ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իրավիճակներ կան, որ պարոն Խաժակյանի ազդեցությունից դուրս են. Էդմոն Մարուքյանը՝ Դավիթ Խաժակյանին հետ կանչելու մասին 12/17/2019 14:19 | ԼՐԱՀՈՍ
Քննարկել ենք ԼՀԿ-ի մասնակցությունը Երևանի ավագանիում վերաիմաստավորելու հարց է առաջացել։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով այն տեղեկությանը, որ ԼՀԿ-ն քննարկում է Երևանի ավագանիում Դավիթ Խաժակյանին հետ կանչելու հարցը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ նման բովանդակությամբ գրառում կատարել է հենց Էդմոն Մարուքյանը։
Նրա խոսքով ԼՀԿ-ն մեկ ներկայացուցիչ ունի Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունում և եթե կուսակցության կառավարման խորհուրդը որոշի՝ Դավիթ Խաժակյանը պետք է դուրս գա ավագանուց, ապա ԼՀԿ-ն կդադարի ներկայացված լինել Երևանի ավագանիում, հետևաբար որևէ պատասխանատվություն չի շարունակի կրել Երևանի ավագանիում իրականացվող գործունեության համար։
Էդմոն Մարուքյանն ընդգծեց, որ ավելին քան գոհ են Դավիթ Խաժակյանի գործունեությունից. «Դավիթ Խաժակյանն իր գործունեությամբ ցույց տվեց, թե ինչպես պետք է ընդդիմադիր ավագանին աշխատի։ Դավիթ Խաժակյանը կարևոր օղակ է նաև երիտասարդների համար, որոնք ցանկանում են քաղաքականությամբ զբաղվել։ Բայց միևնույն ժամանակ իրավիճակներ կան, որ պարոն Խաժակյանի ազդեցությունից դուրս են, բայց պարոն Խաժակյանը դրա համար պատասխանատվություն է կրում որպես խմբակցության ղեկավար և այդ պատասխանատվությունը տարածվում է մեր կուսակցության վրա»,-նշեց Էդմոն Մարուքյանը։
Նա հավելեց, որ ԼՀԿ-ին մեղադրում են ոչ իրենց անդամների գործունեության համար, ինչը ԼՀԿ ղեկավարի խոսքով լուրջ խնդիր է. «Դավիթ Խաժակյանը երեկ ամբիոնից բացահայտել է քաղաքապետարանում տեղի ունեցած պաշտոնեական կեղծիք։ Կարո՞ղ եք ասել՝ ու՞ր է դրա լուսաբանումը։ Չկա, բայց կա ինչ-որ այլ լուսաբանում քաղաքապետի ծիծաղի և այլ հարցերի վերաբերյալ։ Եթե հանրային ընկալումն էդ ա, որ ավագանու անդամը պետք է պաշտոնական կեղծիքը ծամած դնի դատախազության բերանը ու դա չլուսաբանվի, որովհետև դա մարդկանց հետաքրքիր չէ, ուրեմն ավելի լավ է՝ չմասնակցենք»,-հավելեց Էդմոն Մարուքյանը՝ ընդգծելով, որ մեդիան ծածկում է սկանդալային երևույթներ, այդ թվում ծիծաղը, ծիծաղի ձեռ առնելը և դրա արձագանքը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն էլ նշեց, որ ԼՀԿ-ն ունի իր օրակարգը, իր գաղափարախոսությունը, ինչպես Ազգային ժողովում, այնպես էլ Երևանի ավագանիում։ Հետևաբար, երբ կառավարման խորհուրդը և կուսակցությունը գնահատում են, որ «Լույս» խմբակցությունը պարբերաբար շեղվում է կուսակցության գծից, պետք է կարողանան հասկանալ՝ որքանով է նպատակահարմար մեր մասնակցությունը կամ ինչ ձևաչափով է նպատակահարմար շարունակել.« Մենք պետք է կարողանանք պատասխանատվություն կրել մի բանի համար, որի հետ ամբողջությամբ կուսակցությունը համաձայն է։ Այս առումով պետք է քննարկենք, թե ինչ պետք է արվի այն պարագայում, երբ տեսնում ենք՝ պատասխանատվություն ենք կրում մի բանի համար, որն, ըստ էության, կուսակցության օրակարգում ներառված չէ և կուսակցությունն ազդեցություն չունի այդ վարքագծի համար»,-ասաց Մանե Թանդիլյանը։
Նա ընդգծեց, որ կուսակցությունն ավագանիում ունի ընդամենը մեկ անդամ և նրա ձայնը, բովանդակային քննադատությունը լսելի չի լինում։
Մանրամասները՝ տեսանյութում
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ