ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Դա ցինիզմի գագաթնակետն է». Իրավապաշտպանը դժգոհ է ՀՔԾ-ի գործողություններից 12/17/2019 13:16 | ԼՐԱՀՈՍ
Իրավապաշտպանները բողոքում են ոստիկանության բաժնում քաղաքացու նկատմամբ կիրառված բռնության առնչությամբ ՀՔԾ-ի կոմից կատարվող քննչական գործողությունների դեմ։
Այսօր Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը հայտարարվեց, որ բռնության վերաբերյալ տեսանյութը տարածվելուց անցել է ավելի քան երկու ամիս, սակայն որեւէ մեկին դեռ մեղադրանք չի առաջադրվել։
«Դա ցինիզմի գագաթնակետն է։ Այս գործը բացառիկ է, որովհետև հստակ երևում է յուրաքանչյուրի գործողությունը։ Սա չունի բացատրություն ո՛չ բարոյական, ոչ իրավական»,- նշեց իրավապաշտպան, Հելսինկյան Ասոցիացիայում փաստաբան Ն. Կարապետյանցը՝ շեշտելով, որ տեսանյութում երեւում են բռնություն գործադրող անձինք, որոնք 4-ն են։ Իսկ 5-րդն էլ նկարահանել է, ինչը, ըստ փաստաբանի, նշանակում է, որ այսօր պետք է լիներ հինգ մեղադրյալ, սակայն դեռ ոչ մեկին մեղադրանք առաջադրված չէ։
Փաստաբան Արա Ղարագյոզյանը հայտնեց, որ այս տեսանյութը նկարվել է, որպեսզի ցուցադրվեր այն մարդկանց, ում տանից գողություն է կատարվել՝ ապացուցելու, որ գողությունը բացահայտելու համար միջոցներ են ձեռնարկվում։
Ավելի վաղ «Փաստինֆո»-ն հայտնել է, որ համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ ոստիկանները հակագազերով և մահակներով բռնություն են գործադրում քաղաքացու վրա, ցուցմունք կորզում։ Այս տեսանյութին արձագանքել էր ՄԻՊ Արման Թաթոյանը։ Նա հայտարարել էր, որ տեսանյութի կապակցությամբ պետք է անմիջապես նախաձեռնվի քրեական վարույթ և ստուգողական բոլոր գործողությունները պետք է կատարվեն բացառապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակում։ Մարդու իրավունքների պաշտպանը նաև հայտնել էր, որ պատրաստվում է իր ստորագրությամբ համապատասխան պաշտոնական գրություն ուղարկել քրեական հետապնդում իրրականացնող մարմին։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով քննությունն իրականացվում է ՀՔԾ-ում, պարզվել է տուժողի ինքնությունը եւ որ դեպքը տեղի է ունեցել Գեղարքունիքի ոստիկանության բաժիններից մեկում։ Ոստիկանությունը նաեւ հայտարարել էր, որ տեսանյութում պատկերված ոստիկաններից երկուսն այլեւս համակարգում չեն աշխատում, սակայն մեղադրանք դեռ որեւէ մեկի չի առաջադրվել։
«ՀՔԾ-ն բոլոր խոշտանգման գործերով այսպիսի վարքագիծ է դրսևորել։ Գուցե իրենց համար սա նորմալ վիճակ է, որ գործը ֆորմալ առումով սկսում են, մեկ-երկու հոգու հարցաքննում են և սկսում են կամաց քնեցնել, մինչև որ տուժող կողմը հոգնի, ձանձրանա, վատանա»,- նշեց Կարապետյանցը՝ ընդգծելով, որ գործի քննությունը տարիներ է տևելու։ Նրա խոսքով՝ իրավիճակ է, երբ կա լեգիտիմ իշխանություն օրենսդիր և գործադիր մարմիններում և զրո լեգիտիմություն արդարադատության ոլորտում, որտեղ չկա որևէ փոփոխություն։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ