ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի քաղաքական դաշտը փլուզված է. Ստեփան Դանիելյան 12/17/2019 19:54 | Քաղաքական
Հայաստանում ներքաղաքական դաշտը ճահճացած է եւ նոր քաղաքական դաշտ ստեղծելու խնդիր կա:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Քաղաքական դաշտի վիճակը ես համարում եմ շատ վատ եւ դա վաղուց է սկսվել՝ նաեւ նախկին իշխանությունների ժամանակ: Եթե նույն կուսակցությունները հայտարարում են, թե ընտրությյուն չկա, հետո գնում , ընտրության են մասնակցում, հետո Սերժ Սարգսյանը իրենց հաճախորդ է անվանում, դա այն երեւույթն է, երբ չկա ընդդիմություն եւ չի կարող լինել քաղաքական դաշտ»,-նշեց Ստեփան Դանիելյանը:
Ներկայումս, ըստ քաղաքագետի, այդ քաղաքական դաշտն էլ է փլուզվել եւ այս պայմաններում խոսել խորհրդարանում ինչ-որ ընդդիմությունների մասին , լուրջ չէ:
«Ինձ համար պարզ է մեկ բան, մենք հիմա քաղաքական դաշտ ստեղծելու խնդիր ունենք:
ԼՀԿ-ում տեղի ունեցող խմորումները քաղաքագետը ավելորդ է համարում անգամ մեկնաբանել: Ըստ նրա, այս պայմաններում խոսել խորհրդարանում ինչ-որ ընդդիմությունների մասի , լուրջ չէ:
«Անկեղծ ասած, ես «Լուսավոր Հայաստան»-ին երբեք ընդդիմություն չեմ համարել եւ այնտեղ ինչ է կատարվում ՝ չի հետաքրքրում: Ինձ համար պարզ է, որ այդ ուժը ընդդիմություն չէ, հատկապես ոստիկանապետի եւ ԱԱԾ տնօրենի՝ քաղաքացիական պաշտոններ դառնալու նախագծից հետո ինձ համար նման ֆրակցիա , որը հետաքրքրություն ներկայացնի, չկա»,-ասաց Ստեփան Դանիելյանը:
Նշենք, որ Լուսավոր Հայաստան կուսակցությունում ու Երեւանի ավագանու Լույս խմբակցությունում խմորումներ են: Այն բանից հետո, երբ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը խիստ քննադատեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին, ԼՀԿ ղեկավարությունը հայտարարեց նրան ավագանու «Լույս » խմբակցությունից հեռացնելու հնարավորության մասին:
Ստեփան Դանիելյանը կարծում է, որ այսօր Հայաստանում որպես կառավարման պետական մարմին, որպես այդպիսին, նաեւ Ազգային Ժողովը գոյություն չունի : «Ես կարծում եմ մենք խորհրդարան չունենք՝ իրական խորհրդարան , որը քաղաքական պատկերը կներկայացնի, ոչ էլ քաղաքական պատկեր ունենք առանձնապես : Այսինքն, թե խորհրդարանում ինչ է կատարվում, դա կոնկրետ ինձ չի հետաքրքրում, որովհետեւ ինձ համար որպես կառավարման պետական մարմին այն գոյություն չունի»,-կարծիք հայտնեց քաղաքագետը:
Ըստ Ստեփան Դանիելյանի, ստեղծված քաղաքական ճահճից դուրս գալու համար Հայաստանում պետք է լուրջ քաղաքական պրոցեսներ լինեն՝ տարածաշրջանային զարգացումների, քաղաքական համակարգի փոփոխության քննարկում, քննարկման ժամանակ, նրա խոսքով, պետք է գիտական մոտեցումներ ցույց տալ, որովհետեւ կառավարման համակարգի փոփոխությունը գիտություն է, մենեջմենտ : Սակայն առարկայական քննարկումներ քաղաքագետը չի տեսնում ոչ ընդդիմադիր, ոչ էլ, առավել եւս, իշխանական դաշտերում:
«Ճահճային վիճակ է, որովհետեւ ռեալ խնդիրներ չեն դրվում, ամեն ինչ բամբասանքի վրա է կառուցվում, ամենուր ինտրիգներ են , փոխադարձ մեղադրանքներ: Անառողջ մթնոլորտ է, երբ լուրջ խնդիր է դրվում, որը ոչ ոք առանձնապես չի հետաքրքրում, իսկ այդ մթնոլորտում լուրջ քաղաքական գործընթացներից, խոսելը, թերեւս վաղ է »,-ասում է նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ