ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ իշխանությունների կողմից մեր ազգային երկարաժամկետ շահերը վտանգող քաղաքական ուղեգիծը շարունակելու պարագայում, մենք իրավունք ենք վերապահում պահանջել նրանց հրաժարականը. «Ազգային օրակարգ» 12/17/2019 10:50 | ԼՐԱՀՈՍ
«Ազգային օրակարգ» կուսակցությունը հայտարարություն է տարածել արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը, հետևելով Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցող զարգացումներին, Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների պաշտոնական հայտարարություններին և հայտնված դիրքորոշումներին, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների մի շարք համատեղ հայտարարություններին, արձանագրում է հետևյալը՝
ա) ՀՀ գործող կառավարությունը, ներգրավված լինելով Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում՝ երբևիցե չի ձևակերպել հակամարտության կարգավորման հստակ օրակարգ և համապատասխան բանակցային ռազմավարություն, հաճախ խուսափել է ճանաչել վարվող բանակցությունների բուն իրողությունը և մինչ այժմ քողարկել է դրանց փաստացի օրակարգն ու բովանդակությունը։ Բազմաթիվ հակասական քայլերով և երկիմաստ հայտարարություններով, այն հնարավորություն է տվել ադրբեջանական կողմին վերջին շրջանում ստանձնել նախաձեռնությունը բանակցային գործընթացում, ինչի արդյունքում այսօր հայկական կողմի միջազգային դիրքերը էապես թուլացել են։
բ) ՀՀ իշխանությունների կողմից որդեգրած բանակցային մոտեցումները և թույլ տված ռազմաքաղաքական այլ բացթողումները հնարավորություն են տվել ադրբեջանական կողմին վերջին մեկ տարվա ընթացքում էլ ավելի կարծրացնել և առավելապաշտական դարձնել իր դիրքորոշումը։ Նշվածի վերջին դրսևորումն էր Ադրբեջանի ԱԳՆ կողմից դեկտեմբերի 4-ին ԵԱՀԿ Քարտուղարության միջոցով պաշտոնապես շրջանառած փաստաթուղթը, որով այն հակամարտության կարգավորումը տեսնում է միայն իր տարածքային ամբողջականության շրջանակներում, և Արցախի «ադրբեջանական» համայնքի հավասար իրավունքների հաշվառմամբ, ինչով անթաքույց հայտ է ներկայացվում՝ չեղարկելու Արցախյան պատերազմում հայության տարած հաղթանակի արդյունքները, և շրջել պատմության ընթացքը։
գ) Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների պարբերական հայտարարությունները, որով կողմերին կոչ է արվում վերադառնալ առարկայական բանակցությունների՝ Մադրիդյան սկզբունքների, և 2009-2012 թվականներին ներառված հավելումների հիման վրա, անտեսում են այն իրողությունը, որ հենց այդ անիրատեսական սկզբունքներ են արդեն հանգեցրել 2016 թվականին Ադրբեջանի կողմից ռազմական լայնածավալ գործողությունների սանձազերծմանը և որևէ կերպ իրական խաղաղ կարգավորման հիմք հանդիսանալ չեն կարող։ Ավելին, Մադրիդյան սկզբունքներով նախատեսված փուլային գործընթացը կբերի հայկական կողմի ռազմաքաղաքական առավելությունների չեղարկման, և նոր պատերազմի դուռ կբացի՝ մեզ համար շատ ավելի անբարենպաստ պայմաններում։
Հաշվի առնելով վերոնշյալը, «Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը Արցախյան հակամարտության կարգավորման համատեքստում հայտարարում է՝
ա) Հայաստանի Հանրապետության բանակցային ռազմավարության նպատակը Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ապահովումն է, նրա անվտանգության և տարածքային ամբողջականության պահպանումը՝ հեռանկարում ունենալով երկու հայկական հանրապետությունների միավորումը մեկ միասնական պետության մեջ։
բ) Բանակցությունների շարունակումը՝ ընդլյանված Մադրիդյան սկզբունքների հիման վրա, հակասում է վերը նշված նպատակներին, և Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռականորեն հրաժարվի դրանցից՝ մասնավորապես, վկայակոչելով Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշումը, և նրա կողմից նոր պատերազմի սանձազերծման իրական վտանգը։
գ) Հայաստանի Հանրապետության իշխանությունները, պահպանվող պատերազմի վտանգի և ադրբեջանական կողմի ակնհայտ ռազմատենչ դիրքորոշման պայմաններում՝ պետք է դադարեցնեն միակողմանի «խաղաղասիրական» քարոզը, և հետևողականորեն պատրաստեն պետությունը և բնակչությանը երկրի ակտիվ պաշտպանությանը։
«Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը պատրաստ է իր համակողմանի աջակցությունը բերել Հայաստանի և Արցախի Հանրապետություններում վերը նշված ռազմավարությունը իրականություն դարձնելու գործում։ Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից մեր ազգային երկարաժամկետ շահերը վտանգող քաղաքական ուղեգիծը շարունակելու պարագայում, մենք իրավունք ենք վերապահում պահանջել նրանց հրաժարականը, և ազգային համաձայնության այնպիսի իշխանության ձևավորումը, որն ընդունակ կլինի արդյունավետ դիմագրավել Արցախյան հակամարտության հարցում մեր առջև ծառացած մարտահրավերներին։
«Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/25/2025 08:20 Տրանսպորտի թեմայից հոգնել, արձակուրդ են վերցրել․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:15 Ինտրիգներ եւ նոր թեկնածու․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:12 Միջին աշխատավարձը 7 անգամ չի բարձրացել. ո՞ր փուլում են մինչև 2050 թ.-ի ՀՀ զարգացման ռազմավարության կետերը. «Ժողովուրդ»
- 01/25/2025 08:08 Հուժկու մարտեր Սյունիքում․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:05 Նոր փոխվարչապետ կունենանք, «Հրապարակ»
- 01/25/2025 08:00 Դիլիջանի համայնքապետի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ»
- 01/25/2025 07:55 Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատարան են դիմել. կառույցում անհավասար պայմաններ են. փաստաթուղթ. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/26/2025 13:15 Նոր տարվա 3 օրը հերիք էր, որ շատերը մարզասրահ վերադառնան 5-7 կգ ավելացած քաշով. մարզչի խորհուրդները
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
Մեկնաբանություն
- 01/27/2025 17:17 ՀՀ քաղաքացիները 2025 թվականին կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման վճարից
- 01/27/2025 17:11 Նախկինում Կիրանցում 38 հեկտար աշնանացան է արվել, այժմ՝ 7 հեկտար. Սարգսյան
- 01/27/2025 13:06 Հրապարակայնորեն նսեմացնել Ցեղասպանությունը, նշանակում է թուլացնել Հայաստանի դիրքերը արդարության համար շարունակվող պայքարում, քաջալերել նրանց, ովքեր ձգտում են ջնջել ճշմարտությունը. Օսկանյան
- 01/27/2025 13:01 Փաշինյանի կողմից փորձ է արվում Ցեղասպանության մեղքը գցել զոհի վրա, գնալ ժխտողականության ճանապարհով. Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/27/2025 21:07 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ կինը դանակահարել է իր ամուսնուն ծեծի ենթարկած տղամարդուն, որին ներկա են եղել նաև դանակահարվածի ընկերները
- 01/27/2025 20:42 Հրդեհ է բռնկվել Անթալիայի շինհրապարակում
- 01/27/2025 18:00 Նորավանքի ճանապարհին քարաթափում է տեղի ունեցել
- 01/27/2025 17:37 Հրդեհ Գյումրու եկեղեցիներից մեկի նկուղում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/26/2025 16:42 Ինչու են մարդիկ սոցցանցերում շարունակում հետևել նախկիններին. հոգեբանը մի քանի պատճառ է նշում
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում