ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
25 տարի առաջ այս օրը սպանվեց ՀՀ երրորդ հանրապետության առաջին քաղաքապետ Համբարձում Գալստյանը 12/17/2019 18:31 | ԳՈՐԾ #
Ասել, թե Երևանի քաղաքային խորհրդի գործկոմի նախկին նախագահ Համբարձում Գալստյանի սպանությունը բացահայտված չէ, մեծ հաշվով ճիշտ չէ, քանի որ այն իրականում ՀՀՇ տիրապետության տարիների այն հնչեղ սպանություններից մեկն է, որը շատ հստակ ցուցանում է, թե ինչպես իշխանության գալուց քիչ անց ՀՀՇ-ն սկսեց խժռել իր զավակներին:
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Համբարձում Գալստյանը Ղարաբաղ կոմիտեի առաջին կազմի մտավորական գործիչներից էր, որը կոմիտեի անդամների հետ ձերբակալվել և 6 ամիս անցկացրել էր Մոսկվայի Բուտիրյան բանտում:
ՀՀՇ տիրապետության շրջանի սպանությունների պատճառները որքան էլ տարբեր լինեին՝ տնտեսական կամ քաղաքական գործոններով պայմանավորված, իրականություն է այն, որ անկախ ամեն ինչից հիմնական գործոնը միշտ քաղաքական է եղել: Եթե անգամ տնտեսական հիմք է ունեցել, այնուհանդերձ, էլի ներքաղաքական կամ աշխարհաքաղաքական գործոնը գերակայել է:
Հենց այս համատեքստում պետք է դիտարկել Լևոն Տեր-Պետրոսյան-հղացողի և Վանո Սիրադեղյան-իրականացնողի օպերացիաները, որոնց ի կատար ածողները մեծ շղթայի օղակներն էին:
Համբարձում Գալստյանի սպանությունը օդում կախված էր
Իրականություն էր և այդ մասին ժամանակի մամուլը բազմիցս է գրել, որ Համբարձում Գալստյանը մինչ իր սպանությունը, մինչ 1994-ի դեկտեմբերյան այս օրը ահազանգել էր: Եվ ոչ մեկ անգամ: 1994 թվականի և՛սկզբին, և՛ գարնանը նա քանիցս գրավոր ահազանգել էր հանրապետության վերին ղեկավարությանը, անձամբ՝ Լևոն Տեր-Պետրոսյանին՝ իր նկատմամբ կատարվող հետապնդումների մասին: Եվ ոչ միայն ՀՀ նախագահին, նա դիմումներ էր ուղղել մի շարք պետական ատյանների, այդ թվում նաև՝ նաև ՀՀ ԳԽ պետաիրավական մշտական հանձնաժողովին: Դիմումներից մեկում, որը գրվել էր 1994-ի փետրվարի 12-ին, նա հայտնելով ՆԳՆ կողմից հետապնդումների ենթարկվելու մասին, նշել էր, որ մշտապես գտնվում է ՆԳՆ 4-6 մեքենաների հսկողության տակ, մատնանշելով նույնիսկ իրեն «ուղեկցող» մեքենաների թվով 8 համարանիշեր, որոնք պատկանելիս են եղել ՀՀ ՆԳՆ 6-րդ և 7-րդ վարչություններին:
Հավելենք նաև, որ այս դիմումներին նախորդել էր նաև Համբարձում Գալստյանին անհանգստացնող կոնկրետ դրվագ, մի տհաճ միջադեպ, որ վերաբերվում էր սանձարձակ պահվածքով ինչ-որ երիտասարդի, ի մասնավորի, գործընկերոջ հետ աշխատանքից տուն վերադարձող Հ. Գալստյանին վերջինիս կողմից հնչեցված՝ գնդակահարելու սպառնալիքներին: Տվյալ անձնավորությանը, Գալստյանն ու նրա ուղեկիցը կարողացել էին զինաթափել, սակայն վերջինս փողոցում հայտնված, այսպես կոչված՝ «օգնող բրիգադի» շնորհիվ կարողացել էր փախչել և խուսափել իրավապահներից: Ամեն դեպքում, Գալստյանը կարողացել էր հանձինս այդ «բրիգադի» անդամներից 1-2-ի՝ ճանաչել ՆԳՆ 6-րդ և 7-րդ վարչությունների աշխատակիցներին:
Իհարկե, դեռ 1994-ին, ՆԳՆ-ն փորձում էր քողարկել իր համակարգի որոշ ստորաբաժանումների աշխատակիցների մասնակցությունը Համբարձում Գալստյանի սպանությանը, սակայն թե՛ Գալստյանի ահազանգերը, թե՛ բազմաթիվ այլ տվյալներ, դեռ 25 տարի առաջ հիմք տալիս էին ենթադրելու, որ ՆԳՆ մեծ լռությունը բնավ էլ պատահական չէ:
Եվ այսպես, ովքե՞ր և ինչու՞ սպանեցին 38-ամյա Համբարձում Գալստյանին և ինչու՞ այդպես էլ «չբացահայտվեց» այդ սպանությունը:
Չոր տեղեկատվություն
Համբարձում Գալստյանը սպանվել է 1994 թվականի դեկտեմբերի 17-ին, ժամը՝ 20.40-ին, Դավիթաշենում գտնվող իր տան մուտքի մոտ: Հանցագործները երկուսն էին, որոնք Գալստյանի ավտոտնակի մոտ դարանակալած սպասել էին, թե երբ է նա վերադառնալու հիվանդանոցից, ուր պառկած էր Հ. Գալստյանի հայրը՝ Փայլակ Գալստյանը: Ավտոմեքենայից իջնելուն պես հանցագործներից մեկը Հ. Գալստյանի վրա պարպել էր ատրճանակի 7 գնդակ և կրակոցներից առնվազն 4-ը եղել էին մահացու: Սպանությանը ականատես էր եղել Համբարձում Գալստյանի եղբայրը, որն ընդամենը մեկ ակնթարթ էր տեսել մարդասպանին, այն էլ՝ հայելու մեջ:
ՈՒ՞մ էր խանգարում Համբարձում Գալստյանը
Այս հարցի պատասխանը, այն օրերին շատերը կարող էին ենթադրել, քանի որ մինչ սպանությունը Հ. Գալստյանը բազմիցս ահազանգել էր իրեն հետևողների մասին:
Սպանությունից 7 տարի անց, երբ ՀՀՇ-ն այլևս իշխանություն չէր, Հ. Գալստյանի մայրը՝ Անախաս Գալստյանը հայտարարել էր. «Այդ հանցագործությունն ուղղակիորեն կապված էր Հայաստանի նախկին նախագահ Լևոն-Տեր Պետրոսյանի եղբոր՝ հանգուցյալ Թելման Տեր-Պետրոսյանի շահերի հետ: Բոլորին հայտնի է, որ նրան սպանեցին Վանոյի հրամանով, իսկ պատվիրատուն եղել է Թելմանը»: Այսինքն, նույն ինքը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Ի դեպ, բոլորովին պատահական չէ, որ Համբարձում Գալստյանի հրաժարականից անմիջապես հետո, 1992 թվականի դեկտեմբերի 22-ին, երբ Երևանի քաղաքապետ դարձավ Վահագն Խաչատրյանը, անմիջապես արտոնյալ պայմաններ ստեղծվեցին ՀՀՇ մի շարք գործիչների համար, նրանց տարածքներ տրամադրվեցին դղյակների կառուցելու նպատակով: Ավելին, հենց այդ ընթացքում կտրուկ սրվեցին Համբարձում Գալստյանի և ՀՀՇ մի շարք կարկառուն գործիչների հարաբերությունները:
Բանն այն է, որ հրաժարականից հետո Գալստյանը բացահայտ քննադատում էր բոլորին, այդ թվում՝ Վանո Սիրադեղյանին: Մասնավորաբար, նա Սիրադեղյանին ՆԳ նախարարի պաշտոնից ազատելու առաջարկով դեռևս 1993 թվականի դեկտեմբերի 8-ին մտել էր նախագահ Տեր-Պետրոսյանի մոտ և ներկայացրել մի շարք փաստեր՝ կապված Վանոյի ապօրինի գործողությունների հետ:
Իսկ ավելի ուշ, 1994 թվականի հունիսին մամուլի ասուլիսում Համբարձում Գալստյանը նշել էր, որ ունի նոր տվյալներ ներքին գործերի նախարարության հանցավոր գործունեության մասին, ընդ որում, նաև՝ հանրապետության սահմաններից դուրս. «Մոտ 30 սպանություն է կատարվել ՆԳՆ-ի պատվերով»- հայտարարել էր Գալստյանը: Ավելին, իր ծավալած հետագա գործունեությամբ, նա ըստ էության, վտանգել էր նաև ՀՀՇ բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների և նրանց հարազատների հարստացման գործընթացը:
Թելման Տեր-Պետրոսյանի մոնոպոլիա- մոլիբդենի խտանյութը՝ սպանության գործոն
Պաշտոնաթող լինելով ՀԱմբարձում Գալստյանը ակտիվորեն զբաղվում էր տնտեսական գործունեությամբ՝ հաճախակի մեկնելով Մոսկվա: Դեռ տարիներ առաջ մամուլն անդրադարձել է, որ իր տնտեսական գործունեության արդյունքում Համբարձում Գալստյանը պայմանավորվածություններ էր ձեռք բերել բրիտանական մի ընկերության հետ՝ մոլիբդենի խտանյութ արտահանելու վերաբերյալ: Ընդ որում, այդ ընկերությունը պատրաստակամություն էր հայտնել մոլիբդենի խտանյութը գնել միջազգային սակագներին համապատասխան գներով, այն դեպքում, երբ Հայաստանում դրա սակագինը միջազգային գների ընդամենը 30 տոկոսն էր: Եվ բնավ ոչ պատահաբար, այդ տարիներին խտանյութի արտահանմամբ հիմնականում զբաղվում էր ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբայրը՝ Թելման Տեր-Պետրոսյանը, էլի մի շարք այլ բարձրաստիճան պետական այրեր, որոնց ձեռնտու չէր բրիտանական ընկերության հետ այդ գործարքի կնքումը:
Թե որքանով դա կարող էր վճռորոշ դեր ունենալ Համբարձում Գալստյանի սպանության գործում, անուղղակիորեն փաստում էր այն, որ վարչապետ Հրանտ Բագրատյանի և Համբարձում Գալստյանի կանխավ պլանավորած հանդիպումը, որ կայանալու էր 1994 թվականի դեկտեմբերի 17-ին, երեկոյան ժամը 22.00-ին, այդպես էլ չկայացավ: Չկայացավ, քանզի Համբարձում Գալստյանն այդ ժամին արդեն սպանված էր:
ՈՒշագրավ էլի հանգամանքներ կան Հ. Գալստյանի սպանության օրվա թվերի ու փաստերի և նրա անձնական կյանքի ու տնտեսական գործունեության համատեքստում: Ի դեպ, վարչապետի հետ կասեցված հանդիպումից զատ նրա սպանությունից օրեր անց հիշատակվում էր նաև այն փաստը, որ Համբարձում Գալստյանը սպանվել էր ազգությամբ հրեա իր կնոջից բաժանվելու օրը:
Չբացահայտված, բայցև՝ բացահայտ սպանություն
Բացահայտված , թե՞ անբացահայտ սպանությունների շարքում է դեռևս Համբարձում Գալստյանի սպանությունը, միանշանակ չէ: Հայտնի է, որ այն ոչ մեկ անգամ է կասեցումից հանվել և վերսկսվել, սակայն, արդյունք չի գրանցվել: Միով բանիվ, ասել թե՝ Գալստյանի սպանությունը չբացահայտված է, նշանակում է՝ աչք փակել նրա ահազանգերի և հայտարարությունների նկատմամբ, բոլոր այն ապացույցների հանդեպ, որ Համբարձում Գալստյանը իրավապահներին ու հանրապետության ղեկավարությանը ներկայացրել էր:
Համբարձում Գալստյանի դիմումները դեռևս 2001-ին ոչնչացված էին
Ժամանակին մամուլն այդ հարցին անդրադարձել է, ընդ որում, մեջբերելով ՆԳՆ փոխնախարար Հունանյանի հայտնած տեղեկատվությանը: Վերջինս հայտնել էր, որ « համաձայն գործող հրամանների պահանջների՝ քաղաքացիներից ստացված դիմումները և դրանց ստուգումների արդյունքներով ստացված նյութերը ՆԳՆ ստորաբաժանումների արխիվներում պահպանվում է հինգ տարի: ՈՒստի Երևանի նախկին քաղաքապետ Համբարձում Գալստյանի կողմից իր նկատմամբ հետապնդումների մասին ՀՀ ՆԳ նախարարին 1994թ. հասցեագրված դիմումներ հղելու փաստերը պարզել հնարավոր չէ»: Ասել է, թե՝ Գալստյանի դիմումները ոչնչացվել են: Մինչդեռ, ՆԳՆ-ն ընդգրկված է եղել Համբարձում Գալստյանի սպանության հետաքննությունն իրականացնելու համար ստեղծված եռակողմ օպերատիվ խմբում:
Բնականաբար, այս ամենը նույն ՆԳՆ ձեռամբ արվել է, որ ՆԳՆ 7-րդ վարչության մեղքերը ջրվի-գնա, քանզի հենց Վանո Սիրադեղյանի օրոք էր, որ ՀՀՇ-ական ամենավերին ղեկավարի հրահանգով ՆԳՆ-ի կազմում սպանությունների հանձնարարությունները կատարող Տեր-Սահակյանի բանդայից և Վահան Հարությունյանի գլխավորած ներքին զորքերից զատ ներգրավված էր նաև 7-րդ վարչությունը: Որի աշխատակիցներն էին մինչև 1994 թվականի դեկտեմբերի 15-ը հետապնդումների ենթարկել անկախության շրջանի Երևանի առաջին քաղաքապետ Համբարձում Գալստյանին:
Նա ուղղակիորեն դարձավ ՀՀՇ -ական բեսպրեդելի ու կամայականությունների զոհը, քանի որ առաջին դեմքերի, ի մասնավորի Լ. Տեր Պետրոսյանի և նրա մերձավորների, ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի և այլոց հանցանքները և հարստացման մեխանիզմները բացահայտելու ճիշտ ճանապարհին էր:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից