ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների համար օրենքի գործողության վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է. պարզաբանում է դատախազը 12/18/2019 22:42 | ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չանցած և 27 կամ պահեստազորի սպայական կազմի համար 35 տարին լրացած քաղաքացիների համար համապատասխան գումար վճարելու դիմաց զինծառայությունից խուսափելու մասին օրենքը կգործի մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31-ը։ ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ օրենքի գործունեության ժամանակային ընթացքը ցույց է տվել, որ այն փաստացի դարձել է պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու միջոց, որի արդյունքում 18 տարին լրացած շատ քաղաքացիներ հույսը դնելով օրենքով կարգավորվող հարաբերությունների և դրանում սահմանված ժամկետների երկարաձգումների վրա, նախընտրում են Հայաստանը լքելու միջոցով խուսափել զորակոչից, այնուհետև զորակոչի համար սահմանային տարիքը լրանալուց հետո վճարել համապատասխան գումարն ու ազատվել քրեական պատասխանատվությունից։
Որոնք պետք է լինեն ժամկետային զիծառայությունից խուսափող անձանց քայլերը, որոնք ցանկանում են մինչեւ դեկտեմբերի 31-ը օգտվել օրենքի ընձեռած իրավունքից։ «Փաստինֆո»-ն զրուցել է ՀՀ զինվորական դատախազության ավագ դատախազ Վիգեն Հարությունյանի հետ։
-Պարոն Հարությունյան, «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չանցած քաղաքացիների մասին» օրենքը չի երկարացվել։ Խնդրում եմ պարզաբանեք, թե ովքեր կարող են օգտվել այդ օրենքից մինչև դեկտեմբերի 31-ը։
-Համաձայն՝ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի, օրենքի գործողությունը տարածվում է մինչև 2019թ.-ի մարտի 1-ը՝ 27, իսկ պահեստազորի սպայական կազմի համար 35 տարին լրացած կամ մինչև սահմանված տարիքը լրանալը պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման կամ ազատման հիմքեր ձեռք բերած այն քաղաքացիների նկատմամբ, որոնց նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում։ Համաձայն 2017թ.-ի դեկտեմբերին օրենքում կատարված լրացման՝ օրենքի գործողության ժամկետ է սահմանվել մինչև 2019թ.-ի դեկտեմբերի 31-ը։
- Եթե արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիները ցանկանում են օգտվել այդ օրենքից՝ ու՞մ պետք է դիմեն։ Ի՞նչ ընթացակարգ է նախատեսված։
-Օրենքով սահմանված է, որ համապատասխան խմբին պատկանող անձինք դիմումը կարող են ներկայացնել իրենց հաշվառման վայրի զինկոմիսարիատ անձամբ կամ լիազորված անձի միջոցով, որն էլ հիմք է հանդիսանում համապատասխան ընթացակարգերը սկսելու համար։ Ընթացքում դիմումը ներկայացվում է ՊՆ -ում գործող հանձնաժողովին, քննարկվում է, դրական եզրակացության դեպքում ընդունվում է ՊՆ նախարարի հրաման, որն էլ հիմք է հանդիսանում քաղաքացու կողմից սահմանված գումարը մուծելու համար։ Համապատասխան փաստաթղթերը հետագայում ուղարկվում են վարույթն իրականացնող մարմին, ինչն էլ հիմք է հանդիսանում տվյալ անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու համար։
-Պարոն Հարությունյան, եթե անձը դիմում է մինչև դեկտեմբերի 31-ը, սակայն հանձնաժողովը չի հասցնում նիստ գումարել, որոշում կայացնել դիմումը մերժելու կամ բավարարելու մասին։ Այդ դեպքում ի՞նչ պետք է արվի։ Արդյո՞ք 2020թ.-ին հնարավոր կլինի շարունակել դիմումների քննությունը։ Ինչպիսի՞ն կլինի այդ գործերի ճակատագիրը։
-Ես արդեն նշեցի, որ օրենքում կատարված լրացմամբ նախատեսվել է դրույթ, որի համաձայն՝ օրենքի գործողության վերջնաժամկետ է մինչև 2019թ.-ի դեկտեմբերի 31-ը։ Այսինքն՝ համապատասխան անձինք, ում վրա տարածվում է օրենքը, կարող են դիմել մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը։ Ներկա պահին բացակայում են կարգավորումները, թե ինչ պետք է արվի այն դեպքերում, երբ անձը դիմել է սահմանված ժամկետում, բայց ժամանակային սղության պատճառով հնարավոր չի եղել կիրառել նախատեսված ամբողջ ընթացակարգերը։ Հաշվի առնելով օրենքի կարգավորումները՝ կարծում եմ, որ նման խումբ անձանց վերաբերյալ կտրվի դրական եզրակացություն, եթե նրանք բավարարում են օրենքով սահմանված պահանջներին և նրանց վերաբերյալ հարցերը լուծում կստանան օրենքի կարգավորումներին համապատասխան։
-Իսկ որ դեպքերում անձինք չեն կարող օգտվել օրենքով նախատեսված իրավունքներից։
-Ինչպես նշեցի սույն օրենքի գործողությունը տարածվում է այն անձանց նկատմամբ, ում 27 կամ 35 տարին լրացել է մինչև 2019թ.-ի մարտի 1-ը կամ մինչև այդ ժամկետը նրանք ձեռք են բերել զինվորական ծառայությունից ազատվելու հիմքեր կամ այն անձինք, ում նկատմամբ հարուցված է քրեական գործ։ Անձինք, ովքեր ունեն զինվորական ծառայության հետ կապված որոշակի հարցեր, սակայն չեն բավարարում նշված պահանջներին, օրինակ՝ տարիքը լրացած չէ կամ մինչև տարիքը լրանալը ձեռք չեն բերել ծառայությունից ազատվելու հիմքեր կամ քրեական հետապնդում չի իրականացվում, հաշվառված չեն, զինկոմիսարիատում կցագրում չեն անցել և այլն։ Նշված օրենքի գործողությունն այդ անձանց վրա չի տարածվում։
-Իսկ երկքաղաքացիների՞ դեպքում։
-Երկքաղաքացիների դեպքում այդ հարցերը ենթակա են լուծման՝ «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի և այլ նորմատիվ իրավական կարգավորումներին համապատասխան, որպես ընդհանուր կարգավորում։ Կարելի է ասել, որ այն դեպքերում, երբ անձը ձեռք է բերել այլ երկրի քաղաքացիություն ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելուց հետո, ըստ էության, կրում է ՀՀ զինված ուժերում զինվորական ծառայություն անցնելու պարտավորություն, հետևաբար՝ երկքաղաքացի լինելու հանգամանքը որևէ կերպ չի ազատում անձին զինվորական ծառայության պարտականությունից։ Սույն օրենքի գործողությունը կարող է տարածվել նաև երկքաղաքացիություն ունեցող անձանց վրա։
-Ենթադրենք ՝ անձի նկատմամբ հարուցված է քրեական գործ, քանի որ վերջինս ժամանակին չի ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից, բայց առկա են որոշակի խնդիրներ։ Այս դեպքում ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացվեն, ի՞նչ հետազոտություն պետք է անցնի անձը։
-Եթե անձն օրինակ ունի առողջական խնդիրներ, սակայն սահմանված տարիքը լրանալուց հետո չի ներկայացել զինվորական կոմիսարիատ, որպեսզի զորակոչի շրջանակներում անցնի առողջական վիճակի հետազոտություն, որպեսզի պարզվի զինվորական ծառայությանը նրա պիտանելիության հանգամանքը։ Փաստորեն ՝ նրա բացակայության պայմաններում հարուցվել է քրեական գործ և անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նման դեպքերում քաղաքացին ներկայանում է վարույթն իրականացնող մարմին և հայտնում է իր առողջական խնդիրների մասին, որը լուծվում է քրեական գործով վարույթի շրջանակներում։ Այսինքն՝ բարձրացված հարցերն իրենց պատասխանները և պարզաբանումները ստանում են քրեական գործով վարույթի շրջանակներում ։ Եթե վարույթի շրջանակներում պարզվում է, որ քաղաքացին զինվորական ծառայությունից խուսափել է այն պայմաններում, երբ ունեցել է զինվորական ծառայությունից տարկետում ստանալու կամ ազատվելու օրենքով սահմանված հիմքեր, այս դեպքում անձի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը, ինչը նշանակում է, որ անձը հանցանք կատարած չի համարվում, հետևաբար՝ նրա նկատմամբ չի կարող իրականացվել քրեական հետապնդում, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ սույն օրենքի գործողությունը չի տարածվում այդ անձի նկատմամբ, այսինքն՝ այդ անձը քրեական պատասխանատվությունից ազատվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված այլ հիմքով։
-Պարոն Հարությունյան, ինչքա՞ն է կազմում սույն օրենքով նախատեսված գումարի չափը։
-Համաձայն օրենքի 2-րդ հոդվածի քաղաքացին պարտավոր է վճարել չզորակոչված յուրաքանչյուր զորակոչի դիմաց ամսական նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով, այսինքն՝ 200.000 ՀՀ դրամի չափով գումար։ Հարկ եմ համարում նշել, որ նախկինում տարբերակված էր յուրաքանչյուր խումբ անձանց համար սահմանվող դրույքաչափը, այսինքն՝ օրենքով տարբեր խումբ անձանց համար սահմանված էին գումարների տարբեր չափեր, որոնք դարձյալ հաշվարկվում էին ըստ խուսափած յուրաքանչյուր զորակոչի։
-Ինչպե՞ս պետք է վարվեն այն քաղաքացիները, ում 27-ամյակը լրացել է 2016թ.-ի այն ժամանակահատվածում, երբ սույն օրենքը չէր գործում։
-Ըստ էության օրենքը գործել է նաև 2016թ.-ի ընթացքում, սակայն պետք է նկատի ունենանք, որ այն անձինք, ում 27 տարին լրացել է օրինակ 2016թ.-ի ընթացքում կարող են օգտվել օրենքի դրույթներից՝ 2017թ.-ի դեկտեմբեր ամսին կատարված փոփոխություններով։ Այսինքն՝ նրանց նկատմամբ կիրառելի են 2017թ.-ի դեկտեմբերին կատարված փոփոխություններով սահմանված դրույքաչափերը։ 2016թ.-ի դրությամբ օրենքի գործողությամբ դրույթը տարածվել է մինչև 2015թ.-ի մայիսի 1-ը համապատասխան հիմքեր ձեռք բերած քաղաքացիների նկատմամբ, ինչը նշանակում է, որ 2016թ.-ին 27 տարին լրացած անձինք նախորդ փոփոխություններով օրենքի կարգավորումներից չէին օգտվում, հետևաբար՝ կարող ե օգտվել հաջորդ փոփոխությամբ կատարված կարգավորումներից, որն էլ սահմանում է այն նույն դրույքաչափը, որը գործում է այսօր։
Հարցազրույցը՝ Իզաբել Սահակյանի
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ