ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանում գոյություն ունի օպերատիվ կառավարման ճգնաժամ , ՀՀ-ն չի կառավարվում. Արթուր Ղազինյան 12/18/2019 13:35 | ԼՐԱՀՈՍ
«Մեկ Հայաստան» կուսակցությունը որոշել է մշակել «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը պետք է դրվի շրջանառության մեջ։ Այս մասին այսօր հրավիրված ամփոփիչ ասուլիսում ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը։
«Դա պատասխանն է Ադրբեջանի կողմից Բրատիսլավայում կայացած հանդիպումից առաջ հրապարակված հուշագրի, ապա նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի՝ հարցազրույցում հնչեցրած մտքերի։ Խոսքը Արցախը ճանաչելու գործընթացի մասին է, որը կարող է տևել 10 օր, 10 տարի, այսինքն` սկսել գործընթաց դեռ չի նշանակում այն ավարտել կոնկրետ ժամկետներում։ Խոսքն այստեղ Արցախի ճանաչման օրակարգը մշտապես ՀՀ քաղաքական օրակարգում պահելու մասին է»,- ասաց Ղազինյանը։
Նա ընդգծեց, որ այս գործընթացի շնորհիվ սահմանվում է այն կարմիր գիծը, որից այն կողմ որևէ իշխանություն Արցախի հարցում իրավունք չունի անցնել։
«Ադրբեջանի կողմից ցանկացած քայլ՝ ուղղված Արցախի տարածքային ամբողջականության և անվտանգության դեմ, անմիջապես կհանգեցնի սույն օրենքի ընդունման գործընթացի ակտիվացման»,-ասաց Ղազինյանը։
Նա նշեց, որ ՀՀ-ի և ԱՀ-ի դիրքորոշումներն ու պատկերացումները երբևէ չեն համընկել և չեն կարող համընկնել. «Նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ եղել են լրջագույն տարաձայնություններ Արցախի և Հայաստանի իշխանությունների մոտ հակամարտության կարգավորման կարևոր, առանցքային հարցերում, հետևաբար հիմա խոսել 100% համաձայնության մասին, դա աբսուրդ է, չկա նման բան»։
Խոսելով պետական կառավարման համակարգի մասին՝ «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավարն ասաց, որ իշխանափոխությունից մեկ ու կես տարի հետո Հայաստանի նոր իշխանությունները դեռևս չեն կարողանում հասկանալ, ընկալել կառավարման կարևորագույն գործառույթների իրականացման տրամաբանությունը։
«Այսօր իշխանության բարձրագույն օղակներում են գտնվում մարդիկ, որոնք չունեն կազմակերպման, ղեկավարման և համակարգման բաղադրիչների գոնե նվազագույն փորձառություն ու գիտելիքներ։ Հետևաբար` ձախողումները, տապալումները, սխալներն ու թերությունները անխուսափելի են։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում ասաց, որ չի կարողանում ստանալ իր համար կարևոր տեղեկատվություն, եթե սա պարզաբանենք մեր քաղաքացիների համար, ապա դա նշանակում է, որ երկրում օպերատիվ կառավարում չի իրականացվում»,-ասաց Ղազինյանը։
Նա ընդգծեց, որ այսօրվա Կառավարությունը չունի հնարավորություն ո՛չ տնտեսական և, ոչ էլ գործնական խնդիրները լուծելու համար և նաև չի կարող կառավարել այդ խնդիրները։
«Այսօր Հայաստանում գոյություն ունի օպերատիվ կառավարման ճգնաժամ , ՀՀ-ն չի կառավարվում։ Գնահատականները միգուցե սուր են, բայց օբյեկտիվ են և արտացոլում են այն պատկերը, որը ներկայացրեց Նիկոլ Փաշինյանն իր հայտնի պոռթկման ժամանակ»,-ասաց կուսակցության ղեկավարը։
Ղազինյանը անդրադարձավ նաև դատական համակարգին ու նշեց, որ անցնող տարին լի էր իրավական անվտանգությանն ուղղված սպառնալիքներով. «Եթե հիշում եք, այս տարի մայիսի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ դատարանների շենքերը շրջափակելու կոչով սա ՀՀ Սահմանադրության և մի շարք օրենքների բազմաթիվ կետերի կոպիտ խախտում էր, ինչն իր մեջ պարունակում է ոչ միայն քաղաքական, այլև իրավական որոշակի գնահատականներ։
Այնուհետև սկսվեցին հարձակումները դատական իշխանության նկատմամբ։ Գործող իշխանությունները դատական համակարգն ընդունեցին որպես քաղաքական ինստիտուտ և որոշեցին ստուգել դրա քաղաքական վստահելության աստիճանը։ Դա խորը մոլորություն է, քանի որ դատական համակարգը մասնագիտական կառույց է, որի վստահության աստիճանը չափվում է բացառապես նրանց վարույթում գտնվող գործերի ծավալով, քանակով և դատավարություններին մասնակցող սուբյեկտների թվով, և ես կարող եմ ասել, որ դատավորները գերծանրաբեռնված են»։
Հեղինակ՝ Սոնա Գեւորգյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից