ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարչապետը շնորհավորել է ԱԱԾ աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ 12/19/2019 19:35 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ազգային անվտանգության մարմինների ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:
Իր խոսքում, վարչապետը նշել է.
«Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հարգելի՛ պաշտոնակատար, Ազգային անվտանգության ծառայության հարգելի՛ աշխատակիցներ, Կառավարության անդամներ, պետական այրեր, Հարգելի՛ լրագրողներ,
շնորհավորում եմ բոլորիս Ազգային անվտանգության ծառայության աշխատողի օրվա առիթով: Եվ հենց հատուկ եմ ընդգծում, որ շնորհավորում եմ բոլորիս, որովհետև Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացվող գործառույթներն առնչվում են Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու, առանց բացառության, նրա անվտանգության շահերին: Ես բազմիցս եմ ասել, որ Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին անվտանգությունը համարում եմ բոլոր առաջնահերթությունների առաջնահերթությունը: Մենք երկրի անվտանգությունն ապահովող մի քանի ինստիտուտներ, կառույցներ ունենք, և այդ կարևոր կառույցներից մեկն Ազգային անվտանգության ծառայությունն է: Որպես վարչապետ կարող եմ արձանագրել, որ նախորդ 1.5 տարվա ընթացքում Ազգային անվտանգության ծառայությունը կատարել է իր առջև դրված խնդիրը:
Գիտեք, շատ է խոսվում ԱԱԾ հասցեին երբեմն հնչող քննադատությունների մասին, բայց ես ուզում եմ արձանագրել մի բան, որ ԱԱԾ գործունեության մի զգալի մասը, եթե չասենք մեծ մասը, եթե չասենք հսկայական մասը, անտեսանելի է հանրության համար: Անվտանգությունն այն երևույթներից է, որի ներկայությունը հաճախ չի նկատվում և սովորաբար չի նկատվում: Եվ երբ անվտանգությունը կա, սովորաբար այդ անվտանգության առկայության համար շնորհակալություն ոչ ոք ոչ մեկին չի ասում, որովհետև դա համարվում է մի բան, որ ինքնին ենթադրվում է, ինքնին ներկա է և ինքնին պետք է լինի: Այն, որ անվտանգության ներկայությունը թեկուզ մի փոքր կասկածի տակ է առնվում, բնականաբար, բոլորը հանում են իրենց թրերը և հարձակվում այդ անվտանգությունն ապահովելուն ուղղված մարմինների ուղղությամբ: Ես ուզում այս առիթն օգտագործելով շնորհակալություն հայտնել ԱԱԾ-ին, նրա բոլոր աշխատակիցներին իրենց կատարած ծառայության համար»:
Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են պետական պարգևներով և մեդալներով, վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրերով: Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվել են՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ, գնդապետ Արթուր Աղաջանյանը, դեպարտամենտի պետ, գնդապետ Լևոն Շահումյանը, գլխավոր վարչության պետ, գնդապետ Կարեն Ղարիբյանը:
«Արիության» մեդալով պարգևատրվել են՝ դեպարտամենտի պետ, գեներալ մայոր Եսայի Մկրտչյանը, վարչության պետ, գնդապետ Վահան Թադևոսյանը, դեպարտամենտի պետի պարտականությունները ժամանակավոր կատարող, գնդապետ Նաիրի Մարգարյանը, դեպարտամենտի բաժնի պետ, գնդապետ Հրանտ Աղասարյանը, դեպարտամենտի բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Կարեն Ալեքսանյանը, դեպարտամենտի բաժնի պետ, փոխգնդապետ Սամվել Գրիգորյանը, Պետական պահպանության ծառայության բաժանմունքի պետ, փոխգնդապետ Արթուր Գասպարյանը:
Վարչապետի հուշամեդալով պարգևատրվել են՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Մելքոնյանը, ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Արամ Հակոբյանը, Երևանի քաղաքային վարչության պետ, գեներալ-մայոր Տիգրան Հարությունյանը, դեպարտամենտի պետ, գնդապետ Միքայել Համբարձումյանը, Շիրակի մարզային վարչության պետ, գնդապետ Նարեկ Պողոսյանը, Լոռու մարզային վարչության պետ, գնդապետ Կարեն Ալչանգյանը:
Վարչապետի շնորհակալագրով պարգևատրվել են՝ Երևանի քաղաքային վարչության բաժնի պետ, փոխգնդապետ Համբարձում Վիրաբյանը, Պետական պահպանության ծառայության ավագ թիկնապահ, մայոր Արթուր Չարչյանը, Պետական պահպանության ծառայության թիկնապահ, լեյտենանտ Ղազար Ղազարյանը:
Անվտանգության մարմիններում երկարամյա անբասիր գործունեության, հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների և անմնացորդ նվիրումի համար Գոհար Վարդանյանը հետմահու պարգևատրվել է պատվո շքանշանով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը