ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իմ թիրախը այս պահին քաղաքապետարանում տեղի ունեցած ապօրինությունները հնարավորինս ապացուցելն է. Դավիթ Խաժակյան 12/17/2019 17:38 | ԼՐԱՀՈՍ
Իմ թիրախն այս պահին քաղաքապետարանում տեղի ունեցած ապօրինություններն ապացուցելն է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով իրեն հետ կանչելու կուսակցության քննարկումներին։
Նա ընդգծեց՝ իր թիրախը քաղաքապետարանում առկա կամ տեղի ունեցած ապօրինությունները հնարավորինս ապացուցելը և քաղաքային իշխանությանը դրա հետևանքներն համար պատասխանատվության ենթարկելն է, որպեսզի որևէ մեկն անպատիժ չմնա։ Դավիթ Խաժակյանի խոսքով ցանկացած խոչընդոտ, որն առաջանում է այս ընթացքում պետք է որոշ հետևությունների տեղիք տա և իրենք կարողանան այդ խոչընդոտները լուծել։
«Նախորդ նիստից խոչընդոտ է եղել հանրային այն արձագանքը, որ մարդիկ ասում էին՝ գուցե Ձեր քննադատության նյութը ճիշտ է, բայց Ձեր քննադատության ձևը սխալ է։ Մենք հիմա փորձում ենք նաև մարդկանց կողմից այդ արձագանքը լսել, ընկալել և հետևություններ անել, որպեսզի մեր դրած խնդիրն արդյունավետ կերպով լուծվի»,-նշեց Դավիթ Խաժակյանը։
Դիտարկմանը, որ ավելի նպատակահարմար չէ՞ր լինի արդյոք հասարակության մոտ բարձրացնել տեղեկատվության մակարդակը, որ «Լույս» խմբակցությունում ԼՀԿ-ն ունի միայն մեկ անդամ, ով քաղաքապետին վիրավորանքներ չի հասցրել, Դավիթ Խաժակյանն արձագանքեց. «Հենց դա էլ հիմա փորձում ենք անել։ «Լույս» խմբակցությունն ասոցացնում են «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ։ Մենք իմ հետկանչը քննարկում ենք որպես խնդրի լուծման տարբերակներից մեկը»,-հավելեց Դավիթ Խաժակյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառման միջոցով հայտնել էր, որ կուսակցությունն այժմ քննարկում է Երևանի ավագանիում իր միակ անդամին՝ Դավիթ Խաժակյանին հետ կանչելու հարցը։ Այնուհետև լրագրողների հետ զրույցում Էդմոն Մարուքյանն ասաց, որ ավելի քան գոհ են Դավիթ Խաժակյանի գործունեությունից.
«Դավիթ Խաժակյանն իր գործունեությամբ ցույց տվեց, թե ինչպես պետք է ընդդիմադիր ավագանին աշխատի։ Դավիթ Խաժակյանը կարևոր օղակ է նաև երիտասարդների համար, որոնք ցանկանում են քաղաքականությամբ զբաղվել։ Բայց միևնույն ժամանակ իրավիճակներ կան, որ պարոն Խաժակյանի ազդեցությունից դուրս են, բայց պարոն Խաժակյանը դրա համար պատասխանատվություն է կրում որպես խմբակցության ղեկավար և այդ պատասխանատվությունը տարածվում է մեր կուսակցության վրա»,-նշել էր Էդմոն Մարուքյանը։
Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 16-ին, Երևանի ավագանու նիստի ժամանակ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն իր ելույթում հայտարարել էր, որ քաղաքապետարանում պաշտոնեական լիազորությունների անցման և պաշտոնեական կեղծիքի մասին դատախազություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, այնուհետև հանգամանալից ներկայացրեց հաղորդումը։
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ