Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Պատրաստվում ենք կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն ներկայացնել. Արամ Վարդևանյան (տեսանյութ) 12/17/2019   20:21  |  Հարցազրույց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ Նարեկ Մութաֆյանի եւ Սարգիս Օհանջանյանի գործն արդեն դատարանի վարույթում է։ Ու մինչ դատարանում կսկսվի գործի քննությունը՝ վերաքննիչ դատարանը փոխեց Օհանջանյանի խափանման միջոցը։ «Փաստինֆո»-ն գործի վերաբերյալ զրուցել է պաշտպան Արամ Վարդևանյանի հետ։

- Պարոն Վարդեւանյան, Սարգիս Օհանջանյանի նկատմամբ խափանման միջոցը փոխվեց։ Բազմիցս նշել եք, որ առհասարակ նրան առաջադրված մեղադրանքն իրավական հիմնավորում չունի։ Ձեր հետագա գործողությունները։

- Տեղի է ունեցել նախաքննության ավարտ։ Գործը հանձնվել է դատարան և դատավոր Տաթևիկ Գրիգորյանն այն վարույթ էր ընդունել, այնուհետև մեկնել էր արձակուրդ և արդեն նոր դատավորի է մակագրվել, եթե չեմ սխալվում Արմինե Մելիքսեթյանին։ Ամեն դեպքում այս հարցն արդեն դատաքննության ընթացքում պետք է քննարկման և քննության առարկա դառնա, որովհետև ես գտնում եմ, որ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հանցակազմը շատ հստակ է և շատ խիստ։ Պետք է կոնկրետ օբյեկտը լինի՝ արդարադատության իրականացումը, և պետք է այդ իրավական կարգավիճակը լինի։ Պատկերացրեք հակառակ պարագայում, եթե դատավորը խանութում առևտուր է անում և վաճառողը կոպիտ է լինում վերջինիս նկատմամբ, նույնիսկ ճանաչելով, դա պետք է դիտարկվի արդարադատության իրականացմանը խոչընդոտե՞լ։ Ցանկացած իրավիճակ պետք է դիտարկվի արդարադատության իրականացմանը խոչընդոտե՞լ։ Կարծում եմ՝ դա չէ այդ հոդվածի իմաստը, և կարծում եմ նաև հենց քրեական իրավունքի մասնագետներն էլ և քրեական օրենսգրքի հեղինակներն էլ նմանատիպ նպատակ չեն պատկերացրել այդ հանցակազմի համար։ Պատահական չէ, որ առանձին հանցակազմ ունենք դատավորի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը։

Կհիշեք՝ իմ գնահատականը շատ խիստ էր, երբ նոր էր տեղի ունեցել դեպքը։ Ես գտնում էի, որ, այո, նման վարքագիծն անընդունելի է։ Ես այս գործով ներգրավվեցի միայն այն ժամանակ, երբ իմացա, որ արարքի վերաորակում է տեղի ունեցել որպես արդարադատության իրականացմանը խոչընդոտելու։ Կարծում եմ՝ այստեղ սցենարն էլ բավականին կանխատեսելի էր։ Այսինքն՝ ի սկզբանե անհարգալից վերաբերմունքով հարուցվել էր և եթե տեսանյութը հիշում եք, այնտեղ երևում է, երբ դատական կարգադրիչը մոտենում է, առաջին նախադասությունը, որն ասում է այն է, որ դատավորն իրենց տեղեկացրել է, որ կա անհարգալից վերաբերմունքի հետ կապված խնդիր և իրենք դրա հետ կապված պետք է զանգահարեն ոստիկանություն։ Այդ նախադասությունը պատահական չէր։ Չէ՞ որ կարգադրիչը տեղում արարքի որակումներ չի տալիս։ Նրան այդպես են հայտնել։ Բացի այդ ի սկզբանե քրեական գործը հարուցվել էր անհարգալից վերաբերմունքով և այդ առումով, որ քննություն իրականացվեր, ես ինքս խնդիր չէի տեսնի։ Այլ հարց է՝ արդյոք այն կլիներ մեղադրական դատավճռի հիմք, թե ոչ, բայց այն, որ քննություն կարող էր իրականացվել, այո՛, կարող էր։ Հարց է առաջանում՝ այդ ինչպե՞ս ստացվեց, որ ձերբակալմանը հաջորդեց արարքի վերաորակում և կալանավորման միջնորդություն։ Դրա պատասխանն էլ է շատ պարզ.

Անհարգալից վերաբերմունքով հնարավոր չէր կալանավորումն ընտրել որպես խափանման միջոց, քանի որ պատժի առավելագույն ժամկետը չի գերազանցում մեկ տարին, ինչը կալանավորման համար պարտադիր վավերապայման է։ Ես գտնում եմ, որ սա իրականում օրինաչափ նպատակ չէր հետապնդում։ Բնական է, որ դատավորները պետք է պաշտպանված լինեն։ Պետք է պաշտպանված լինեն շատ ավելի բարձր մակարդակով և շեմով, բայց դա վերաբերում է առհասարակ ցանկացած դրսևորման, ցանկացած քննադատության։ Վերջերս ԲԴԽ նախագահը հետաքրքիր նկատառում էր կատարել։ Ցանկանում եմ նշել, որ նրա կողմից բարձրաձայնած մի շարք հարցերի հետ համակարծիք եմ։ Այո ես գտնում եմ, որ դատավորների աշխատավարձերը պետք է կտրուկ բարձրացվի, դատավորների թվաքանակը պետք է կտրուկ բարձրացվի։ Զուգահեռաբար նաև շենքային պայմանները պետք է փոխվեն։

Վստահեցնում եմ՝ եթե Երևանի ցանկացած նստավայրում դատավորների թվաքանակն ավելանա, խնդիրը չի լուծվի, որովհետև նիստերի դահլիճի խնդիր էլ կա։ Մենք այս աստիճանի պրիմիտիվ խնդիրներ ունենք։ ԲԴԽ նախագահը նշել էր, որ, կարծես թե, քաղաքական իշխանությունը ցանկանում է, որ բոլոր դատավորները լինեն Արմեն Դանիելյանի և Աննա Դանիբեկյանի նման, իսկ մյուս կողմը պատկերացնում է ավելի շատ Ազարյանի, Դավիթ Գրիգորյանի։ Սա ինքնին շատ լուրջ ազդակ պետք է լինի հենց դատավորների համար, որովհետև եթե փաստացի գնահատականն արդեն այդպիսին է, որ նման որոշումները որոշ խմբի դուրեկան է և ոչ թե օբյեկտիվ հիմքով պայմանավորված, այլ պարզապես դուրեկան լինելու, սա լուրջ խնդիր է։ Այդպիսի ջանասիրությամբ պաշտպանության արժանացավ սույն գործով տուժողը, որովհետև անարգալից վերաբերմունքին այլընտրանք այս գործով չեմ տեսնում։ Նախաքննության ավարտ ունենք, քրեական գործով հատորների ուսումնասիրությունը որևէ կերպ չի վկայում այն իրավիճակի մասին, որ այստեղ առկա է արդարադատության իրականացմանը խոչընդոտել։ Մենք ունեցանք այնպիսի իրավունքի հետ աղերս չունեցող դատական ակտեր, որոնք ինձ համար ապշեցուցիչ էին։ Առաջին ատյանի դատարանը՝ Բաղդասարյան Նելլիի նախագահությամբ կայացնում է դատական ակտ, որով նշվում է՝ խոչընդոտելու ռիսկ առկա չէ։ Սա առաջին կալանավորման ժամանակ և հստակ նշվում է, որ խոչընդոտելու ռիսկի հետ կապված չկա ոչ մի ապացույց։ Դատարանն արձանագրում է, որ քննիչը չկարողացավ ոչ մի նման ապացույց ներկայացնել։ Դրանից մեկ ամիս անց գրավի միջնորդություն է ներկայացվում և կրկին մակագրվում դատավոր Նելլի Բաղդասարյանին։ Չգիտեմ ինչով է պայմանավորված, որ կրկին նույն դատավորին է մակագրվում, սա էլ է շատ հետաքրքիր հարց։ Այս անգամ գրավի միջնորդությունը մերժվում է, քանի որ առկա է խոչընդոտելու ռիսկ։ Ինչպե՞ս կարող է այդպես լինել։ Քրեական գործով ոչինչ չի փոխվել։

- Ներկայացված ապացույցները նու՞յնն էին։

- Ներկայացված ապացույցները նույնն են, որին դատավորը գնահատական է տվել ու ասել՝ խոչընդոտելու ռիսկ չկա, այնուհետև երբ կալանավորման երկարաձգման միջնորդություն է ներկայացվում, այն պարագայում, երբ Սարգիս Օհանջանյանն ունի մանկահասակ զավակ, ընտանիքի ապրուստ հայթայթողն ինքն է, եղել է ոստիկանության համակարգի աշխատակից և նախկինում երբեք քրեական հետապնդման չի ենթարկվել, այնուամենայնիվ գրավի միջնորդությունը մերժվում է և որպես հիմք դրվում է ՝ խոչընդոտելու ռիսկն էապես նվազել է։ Ինչպե՞ս է այն էապես նվազել, եթե ի սկզբանե այն չկար, իսկ երկրորդ կալանավորման ժամանակ հակառակի մասին վկայող մի շարք ապացույցներ կային, նույնիսկ արդարացնող ապացույցներ կային, բայց կրկին ոչ մի անդրադարձ։ Այդ պարագայում այն, որ պարոն Ռշտունին իրականում իր տեսակով, գիտելիքներով չափազանց որակյալ դատավոր է։ Եթե տեսնեք որոշման բովանդակությունը, ոճը, ձևը և որակը, կհասկանաք՝ խոսում ենք բարձր մակարդակի դատավորի մասին։ Հավատացած եղեք, որ այստեղ այնքան խնդիրներ էին կուտակվել, որ ուղղակի այլընտրանք չէր լինում։ Միակ խնդիրն այն էր, որ պարոն Ռշտունին հավատարիմ լինելով Վճռաբեկի նախադեպին, վերջինս հիմնավոր կասկածին անդրադարձ չկատարեց։

- Նշեցիք, որ գրավի միջնորդության քննությունը նույնպես մակագրվել էր Նելլի Բաղդասարյանին և մեկ ամիս անց տարբեր որոշումներ էր կայացրել։ Այստեղ խնդիր տեսնու՞մ եք, ինչո՞վ կպայմանավորեք դա։

- Չեմ կարող պատասխանել այդ հարցին։ Միայն կարող եմ արտահայտել իմ զարմանքը և քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված, ըստ էության, սա բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության բացակայության օրինակ է՝ պատճառաբանված դատական ակտի բացակայության օրինակ է, և սա հենց կարգապահական պատասխանատվության հիմքերից մեկն է։ Մեկ անգամ Երևանի ընդհանուր իրավասության դատարանն էր Նելլի Բաղդասարյանի նկատմամբ նախաձեռնել կարգապահական վարույթ։ Չգիտեմ` այս անգամ կնախաձեռնեն, թե ոչ, որովհետև խնդիրը չի սահմանափակվել այս իրավիճակով, խնդիրը շարունակվել է նրանով, որ ամեն մի Վերաքննիչ բողոքից հետո գործն ուղարկվում է Վերաքննիչ քրեական դատարան` 7-8 օրվա ընթացքում։ Չի կարող այսպես լինել։ Չգիտեմ` սա ինչով է պայմանավորված։ Այս անգամ ես նույնիսկ չվստահեցի փոստային ծառայությանը, անձամբ մուտք արեցի։ 8-9 օրվա ընթացքում նոր գործը հասնում է Վերաքննիչ քրեական դատարան։ Ամեն դեպքում սա շատ մտահոգիչ է և խնդրահարույց է, որովհետև Վերաքննիչ բողոքներն անհապաղ պետք է քննվեն, բայց Վերաքննիչ քրեական դատարանը հնարավորություն չի ունենում անհապաղ քննել, որովհետև գործը չի ունենում, առաջին ատյանը գործն ուղարկած չի լինում։

- Կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն պատրաստվու՞մ եք ներկայացնել։

- Պատրաստվում ենք, որովհետև սա իսկապես խնդիր է և, կարծում եմ, այս հարցի բարձրացումն օգտակար կլինի մի շարք անձանց, ում գործերը Շենգավիթ նստավայրում քննվում են ու նման տևողությամբ են ուղարկվում Վերաքննիչ քրեական դատարան։

- Նարեկ Մութաֆյանը և Սարգիս Օհանջանյանը տարբեր գործողություններ էին արել։ Մեկը հարցեր էր տվել, իսկ մյուսը նկարել...

- Սարգիս Օհանջանյանը ձայն չէր հանել, նույնիսկ այնպիսի հեռավորության վրա էր տեսաձայնագրել, որ ոչ մեկին չէր խանգարել։ Այսինքն` նույնիսկ դիստանցիան էր պահել։

- Այստեղ վատ նախադեպ չե՞ք տեսնում, որ հետագայում ցանկացած մարդ կխուսափի դատավորների հետ որևէ առնչություն ունենալ։

- Ես այստեղ ամենաշատն անհանգստանում եմ, երևի, լրագրողների համար և ոչ թե բուն լրագրողների, այլ օպերատորների։ Ստացվում է՝ լրագրողը կարող է ակտիվորեն հարցեր տալ, նույնիսկ շատ կտրուկ լինել իր գնահատականներում, իսկ օպերատորի պարտականությունն այդ ամենը տեսանկարահանելն է և փաստորեն օպերատորը ոչ թե օժանդակող է լինելու, այլ ավտոնոմ ինքը ևս դա կատարող է լինելու։

Սարգիս Օհանջանյանն օժանդակող չէ, նա ձայն չհանելով, տեսախցիկը պահելով արդարադատության իրականացմանն է խոչընդոտել։

Հեղինակ Հասմիկ Կոշկարյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:56 16/12/2019  |  ԼՐԱՀՈՍՖեյսբուքը դատախազության ջանքերի շնորհիվ հանդիսանում է պատշաճ հիմք՝ ինքնաբացարկի միջնորդության. Վարդեւանյան (տեսանյութ)
16:01 11/12/2019  |  Դատական ռեպորտաժներՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի գործը վերամակագրվել է այլ դատավորի
23:50 09/12/2019  |  ԼՐԱՀՈՍՎերաքննիչ դատարանը փոխել է Քոչարյանի աջակցի խափանման միջոցը
18:05 03/12/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԽորհրդարանական վեհաժողովը, Վենետիկի հանձնաժողովը, ՀՀ ԱԺ-ն, պատգամավորները միասնաբար պնդում են, որ X նորմը հակասահմանադրական է. Վարդեւանյան
13:11 03/12/2019  |  Դատական ռեպորտաժներՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ Նարեկ Մութաֆյանի եւ Սարգիս Օհանջանյանի գործը կքննի Տաթեւիկ Գրիգորյանը
18:44 25/11/2019  |  Քրեական խրոնիկոնՆարեկ Մութաֆյանը և Սարգիս Օհանջանյանը կշարունակի մնալ կալանքի տակ. Դատարանը մասնակի բավարարեց միջնորդությունը
19:18 20/11/2019  |  Քրեական խրոնիկոնՔննիչը միջնորդել է երկարացնել Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի կալանավորման ժամկետը
19:51 07/11/2019  |  ԼՐԱՀՈՍԵթե թաքնվելու և խոչընդոտելու ռիսկն առհասարակ չկա, էլ ի՞նչ խափանման միջոցի մասին է խոսքը, որ մի հատ էլ գրավը կիրառվի. Արամ Վարդևանյան
16:19 23/10/2019  |  Դատական ռեպորտաժներՆարեկ Մութաֆյանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչը մերժեց պաշտպանների բողոքը
12:16 23/10/2019  |  Քրեական խրոնիկոնԱրա Բաբլոյանի շահերը կներկայացնի Արամ Վարդևանյանը

Արխիվ

[]