ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում կայացել է գիտաժողով հայկական ռազմաարդյունաբերության զարգացման վերաբերյալ 12/16/2019 18:01 | ԼՐԱՀՈՍ
Ս.թ. դեկտեմբերի 16-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում կայացել է «Հայկական ռազմաարդյունաբերության զարգացման ժամանակակից մարտահրավերները և հնարավորությունները» խորագրով գիտաժողով, որին ներկա էին պետական կառավարման մարմինների, ռազմական, տնտեսագիտական, քաղաքական և ինժեներական գիտական համայնքի ներկայացուցիչներ, փորձագետներ և ռազմաարդյունաբերության ոլորտի գործարարներ։ Գիտաժողովն իր բնույթով առաջինն էր Հայաստանում, այն իմաստով, որ առաջին անգամ բաց քննարկման հարթակ էր տրամադրվել Հայաստանում ռազմաարդյունաբերության զարգացման խնդիրներին և խոչընդոտներին անդրադառնալու և համատեղ ջանքերով դրանց հաղթահարման ուղիները որոնելու նպատակով։
Գիտաժողովի բացման խոսքում ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը, անդրադառնալով գիտաժողովի նպատակներին, որպես հիմնական նպատակ նշեց ռազմաարդյունաբերության զարգացման առաջնահերթությունների ուրվագծումը՝ ժամանակակից պատերազմների բնույթի հաշվառմամբ: Նա շեշտեց գիտաժողովի կարևորությունը Հայաստանում ռազմական տնտեսագիտության՝ որպես գիտական առանձին դիսցիպլինի զարգացմանը նպաստելու և ՊԱՀՀ-ում ընթացող «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի ուսումնառողների համար գիտական քննարկումների գործնական հնարավորությունների ստեղծման առումով՝ ռազմավարական կարևորություն ունեցող հարցերի շուրջ։
Գիտաժողովում ողջույնի խոսքերով հանդես եկան ՀՀ Բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմաարդյունաբերության կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանը, ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ, պատմական գիտությունների թեկնածու Արծրուն Հովհաննիսյանը, «ՀՀ Ռազմաարդյունաբերական ձեռնարկությունների միություն» ՀԿ խորհրդի նախագահի տեղակալ Վարդան Ավագյանը։
Գիտական զեկուցումներով հանդես եկան գիտաժողովի կազմակերպիչ-համադասողներ՝ ՊԱՀՀ-ի Ռազմավարական խաղերի և մոդելավորման խմբի պետ տ.գ.թ., դոցենտ Գայանե Հարությունյանը և խմբի գիտնական-վերլուծաբան տ.գ.թ. Ազատ Դավթյանը։
Գիտաժողովի ընթացքում զեկուցումներ ներկայացրեցին նաև մի շարք անվանի գիտնականներ, փորձագետներ, ռազմարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներ:
Հնչած զեկուցումների շուրջ ծավալվեցին բովանդակային, հետաքրքիր և օգտակար քննարկումներ, մտքերի փոխանակություն, հնչեցին կարևոր դիտարկումներ Հայաստանում ռազմաարդյունաբերության ոլորտի խնդիրների լուծման վերաբերյալ: Որոշում կայացվեց ռազմաարդյունաբերության զարգացման հարցերը մշտապես պահել ուշադրության կենտրոնում և նման գիտաժողովների կազմակերպումը ՊԱՀՀ-ում դարձնել շարունակական:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ