Թեմաներ
Երկուշաբթի 11 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   22:00 Գերմանիայի ԱԳՆ-ն և COP 29-ի մասնակից երկրները քննադատել են Ադրբեջանին. Բաքուն էլ կոշտ է արձագանքել  11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/24/2024   21:23 Հրդեհ` Լաս Վեգասի գնացքում 11/24/2024   21:09 Վրաստանի ընդդիմությունն արդեն հավաքվել է Թբիլիսիի կենտրոնում. մայրաքաղաք մտնող ճանապարհները խցանված են 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/24/2024   20:36 Ձյունոտ Սուրբ Ծննդյան շանսերը Եվրոպայում նվազում են 11/24/2024   20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 11/24/2024   20:04 Բեյրութի կենտրոնին Իսրայելի հասցրած ավիահարվածի զոհերի թիվն արդեն շուրջ 3 տասնյակի է հասել 11/24/2024   19:52 Լրատվամիջոցները նշում են ԱՄՆ-ում Ռուսաստանի նոր դեսպանի անունը 11/24/2024   19:23 Մասնագետները նշել են ամենաառողջարար բրնձի տեսակը 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/24/2024   18:40 Մայր Աթոռում կատարվել է քահանայական ձեռնադրություն 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   18:22 ՀՀԿ Մասիսի երիտասարդական կազմակերպությունը նոր նախագահ է ընտրել 11/24/2024   18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց 11/24/2024   17:52 Պետությունն օգնում է գտնել աշխատանք 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   17:21 Պուտինն ու էրդողանը հեռախոսազրույց են ունեցել 11/24/2024   16:59 Վրաստանի ընդդիմությունը խորհրդարանի մոտ ցույցի է պատրաստվում. մտադիր են գիշերել այնտեղ 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/24/2024   16:09 Առանց հոր մեծանալը շատ դժվար էր և այսօր էլ դժվար է. Հենրիխ Մխիթարյան 11/24/2024   16:00 Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով 11/24/2024   15:48 ՏԿԵ նախարար Խուդաթյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր»-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ 11/24/2024   15:43 Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքում 11/24/2024   15:40 Հրդեհ ավտոտնակում 11/24/2024   14:38 Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով 11/24/2024   14:31 Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում 11/24/2024   14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան 11/24/2024   14:18 Արագածոտնի մարզում բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/24/2024   12:00 Ռումինիայում նախագահական ընտրություններ են 11/24/2024   11:43 Վթարի պատճառով Սյունիքի մի շարք բաժանորդներ 24 ժամ ջուր չեն ունենա 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/24/2024   11:16 Այսօր էլ Իջեւանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. Փաշինյան 11/24/2024   10:43 Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ կրակոցներ արձակած տղամարդը սպանվել է 11/24/2024   10:12 Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ 11/24/2024   10:05 Մարգարայում այրվել է մոտ 500 հակ անասնակեր 11/23/2024   21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը 11/23/2024   21:42 Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:33 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 11/23/2024   21:31 Բազմազավակ չինուհին որոշել է չինական բոլոր 12 կենդանակերպի նշանների երեխաներ ունենալ 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   21:05 Միֆ է, օրգանիզմը չի կարող չընդունել իմպլանտատը, հավանականությունը 1 տոկոս է. բժիշկ-իմպլանտոլոգ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   20:54 Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու 11/23/2024   20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին 11/23/2024   20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում

Նման ապացուցողական բազայով քրեական գործը չի կարող դատարան ուղարկվել.Վարդևանյանը՝ Բաբլոյանի գործի մասին 12/16/2019   20:05  |  Հարցազրույց

Հատուկ քննչական ծառայությունը պաշտոնապես  հայտարարել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի գործով նախաքննության ավարտի մասին։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք Արա Բաբլոյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի և 314-րդ հոդվածի 1-ին մասերով`մի խումբ պաշտոնատար անձանց հետ ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: «Փաստինֆո»-ն զրուցել է Արա Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդևանյանի հետ։

-  Նախաքննությունն ավարտվեց, գործը քանի՞ հատոր է, արդեն ծանոթացե՞լ եք։

-  Քրեական գործը բաղկացած էր հինգ հատորից և, ըստ էության, ծանոթանալու համար ողջամիտ ժամկետ տրամադրվել էր։ Հիմա հատորների մանրամասներին չեմ անդրադառնա, բայց վստահեցնում եմ, որ ամբողջ գործն իր բոլոր մանրամասներով տիրապետում եմ՝  առկա  բոլոր խնդիրներին։  Պարոն Բաբլոյանն էլ վերջերս հստակ ասաց, որ մենք ամբողջությամբ պատրաստ ենք նաև այն տարբերակին, որ գործն ուղարկվի դատարան և ես կարծում եմ՝ արդեն դատարանում գործի քննությունը շատ հետաքրքիր կլինի հանրությանը։ Բայց առնվազն ես գտնում եմ, որ նման ապացուցողական բազայով քրեական գործը չի կարող դատարան ուղարկվել։ Այդ հարցի վերաբերյալ միջնորդություն ներկայացվել էր թե՛ քննիչին, այսինքն` վարույթն իրականացնող մարմնին, այնուհետև բողոք էր ներկայացվել նաեւ հսկողություն իրականացնող դատախազին։ Կարելի է ասել այս ժամանակահատվածում, երբ մեղադրական եզրակացությունը պետք է հաստատվի կամ վերադարձվի, մերժվի, դրան զուգահեռ պետք է անդրադարձ կատարվի նաև այն բողոքին, որը ներկայացրել էինք։ Կարող եմ հստակորեն ասել, որ Արա Բաբլոյանի գործողությունները եղել են ամբողջությամբ իրավաչափ։ Արա Բաբլոյանի նկատմամբ այս ամենը, ըստ էության, հարվածում է նրա բարի համբավին,  բարի հեղինակությանը։ Երբ արդեն ապացույցներն ամբողջությամբ հասանելի կլինեն և հասարակությունը կտեղեկանա, թե ինչ է ենթադրաբար կատարել պարոն Բաբլոյանը, պարզ կլինի,  որ ամբողջությամբ իր գործողությունները եղել են իրավաչափ, բխել են Սահմանադրությունից և օրենքից։

-  Պատրա՞ստ եք դատական պրոցեսին։

-  Շատ հստակ եմ տեսնում հանցակազմի բացակայությունը և հույս ունեմ, որ դա նաև դատախազությունում ևս կնկատեն, քանի որ ի վերջո քննիչը կարող է կատարել իր գործը լավ կամ վատ, բայց դատարանում ամբողջ պատասխանատվությունն ընկնում է դատախազության վրա։ Սա որոշակիորեն այն բարդ իրավիճակն է մեր քրեադատավարական օրենսդրության, քանի որ դատախազությունը նախաքննության փուլում ունի պասիվ դերակատարում, բայց դատարանում առավել ակտիվ է և միակ ակտիվ դերակատարը մեղադրանքի կողմից, իսկ քննիչն այլևս որևէ դերակատարում չի ունենում, հետևաբար քննիչի բացթողումների, թերի քրեական գործի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է դատախազության վրա։ Հույս ունեմ, որ դատախազության կողմից թե՛ մեր բողոքը, թե՛ նաև հենց քրեական գործի նյութերի ուսումնասիրությունը կհանգեցնի այն հստակ հետևությունների, որ առնվազն մեղադրական եզրակացությունը չի կարող հաստատվել։

-  Իսկ եթե ամեն դեպքում մեղադրական եզրակացությունը հաստատվի և գործն ուղարկվի դատարան, կհամարեք, որ Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդու՞մ է իրականացվում։

-  Այս փուլում այդ հարցին չեմ անդրադառնա, քանի որ, կարծում եմ, պետք է այդ և այլ հարցերին անդրադառնալ, երբ մենք վերջնական կունենանք նախաքննության ավարտ։ Թեև նախաքննության ավարտը հայտարարվել է, բայց փաստացի քանի դեռ դատախազությունը չի հաստատել մեղադրական եզրակացությունը, մենք որոշակիորեն գտնվում ենք գաղտնիության ռեժիմում։ Հենց այդ պատճառով այս պահին զերծ կմնամ ամփոփող գնահատական տալուց և կարծում եմ՝ հանրությանն էլ շատ հետաքրքիր կլինեն այն ապացույցները, որոնք կներկայացվեն, որոնք ուղղակիորեն վկայում, փաստում են Արա Բաբլոյանի ամբողջությամբ արդար և իր գործողություններում օրինականությունը պահպանելու վերաբերյալ։

-  Արա Բաբլոյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դատական կարգով բողոքարկելու՞ եք։

-  Մենք դրա վերաբերյալ ներկայացրել էինք բողոք ՀՀ գլխավոր դատախազին, որի վերաբերյալ թեև ստացանք մերժում, բայց այնտեղ շատ կարևոր արձանագրում կար, որը կատարվել էր դատախազության կողմից։ Դա վերաբերում էր նրան, որ հստակ ցուցում էր տրվել՝  մեր կողմից բարձրաձայնված հարցերի վերաբերյալ պատշաճ գործողություններ կատարելու մասին։ Ես իմ պրակտիկայում այդպիսի երևույթ չէի հանդիպել, բայց փաստորեն մեր բողոքը թեև մերժվել էր, բայց զուգահեռաբար կար ցուցում՝ մեր կողմից բարձրացված հարցերին պատշաճ անդրադարձ կատարելու, որոնք հենց վկայում են Արա Բաբլոյանի գործողությունների լիարժեք օրինականության վերաբերյալ։ Դա որոշակիորեն զսպող էֆեկտ էր իրենից ենթադրում։ Այսինքն՝ դրանով մենք ուղղակիորեն կոնֆրոնտացիայի մեջ չէինք գտնվում։ Կտեսնենք արդյունքը, քանի որ հենց նույն այդ հանգամանքը ևս այս փուլում՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու փուլում, պետք է դատախազությունը ևս գնահատականի արժանացնի։ Քանի որ վերջիններիս կողմից բողոքը մերժելու հետ զուգահեռաբար նման ցուցում էր տրվել։

-  Ամեն դեպքում ի՞նչ եք ակնկալում դատախազությունից։

-  Մշտապես փորձում եմ լինել դրականն ակնկալող, միշտ փորձում եմ լինել օպտիմիստ։ Ամեն դեպքում ակնկալում եմ, որ դատախազության կողմից հաշվի կառնվի իրավունքի գերակայություն, հաշվի կառնվի օբյեկտիվությունը և հաշվի կառնվի սույն քրեական գործով մի շարք դատավարական խախտումները, որոնք տեղի են ունեցել։ Այսպիսի քրեական գործը, այսպիսի հատորներով և ապացույցներով վկայում է Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքի մասին։ Բայց եթե, այնուամենայնիվ, գործն ուղարկվի դատարան, դրան մենք պատրաստ ենք։

-  Մասնավորապես դատավարական ի՞նչ խախտումների մասին է խոսքը։

-  Այս փուլում դրանից զերծ կմնամ, բայց վստահեցնում եմ, որ եթե մի քանի օր սպասեք և եթե մեղադրական եզրակացությունը հաստատվեց այն ձևով, ինչպես կա, մենք ամենայն մանրամասնություններով կներկայացնենք բոլոր այդ խնդիրները և վստահեցնում եմ՝ հանրությանն էլ շատ հետաքրքիր կլինի։ Այսինքն` ինչ ապացույցներով է այս քրեական գործը, բայց այս փուլում զերծ կմնամ դրանից, քանի որ գտնում եմ, որ ամեն մի քրեադատավարական փուլ ունի իր նպատակը և էությունը։ Սա այժմ գտնվում է դատախազության կողմից իր դատավարական պարտականությունների, լիազորությունների իրացման փուլում։ Հետևաբար` պետք է ակնկալել դատախազության գործողությունները։ Այն, ինչ դատավարական իմաստով հնարավոր էր կատարել որպես պաշտպան, ես առավելագույնը կատարել եմ՝ այդ թվում նաև դատախազությանը բողոք ներկայացնելով։ Այժմ պետք է սպասենք, տեսնենք նրանց արձագանքին։ Ըստ էության հնգօրյա ժամկետն է մեղադրական եզրակացությունը հաստատել կամ մերժել։

 

 Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:29 13/12/2019  |  Քրեական խրոնիկոնԱրա Բաբլոյանի գործն ուղարկվեց դատախազին
14:52 12/12/2019  |  Քրեական խրոնիկոնԱրա Բաբլոյանի գործով նախաքննությունն ավարտվել է
10:24 05/12/2019  |  ՄամուլԱրա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքի մի մասը կկարճվի. «Հրապարակ»
18:42 28/11/2019  |  ՀարցազրույցԱռողջության համապարփակ ապահովագրության նախագիծը գոյություն է ունեցել դեռեւս 1995 թ. Արա Բաբլոյանը՝ պարտադիր ապահովագրության մասին
10:40 28/11/2019  |  ԼՐԱՀՈՍ«Եթե կան արդար ու ազնիվ մարդիկ, կունենան այնքան դուխ», որ ընդունեն՝ Արա Բաբլոյանն իրականում չի արել խախտում
18:59 20/11/2019  |  ԼՐԱՀՈՍՉի բացառվում՝ Արա Բաբլոյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը պաշտպանները դատական կարգով բողոքարկեն
14:51 14/11/2019Գլխավոր դատախազությունը մերժել է Արա Բաբլոյանի փաստաբանի բողոքը՝ առանց մատնանշած հիմքերին անդրադառնալու
19:01 04/11/2019  |  ԼՐԱՀՈՍԱրդարադատության նախարարությունը ստացել է Արամ Վարդևանյանի ներկայացրած միջնորդությունը՝ դատավորին պատժելու վերաբերյալ
18:51 29/10/2019  |  ԼՐԱՀՈՍԱյդպես են ուզել, այդպես են արել. Երվանդ Վարոսյանը՝ Արսեն Բաբայանի եւ Արա Բաբլոյանի խափանման միջոցների տարբերության մասին
12:59 29/10/2019  |  ՄեկնաբանությունԱրա Բաբլոյանին առաջադրված մեղադրանքը հակասահմանադրական է և հակասում է գործառութային անձեռնմխելիության սկզբունքին. Գոհար Մելոյան

Արխիվ

[]