ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«ԿԵՑՑԵ՛ մեր արդար» կառավարությունը՝ «լուծեց» բազմազավակների խնդիրը 12/19/2019 17:17 | Վերլուծություններ
2019թ. դեկտեմբերի 19-ին կառավարությունը հավանություն տվեց պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին ՀՀ օրենքի լրացման նախագծին (https://www.e-gov.am/sessions/, օրակարգի 6-րդ հարց):
Նախագծի հիմնավորումը ցնցող է՝ նպատակի, ակնկալվող արդյունքի տեսանկյունից: Այն ունի հետևյալ ընդհանրական բովանդակությունը: Նախ՝ գործող կառավարությունը բազմազավակ ընտանիքների սոցիալական երաշխքիներն ու աջակցությունը համարում է անբավարար, որը հանգեցրել է այդ ընտանիքների թվի նվազման: Հետևաբար՝ գործող կառավարությունը նախորդ ժամանակահատվածում գրանցված ժողովրդագրական անբարենպաստ իրավիճակի բարելավման նպատակով՝ իր համար կարևոր ուղենիշ է սահմանել ծնելիության խրախուսումը, երրորդ և հաջորդ երեխաների ծնունդների աջակցությանն ուղղված քաղաքականությունը: Այս նպատակով էլ կառավարությունն առաջարկում է օրենսդրական փոփոխություն՝ ուղղված բազմազավակ ընտանիքների դերի ու նշանակության բարձրացմանը:
Փոփոխության այս նախագիծը կառավարության նիստում ծավալուն քննարկվեց՝ որպես բազմազավակների պետական աջակցության կարևոր հանգրվան:
Սակայն առարկայական փաստ է, որ այս դեպքում ևս գործ ունենք հնչեցվող նպատակին բացարձակապես ոչ համարժեք լուծման հետ:
Իհարկե, հռչակվող նպատակադրումն օբյեկտիվ է, որի իրականացման առաջնային անհրաժեշտությունը բազմիցս ենք հիմնավորել: Նաև իշխանափոխությունից հետո ենք առաջարկել իրավական և ծրագրային իրական լուծումներ:
Իրականությունը հետևյալն է՝ կառավարության հավանությանն արժանացած նախագծով առաջարկվում է «Ծնողական փառքի» մեդալով պարգևատրված անձանց տրամադրել ամսական 40 հազար դրամ պատվովճար:
Իհարկե, վատ չի: Բայց «Ծնողական փառքի» մեդալով պարգևատրված են ընդամենը 9 ընտանիքների ծնողներ, իսկ բազմազավակ ընտանիքների թիվը 13 հազար է:
Հետևաբար, նորից շարունակում են անպատասխան մնալ մեր կողմից բազմիցս բարձրացված հետևայալ հարցերը.
«Իշխանափոխությունից հետո ինչու՞ շրջանառությունից հանվեց բազմազավակ ընտանիքներին աջակցության մասին օրենքի նախագիծը: Կառավարությունը կկատարի՞ Սահմանադրության 83-րդ և 86-րդ հոդվածներով հստակ ամրագրված իր պարտավորությունը: Ե՞րբ կունենանք բազմազավակ բոլոր ընտանիքների համար պետական աջակցության մասին օրենք և համապատասխան ծրագիր:
Եթե կառավարությունը թիրախավորում է երրորդ և հաջորդ երեխաների ծնունդը, ապա ինչու՞ է 2020 թվականի պետական բյուջեում նախատեսել առաջին և երկրորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստների էական բարձրացում, իսկ երրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը թողնվել է անփոփոխ:
Ժողովրդագրական քաղաքականության հռչակվող նպատակների և գործող կառավարության իրական գործողությունների տեսանկյունից բնութագրական է նաև հետևյալ փաստը՝ կառավարության հնգամյա ծրագրում ոչ մի խոսք չկա բազմազավակ ընտանիքներին պետական աջակցության մասին: Իսկ 2019 և 2020 թվականների պետական բյուջեներով, 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսային ծրագրով բազմազավակ ընտանիքների աջակցության պետական ծրագիր և ֆինանսական միջոցներ նախատեսված չեն: Ի դեպ, վերջինիս մասին արձանագրված է նաև այս նախագծի վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայացված դիրքորոշման մեջ:
Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող, տնտեսագետ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ