվրամիության անդամ պետություններին և ներկայացնում է նրանց շահերը։ Բանկը երկարաժամկետ ֆինանսավորում է տրամադրում կենսունակ ներդրումների համար` ԵՄ քաղաքականության նպատակներին նպաստելու համար: ԵՆԲ-ն սերտորեն համագործակցում է ԵՄ այլ կառույցների հետ` ԵՄ քաղաքականությունը կյանքի կոչելու համար:
Որպես վարկերի ծավալով ամենախոշոր բազմակողմանի վարկառու և վարկատու՝ ԵՆԲ-ն ֆինանսական միջոցներ և մասնագիտական ծառայություններ է տրամադրում կենսունակ և կայուն ներդրումային ծրագրերի համար, որոնք նպաստում են ԵՄ քաղաքականության նպատակների իրականացմանը: ԵՆԲ-ի գործունեության ավելի քան 90%-ն ուղղված է Եվրոպային, սակայն Բանկն աջակցում է նաև ԵՄ-ի արտաքին և զարգացման քաղաքականություններին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ