ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սա նոր աշխարհ է, որտեղ փոքր երկրները կարող են լինել հզոր. եկե՛ք Հայաստան. նախագահ Սարգսյանը ելույթ է ունեցել «Դոհա ֆորում»-ին 12/16/2019 13:55 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հրավերով Դոհայում մասնակցել է հեղինակավոր «Դոհա ֆորում»-ին և ելույթով հանդես եկել ֆորումի լիագումար նիստին: Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմը:
Ֆորումն այս տարի անցկացվում է «Կառավարման վերաիմաստավորումը բազմաբևեռ աշխարհում» խորագրով և նվիրված է արագ փոփոխվող աշխարհում արդյունավետ կառավարման համակարգերի ձևավորման խնդիրներին:
Նախագահ Սարգսյանն իր ելույթում անդրադարձել է գլոբալ աշխարհի զարգացման միտումներին:
«Իրականությունն այն է, որ աշխարհը ոչ միայն բազմաբևեռ է, այլև շատ ավելի բարդ, քան ակնկալում էինք։ Բազմաբևեռ աշխարհի բարդությունների հետ մեկտեղ կան նաև շատ հարցեր, որոնք մնում են անպատասխան։ Անորոշությունն ավելի շատ է, քան որոշակիությունը, անկանխատեսելի իրադարձություններ ավելի շատ են տեղի ունենում, քան այնպիսինները, որոնք հնարավոր է կանխատեսել և համապատասխան քայլեր ձեռնարկել,-նշել է նախագահը։ -Ինչու՞ է այս ամենը տեղի ունենում։ Ներկայումս մենք ինչ-որ առումով ժամանակի խաչմերուկում ենք, և այդ ժամանակի դարպասով մուտք ենք գործում դեպի նոր դարաշրջան»։
Նրա խոսքով՝ այսօր բնական, իրական կյանքին զուգահեռ՝ գոյություն ունի մեկ այլ՝ վիրտուալ կյանք, ինչն ստեղծում է բոլորովին նոր ու տարբեր միջավայր, որն ավելի քվանտային բնույթ ունի. քաղաքականության, անվտանգության ռազմավարությունների համար այլևս հին պարադիգմերը չեն գործելու և անհրաժեշտ է լինելու հաշվի առնել նոր աշխարհի իրողությունները:
«Ես այստեղ կանդրադառնամ մի հարցի՝ «փոքրի» կարևորությունը։ Իմ ներկայացրած բոլոր օրինակները վերաբերում էին «փոքրի ուժին»՝ մեկ կամ երկու տաղանդավոր մարդիկ ստեղծում են հսկայական բազմաֆունկցիոնալ ընկերություններ։ Մեկ կամ երկու քաղաքական գործիչներ, ովքեր մեծ եռանդ ունեն և հասկանում են աշխարհում կատարվողը` օգտագործելով գլոբալ, սոցիալական ցանցը, իրականացնում են հեղափոխություն՝ դառնալով իրենց ժողովրդի հաջորդ առաջնորդը։ Կան երկրներ, որոնք նախկինում հայտնի չէին, բայց, ունենալով հզոր ռազմական ուժ, ստեղծել են իրենց սեփական ռազմական գործիքները, որոնք կարող են լինել նույնքան արդյունավետ, որքան մեծ ուժերի գործիքներն են,-ընդգծել է նախագահ Սարգսյանը։- Այդ «փոքրի ուժը» սկսվում է անհատից, խմբերից, մոտիվացված մարդկանցից, որոնք հանդես են գալիս որպես մեկ ամբողջություն՝ ունենալով մեկ կարգախոս, մեկ թիրախ, մեկ դեր իրենց կյանքում․ այդպես է նաև պետությունների պարագայում։ Անշուշտ, այս աշխարհը բազմաբևեռ է։ Եվ ոչ միայն գերտերությունները, այլ նաև փոքր և հաջողակ երկրներն ունեն իրենց սեփական «հզոր ձայնը»։ Ես ուրախ եմ, որ այդ պարզ գաղափարը կամ ուղերձը հղում եմ հենց այստեղ՝ Դոհայում։ Կատարը հիանալի օրինակ է փոքր երկրի, որը ոչ միայն գեղեցիկ է, այլ նաև հաջողակ։ Այս «ծովածոցում» շատ այլ երկրներ կան, որոնք նմանատիպ հաջողություն ունեն։ Այդպիսին է Սինգապուրը, որը մեծ ազդեցություն ունի գլոբալ հեռանկարների վրա։ Այդպիսին է Ռուանդան, որի նախագահն այստեղ է: Այո, սրանք փոքր երկրներ են, սակայն ունեն հստակ տեսլական, հստակորեն ընկալում են իրենց առավելությունը և դարձնում այն հաջողություն։ Որոշ երկրներ՝ ինչպես Կատարն է, ոչ միայն օգտագործում է բնական ռեսուրսները, այլև դրանք ծառայեցնում է ապագայի կերտմանը։ Այդ ապագան հիմնված չի լինելու բնական ռեսուրսների վրա, այլ՝ կրթության, արհեստական բանականության, նոր տվյալների կառավարման և տեխնոլոգիաների վրա»։
Խոսելով Հայաստանի մասին, նախագահ Սարգսյանը նշել է, որ մեր երկիրը նույնպես այդ առումով առավելություն ունի: «Այս նոր աշխարհում մեր երկիրը նույնպես առավելություն ունի: Դա ոչ միայն հազարամյակների մեր մշակութային ժառանգությունն է կամ մեր ծագումը, այլ այն, որ մենք մեծապես արժևորում ենք կրթությունը, գիտությունն ու տեխնոլոգիաները: Մեզ հաջողվել է, օրինակ, ստեղծել կրթական և գիտական համակարգ, որը մենք այժմ արտահանում ենք Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի նման զարգացած երկրներ,-նշել է նախագահը։- Հայաստանը երկիր է, որն ունի շատ հստակ առավելություն՝ մենք փոքր ժողովուրդ ու պետություն ենք, սակայն գլոբալ ազգ ենք։ Աշխարհում ապրող հայերի թիվը չորսից հինգ անգամ գերազանցում է Հայաստանի հայերի թիվը։ Նրանք վերապրածներ են՝ մարդիկ, ովքեր կարող են փոխել իրենց կենսակերպը՝ իրավիճակին համապատասխան։ Նրանք լավ քաղաքացիներն են այն երկրների, որտեղ ապրում են։ Սա շատ կարևոր է Հայաստանի նախագահի համար՝ գիտակցել, որ հայերը տարբեր երկրներում իրենց դրսևորում են նույն կերպ, ինչպես իրենց սեփական երկրում։ Սա ուժ է, որը, հույս ունեմ, Հայաստանը կդասի այն փոքր երկրների շարքին, որոնք նաև հաջողակ են։ Այո, անշուշտ, աշխարհը բարդ է և բազմաբևեռ։ Աշխարհն այնքան բարդ է, որ մենք դա պետք է կոչենք քվանտային։ Մենք պետք է հասկանանք, թե այս նոր աշխարհն ինչքան արագ է փոխկապակցվում նորագույն տեխնոլոգիաների հետ։ Սա նոր աշխարհ է, որտեղ փոքրը կարող է և՛ գեղեցիկ լինել, և՛ ուժեղ։ Ցանկանում եմ, որ բոլոր փոքր երկրները գիտակցեն, որ կարող են լինել փոքր, բայց հզոր»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ