ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչ էր ակնկալվում և ինչ ունենք. կառավարության խոստացած հեղափոխությունը դեռ տեսանելի չէ 12/16/2019 14:03 | Տնտեսություն
Ավարտվում է հերթական տնտեսական տարին։ Ու չնայած կառավարությունը խոստանում էր, որ այն կլինի հեղափոխական, տնտեսության մեջ հեղափոխություն տեղի չունեցավ։
Հեղափոխություն տեղի չունեցավ նաև մարդկանց սոցիալական վիճակում։ Թեև ակնկալվող 7 տոկոս տնտեսական աճին` այսօր էլ հասարակության մեծ մասը չի զգում դրա ազդեցությունը սեփական եկամուտների վրա։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, դրանք շատ դանդաղ են ավելանում։
Եկամուտների այն աճը, որն ունենք, դժվար է մեծ ձեռքբերում համարել։ Առավել ևս, երբ առաջին անհրաժեշտության ապրանքային շուկաներում գնաճային դրսևորումները շատ ավելի բարձր են, քան եկամուտների աճը։
Հայաստանի տնտեսության աճը որակ չունի։ Ակնկալվող 7 տոկոսը գուցե և վատ ցուցանիշ չէ, բայց դրա հիմնական մասը բաժին է ընկնում առևտրի և ծառայությունների ոլորտներին։ Թերևս դա է պատճառը, որ հասարակությունը չի զգում աճի ազդեցությունը սեփական եկամուտների վրա։ Առևտուրը և ծառայությունները տնտեսության այն հատվածները չեն, որտեղ մեծ ծավալի հավելյալ արդյունք է ստեղծվում։ Դեռ չհաշված, որ այստեղ նախորդ տարիներից կուտակված լուրջ ստվերային պոտենցիալ կա, որը աստիճանաբար բացահայտվում է։
Ներառական աճի համար շատ ավելի կարևոր են տնտեսության իրական հատվածի զարգացումները։ Այստեղ է, որ խնդիրները շատ են։ Տնտեսական հեղափոխություն հայտարարած կառավարությանը չհաջողվեց լուծել այդ խնդիրները։
Գյուղատնտեսությունը տարվա սկզբում անկումային էր, այդպես էլ մինչև վերջ անկումային մնաց։ Կառավարությունը թեև փորձեց այս ոլորտում ինչ-որ ծրագրեր գործարկել, այնուհանդերձ դրանք արդյունք չտվեցին կամ գոնե առայժմ չեն տվել։ Թեև եթե համարենք, որ հաջորդ տարի էլ կառավարությունը մեծ ակնկալիքներ չունի գյուղատնտեսությունից, ընդամենը` 0,5 տոկոս աճ, ապա իրավիճակը ավելի պարզ կդառնա։
Շինարարության մեջ սպասվում է հազիվ 4,5 տոկոս աճ։ Մինչդեռ, տարեսկզբին վարչապետը հայտարարում էր, որ Հայաստանը կանգնած է շինարարության բումի շեմին։ Այդ բումը ոչ միայն տեղի չունեցավ, այլև աճի տեմպը տարեվերջին գրեթե 5 անգամ ավելի ցածր է, քան տարեսկզբին էր։
Իրական հատվածում միակ ոլորտը, կարելի է ասել, արդյունաբերությունն է, որը քիչ, թե շատ նպաստել է տնտեսական աճին։ Բայց դրա մասնակցությունն այնքան չէ, որ եղանակ փոխի։ Տնտեսական 7 տոկոսանոց աճի մեջ արդյունաբերության մասնաբաժինը տատանվում է ընդամենը 2 տոկոսային կետի սահմաններում։
Մի պահ արձանագրված երկնիշ աճից հետո, արդյունաբերության աճի տեմպը տարեվերջին ընդառաջ սկսել է նվազել։ Երկու ամսվա ընթացքում աճի տեմպը կրճատվեց 2,4 տոկոսով և դա տեղի ունեցավ հանքարդյունաբերության ճյուղի բարձր ակտիվության պայմաններում։
Չնայած կառավարության այն խոստումներին, որ Հայաստանի տնտեսության զարգացումներն այլևս չեն լինելու հանքարդյունաբերության հաշվին, այնուհանդերձ ընդերքի շահագործումը մեծ տեմպերով շարունակվում է։ Աճը այստեղ գերազանցում է 20 տոկոսը։
Ոչ միայն այս, այլևս իշխանափոխության ավելի քան մեկուկես տարվա ընթացքում կառավարությանը այդպես էլ չհաջողվեց լուծել ներդրումների հարցը։
Հայաստանի տնտեսության մեջ արտաքին կապիտալի հոսքերը չափազանց քիչ են։ Մի բան էլ, գործող բիզնեսն է դուրս գալիս երկրից։ Թերևս դա է պատճառը, որ օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը շատ ցածր են։ Խոսքը ստացվող և դուրս եկող կապիտալի մասին է։
Այս պայմաններում բնավ զարմանալի չէ, որ Հայաստանի տնտեսության զարգացումների որակը վատ է։ Այդպես էլ լինելու է այնքան ժամանակ, քանի դեռ կառավարությանը չի հաջողվի մեծ ծավալի ներդրումներ գեներացնել տնտեսության մեջ։ Մի բան, ինչը առայժմ մնում է որպես բարի ցանկություն։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից