ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ընտրովի կիրառման ռիսկը միշտ կա. Արա Ղազարյանը՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» նախագծի մասին 12/17/2019 11:36 | ԼՐԱՀՈՍ
Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի խոսքով, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գաղափարը չի հակասում ՄԻ եվրոպական կոնվենցիային , շրջանառության մեջ դրված նախագծի գաղափարն, ընդհանուր առմամբ, ընդունելի է եւ ՄԻԵԴ-ը Վրաստանի օրինակով, իրավունքի խախտում չի հայտնաբերել:
«Չի հակասում նրանով, որ այստեղ գործում է փաստի կանխավարկածը, այսինքն, մեղավորության կանխավարկածը, որն առաջին հայացքից, թվում է, թե հակասում է Կոնվենցիային, բայց եթե դա կիրառվում է քաղաքացիական դատավարության շրջանակներում, երբ մարդը կանգնած չէ դատվելու, դատապարտվելու կամ ազատությունից զրկվելու ռիսկի առաջ, այլ կանգնած է գույքը կորցնելու, այսինքն, ավելի նվազ ռիսկի առաջ, ապա անմեղության կանխավարկածը չի հակասում Կոնվենցիային, որովհետեւ այնտեղ այն քրեադատավարական կատեգորիա է, նույնն էլ մեր Սահմանադրության մեջ», -«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արա Ղազարյանը՝ անդրադառնալով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծին:
Հիշեցնենք, կառավարությունը հավանության էր տվել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծին:
Օրենքի ընդունումը հնարավորություն է ընձեռելու իրավասու մարմնին՝ Գլխավոր դատախազությանը, համապատասխան հիմքերի առկայության դեպքում ուսումնասիրել գույքի ձեռքբերման օրինականությունը և ներկայացնել գույքի բռնագանձման պահանջով հայց, եթե հայտնաբերվում է գույք, որի ձեռքբերումը չի հիմնավորվում, օրինակ, եկամտի աղբյուրներով և որի արժեքը ներկայում գերազանցում է 50 մլն դրամի շեմը:
Մասնագետը բացատրեց՝ գաղափարի հիմքում փաստի կանխավարկածն է դրված, ինչը նշանակում է՝ ունենալ որեւէ փաստ, որի ուժով ապացուցման բեռը անցնում է դատավարության մյուս կողմի վրա:
«Այդպիսի փաստը հետեւյալն է, դատախազը ընդամենը պետք է հայթայթի բավարար չափով ամրագրված փաստական տվյալ, որ տվյալ անձը, որը պաշտոնատար անձ էր, տվյալ ժամանակահատվածում ձեռք է բերել գույք, որի արժեքը շատ ավելին էր շուկայական արժեքով, քան նրա աշխատավարձը: Այս շուկայական արժեքը ունենալով, արդեն նա իրավունք է ստանում դիմել քաղաքացիական դատարան եւ այդ դիմումի ուժով արդեն փաստի կանխավարկած է առաջանում, որ դատախազը ճիշտ է եւ այդ գույքը, ամենայն հավանականությամբ, անօրինական է, մինչեւ հակառակը չապացուցվի»,-բացատրեց Արա Ղազարյանը:
Ըստ մասնագետի, սակայն, սա նշանակում է, որ քաղաքացին հայտնվում է անհավասար պայմաններում, որովհետեւ մի կողմից դատախազությունն է՝ պետական բավականին մեծ ռեսուրսներով, որոնց շնորհիվ տվյալ գույքի վերաբերյալ կարող է ինֆորմացիա ստանալ : Մասնագետը շեշտեց, որ ի տարբերություն քրեական դատավարության, որտեղ կա լռելու իրավունքը եւ անմեղության կանխավարկածը , որը ապացուցման ամբողջ բեռը իր բոլոր հետեւանքներով, դնում է դատախազի վրա, այս դեպքում, այդ բեռը փոխանցվում է քաղաքացուն:
«Քաղաքացիական դատավարությունում ապացուցման բեռը դատախազից անցնում է քաղաքացու վրա, շատ ցածր ապացուցողական բեռով, ինչը, որպես կանոն, դատախազությունը հեշտությամբ հաղթահարում է, իսկ քաղաքացու համար հակառակը, դժվար կլինի ապացուցել, որովհետեւ որքան մենք հետ գնանք, այնքան ավելի դժվար կլինի ապացուցել գույքի օրինական ձեռքբերումը: Այդ իրավական կառուցակարգերը մեզ մոտ, կարելի է ասել, ավարտուն տեսք են ստացել 4-5 տարի առաջ»,-ասաց Արա Ղազարյանը:
Մասնագետը հիշեցրեց օրինակ 90-ականները, երբ հիմնականում գործարքները իրականացվում էին ոչ թե բանկային փոխանցմամբ, այլ առձեռն վճարումով, եւ բնականաբար, փաստաթղթեր չեն լինի, լավագույն դեպքում գուցե վկաներ լինեն, դժվար կլինի ապացուցել գույքի իրական գինը: Արա Ղազարյանի խոսքով, նման առանձնահատկությունները դատարանները պետք է հաշվի առնեն:
Միջազգային իրավունքի փորձագետը կարծում է, որ այս հանգամանքը խոցելի է դարձնում գործընթացը, իսկ ընդհանրապես, դատավարություններում, որտեղ ապացույցի բեռը բաշխված է ու շատ ցածր է, իսկ այս դեպքում այն, ըստ էության ամբողջությամբ քաղաքացու վրա է ընկնում, քաղաքացին հայտնվում է դատախազի առաջ, որը, ինչպես կրկնեց Արա Ղազարյանը, քաղաքացիական դատավարության պարագայում հավասար հնարավորություններով անհատ չէ, այլ գլխավոր դատախազությունն է, որը ունի հսկայական ռեսուրսներ, որի հետ աշխատում են ԱԱԾ-ն, ոստիկանությունը, որը կարող է հանգիստ ինֆորմացիա ստանալ նոտարական տարբեր գրասենյակներից, այսինքն, հանրային հարաբերությունների դաշտում գործող բոլոր սուբյեկտներից, իսկ քաղաքացին այդ հնարավորությունը չունի:
Սեփականության իրավունքի պաշտպանության տեսանկյունից սա, ըստ մասնագետի, խոցելի է դարձնում քաղաքացուն:
Հարցին, արդյոք ռիսկեր չկան առ այն, որ այս նախագիծը, օրենք դառնալու պարագայում կարող է դառնալ ընտրովի արդարադատության գործիք, կարող է քաղաքականացվել եւ կիրառվել ընտրովի, մանավանդ , հաշվի առնելով ՀՀ-ում ստեղծված իրավաքաղաքական մթնոլորտը, Արա Ղազարյանը պատասխանեց. «Քաղաքականացված՝ դժվարանում եմ ասել, բայց ընտրովի՝ հնարավոր է , այդ ռիսկը միշտ էլ կա»:
Ինչ վերաբերում է հարցին, արդյոք Հայաստանի նման մթնոլորտում արժեր գնալ այս քայլին, Արա Ղազարյանն արձագանքեց. «Ես կարծում եմ այս օրենքը հաճախ չի կիրառվելու ամենատարբեր գործոնների պատճառներով: Նախ, դատախազները նման ընթացակարգերով աշխատելու փորձառություն չունեն, նրանց պետք է լավ վերապատրաստել»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից