ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ամենայն հավանականությամբ «Լուսավոր Հայաստանի» ականջները քաշել են ակտիվության համար. քաղտեխնոլոգ 12/18/2019 18:18 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի քաղաքական դաշտում հավանաբար որոշ ուժերի կամ առնվազն այդ ուժերից մեկին հանգիստ չի տալիս քաղաքական դաշտում ժամանակին «փառունակություն» ունեցած ՕԵԿ-ը։ Ժամանակին ՕԵԿ-ն էր ՀՀԿ-ից զգուշացում ստանում, հիմա երևի «Լուսավոր Հայաստանն» է կառավարության շենքից զգուշացում ստացել՝ նման ակտիվություն չդրսևորելու համար։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով նրան, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քննարկում է հետկանչել Երևանի ավագանիում իրենց միակ անդամ Դավիթ Խաժակյանին։
Քաղտեխնոլոգը նկատեց՝ ԼՀԿ-ի այս քայլը պատճառաբանվում է, որ Երևանի ավագանու կազմում «Լույս» խմբակցության իրենց անդամի բացահայտումներին խանգարեց խմբակցության մյուս անդամների՝ քաղաքապետին ուղղված քննադատությունները. «Եթե տվյալ պահին անգամ խափանվեց ենթադրյալ հանցագործության բացահայտումը, ապա նրան ոչինչ չէր խանգարում գնալ Հայաստանի ընդդիմադիր հեռուստաընկերություններից որևէ մեկի տաղավար և այնտեղ նույնը կրկնել ավելի մեծ լսարանի համար։ Բացի այդ՝ կարող էր համապատասխան փաստաթղթերը հասցնել իրավապահ մարմիններին և հետևել դրանց կատարողականին ու բացահայտմանը։ Այսինքն ձևեր շատ կան, պարզապես բերված պատճառաբանությունը ցույց է տալիս, որ չեն կարողացել տրամաբանական պատճառ գտնել անտրամաբանական գործունեության համար»,-նշեց քաղտեխնոլոգը՝ չբացառելով, որ Երևանի ավագանու տվյալ գործիչը, որը բավականին որակյալ իր աշխատանքն է կատարել, գուցե կուսակցության կողմից զգուշացում է ստացել նման ակտիվություն չդրսևորել։
Արմեն Բադալյանը նկատեց՝ էական չէ Դավիթ Խաժակյանը մանդատը վայր կդնի, թե ոչ, էականն այն է, որ ՀՀ քաղաքական դաշտում ՕԵԿ-ի գործն անմահ է. «ՕԵԿ-ները մահանում են, բայց օեկիզմը չի մահանում»,-ասաց Արմեն Բադալյանը։
Դիտարկմանը, որ հապճեպ հրավիրված ճեպազրույցի ժամանակ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ինչ-որ չափով մեղավոր համարեց նաև լրագրողներին, քաղտեխնոլոգն արձագանքեց. «Խնդիրն այն է, թե տվյալ քաղաքական ուժն ինչպես պետք է մեկնաբաներ անտրամաբանականը։ Բնականաբար ինչ-որ մեղավորներ պետք է փորձեր գտնել և դա արեց հանձին լրագրողների։ Ընդունենք, որ իսկապես նրանց բացահայտումը տվյալ պահին այդքան չի լուսաբանվել, բայց խնդիրն այն է, որ լրագրողները դատախազության աշխատողներ չեն, որպեսզի ուշադրությամբ հետևեն բացահայտումներին։ Անկախ նրանից, թե լրագրողներն ինչպես դա կլսուաբանեն, կմեկնաբանեն, դատախազությունն իր անելիքն ունի։ Խնդիրը լուսաբանման մեջ չէ, խնդիրը նրա մեջ է, որ ամենայն հավանականությամբ «Լուսավոր Հայաստանի» ականջները քաշել են այդ ակտիվության համար»,-հավելեց քաղտեխնոլոգը։
Հարցին՝ արդյոք այս քայլով «Լուսավոր Հայաստան»-ը որպես ընդդիմություն չի թուլացնում իր դիրքերը, Արմեն Բադալյանը նկատեց՝ ԼՀԿ-ն իր դիրքերը թուլացրել է դեռևս նախընտրական քարոզարշավի ժամանակ. «Նա իր դիրքերը թուլացրեց այն ժամանակ, երբ Հայաստանի արևմտամետ քաղաքային բնակչությունը ձայն տվեց իրեն՝ հույս ունենալով, որ նա կամուրջ կդառնա Հայաստանի արևմտամետ ընտրազանգվածի և արևմտյան աշխարհի միջև, բայց փաստորեն նա այդ կապող կամուրջի դերն ընդհանրապես չի կատարում»,-նշեց քաղտեխնոլոգը՝ պատահական չհամարելով սոցիալական վերջին հարցումների արդյունքները, որոնցով Արմեն Բադալյանի խոսքով ոչ միայն «Իմ քայլ»-ի, այլև «Լուսավոր Հայաստան»-ի վարկանիշն է ընկել։
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ