Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»

Առաջարկվող մոդելը չի համընկնում դատավորների վաղ կենսաթոշակի կամավոր մոդելների հետ. Արփինե Հովհաննիսյան 12/16/2019   11:03  |  Մեկնաբանություն

ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր դիտարկումներն է հայտնել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքի սահմանադրականության վերաբերյալ:

Այս առնչությամբ, նա երկարաշունչ գրառում է արել Facebook-ի իր էջում, որտեղ ասվում է.

«Սահմանադրական դատարանի մասին» 2018 թվականի հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքում (այսուհետ՝ Օրենք) լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքով (ընդունվել է Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ 11.12.2019 թվականին) առաջարկվել է Օրենքի 88-րդ հոդվածում լրացնել նոր՝ 4.1-ին մաս: Համաձայն առաջարկվող նոր կարգավորման.

«Սահմանադրության 213-րդ հոդվածով նախատեսված` մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը Սահմանադրական դատարանի անդամ նշանակված եւ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակում իր պաշտոնավարումը շարունակած Սահմանադրական դատարանի դատավորի կողմից` սույն մասի ուժի մեջ մտնելու պահից սկսած` երկամսյա ժամկետում «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով հրաժարական ներկայացնելու դեպքում, հրաժարականի ընդունված համարվելու արդյունքում նրա լիազորությունները դադարելուց հետո մինչեւ իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նա ստանում է կենսաթոշակ` հրաժարական ներկայացնելու օրվա դրությամբ հաշվարկված աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի հանրագումարի) եւ այդ գումարից հաշվարկված եկամտային հարկի տարբերության չափով, եթե պահպանվել է սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությամբ նախատեսված պահանջը»։

1.Օրենքի նախագծի հիմնավորման նախնական տարբերակում որպես առաջարկվող կարգավորման ակնկալվող արդյունք նշվում է, որ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է իրավական նախադրյալներ ստեղծել Սահմանադրական դատարանի կազմավորման վերաբերյալ 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով ամրագրված՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը կյանքի կոչելու համար։

Նման պայմաններում անհրաժեշտություն է առաջանում բացահայտել, թե ո՞րն է սահմանադրի իրական կամքը եւ արդյո՞ք առաջարկվող կարգավորումը ապահովում է այդ կամքի լրիվ եւ անվերապահ իրացումը, թե ընդհակառակը խաթարում է այդ կամքի սահմանադրական բովանդակությունը եւ բացառում դրա իրացման հնարավորությունն ընդհանրապես։

Այսպես, 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 1-ին հոդվածը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է։

Իրավական պետության սկզբունքի հետ կապված ուշադրության է արժանի նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1137 որոշմամբ արտահայտված դիրքորոշումը համաձայն որի. «իրավական պետության բաղադրատարր հանդիսացող՝ օրինականության սկզբունքի համատեքստում՝ նկատի ունենալով իրավաբանական ուժի մեջ գտնվող իրավական ակտերի պահանջների կատարման պարտադիրությունը...»:

Սահմանադրությունը նախատեսում է Սահմանադրական դատարանի կազմավորման նոր կարգ, որն էականորեն տարբերվում է 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության կարգավորումներից։

Միաժամանակ, Սահմանադրության 213-րդ հոդվածը նախատեսում է 2005 թվականի Սահմանադրությամբ նախատեսված կարգով ընտրված Սահմանադրական դատարանի անդամների անփոփոխելիության սկզբունքը եւ նրանք շարունակում են պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավորներ։

Այսինքն, Սահմանադրությունը նախատեսելով Սահմանադրական դատարանի կազմավորման նոր կարգ՝ միաժամանակ նախատեսել է այդ կարգով Սահմանադրական դատարանի ձեւավորման որոշակի տրամաբանություն։ Այլ խոսքով, սահմանադիրը, 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվի արդյունքներով, արտահայտել է իր կամքն առ այն, որ Սահմանադրական դատարանի կազմավորման նոր կարգը պետք է գործի Սահմանադրության 213-րդ հոդվածի պարտադիր հաշվառմամբ։

Սահմանադրության 213-րդ հոդվածը Սահմանադրական դատարանի կազմավորման նոր մոդելի հետ գտնվում է օրգանական կապի մեջ եւ առանց այդ հոդվածի սահմանադրի կամքը ամբողջական չի կարող ընկալվել եւ իրացվել։

Օրենքով առաջարկվող կարգավորումներով եւ դրա հիմնավորումներով առանց սահմանադրական հիմքի վերաբերյալ որեւէ վկայակոչման անտեսվում է Սահմանադրության 213-րդ հոդվածը, ինչի արդյունքում խեղաթյուրվում է սահմանադրի կամքը։

Օրենքի ընդունման հիմնավորումից պարզ է դառնում, որ օրենքի հեղինակները ենթադրել են, որ Սահմանադրությամբ ամրագրված նոր մոդելը պետք է կյանքի կոչվի անմիջապես, սակայն հենց Սահմանադրության 213-րդ հոդվածն ի սկզբանե բացառել է նման հնարավորությունը, ինչը բխում է սահմանադրական արդարադատության կայունությունն ապահովելու օբյեկտիվ անհրաժեշտությունից։

Ավելին, Սահմանադրության 213-րդ հոդվածը քաղաքական ուժերից եւ դրանց հարաբերակցությունից անկախ Սահմանադրական դատարան ունենալու երաշխիք է հանդիսանում, քանի որ ենթադրում է Սահմանադրական դատարանի ձեւավորման նոր կարգի աստիճանական իմպլեմենտացում՝ արդյունքում բացառելով մեկ քաղաքական ուժի կամքից կախված ձեւավորվելու հնարավորությունը (ենթադրվում է յուրաքնաչյուր խորհրդարանական ընտրությունների արդյունքում Ազգային ժողովում քաղաքական ուժերի կամ դրանց հարաբերակցության փոփոխությունը)։ Ընդ որում, Սահմանադրական դատարանի կազմավորման նոր մոդելի պարագայում միայն Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների առաջադրումներ կատարելու իրավասություն ունեցող սուբյեկտների շրջանակը չի կարող երաշխավորել Սահմանադրական դատարանի կազմավորման հիմքում Սահմանադրության 213-րդ հոդվածով դրված այդ տրամաբանությունը, քանի որ Սահմանադրական դատարանի ձեւավորումը Ազգային Ժողովի բացառիկ իրավասությունն է։

Թեեւ Սահմանադրի հստակ սահմանված կամքին, սույն օրենսդրական փոփոխություններով միջամտության ուղղակի փորձ է արվում պաշտոնավարման ժամկետի նկատմամբ:

Ավելին, սրանով միջամտություն է արվում նաեւ Սահմանադրության 167-րդ հոդվածով նախատեսված երաշխիքի նկատմամբ, համաձայն որի. «Արդարադատություն իրականացնելիս Սահմանադրական դատարանն անկախ է եւ ենթարկվում է միայն Սահմանադրությանը»:

Առաջարկվող փոփոխություններով հենց միջամտության փորձ է արվում սահմանադրական արդարադատության իրականացման Սահմանադրական դատարանի բացառիկ լիազորության նկատմամբ, այն պարագայում, երբ սահմանադրական արդարադատություն իրականացնում են Սահմանադրական դատարանի դատավորները՝ բոլոր 9 դատավորները:

Արդյունքում, օրենքը հակասում է հենց Սահմանադրության 213-րդ հոդվածին, որի կյանքի կոչմանն իբրեւ թե ուղղված է։

2.Կառավարության կողմից մշակված նախագիծն իրենից ենթադրում է «կարծեցյալ կամավոր» բնույթ, չի հանդիսանում լիարժեք կամավոր բնույթի մոդել, քանի որ նախատեսում է ժամկետային ուղղակի սահմանափակում, այն է՝ երկամսյա ժամկետ:

Կամավորության սկզբունքը ենթադրում է մի քանի բաղադրատարրերի միաժամանակյա առկայություն։ Մասնավորապես, «վաղ կենսաթոշակի» կամավոր բնույթը դրսեւորվում է ոչ միայն Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ ճնշումները բացառելով, այն նաեւ այնպիսի ողջամիտ ժամկետներ սահմանելով, որոնք չեն ստիպի դատավորին որոշումը կայացնել միայն այդ ժամկետը «բաց չթողնելու» մտադրությունից դրդված։

Հատկանշական է, որ Վենետիկի հանձնաժողովը նախագծի վերաբերյալ կարծիքում ուղղակիորեն կարեւորել է վաղ կենսաթոշակի կամավորության սկզբունքը, երբ պետք է բացառվի դատավորի վրա որեւէ ճնշում։ Չնայած այն հանգամանքին, որ Վենետիկի հանձնաժողովը չի անդրադարձել օրենքով առաջարկվող վաղ կենսաթոշակի անցնելու ժամկետային սահմանափակմանը, այնուամենայնիվ կամավորության սկզբունքի շեշտադրումը ենթադրում է, որ չպետք է լինի որեւէ հանգամանք, որը կարող է կասկածի տակ դնել վաղ կեսնաթոշակի անցնելու հարցում դատավորի միայն սեփական կամքով որոշում կայացնելու հանգամանքը։

3.Առաջարկվող կարգավորումները խտրականություն են սահմանում Սահմանադրական դատարանի դատավորների համար, ովքեր Սահմանադրության 213-րդ հոդվածի եւ Օրենքի կարգավորումների համաձայն ունեն միեւնույն կարգավիճակը։

Հիշատակված դրույթով չի իրացվել Վենետիկի Հանձնաժողովի այն գաղափարը, համաձայն որի՝ Սահմանադրական դատարանի բոլոր դատավորները ունեն հավասար իրավական կարգավիճակ եւ չկա որեւէ տրոհում մինչեւ 2018թ. ապրիլի 9-ը ընտրված եւ դրանից հետո ընտրված Սահմանադրական դատարանի դատավորների միջեւ: Հանձնաժողովը հստակ ընգծել է, որ չպետք է տարբերակված մոտեցում դրսեւորվի դատավորների միջեւ, ՍԴ բոլոր դատավորները, անկախ այն հանգամանքից, թե արդյոք նրանք նշանակվել են 2015 թվականի փոփոխություններից առաջ, թե հետո, պետք է օժտված լինեն միեւնույն կարգավիճակով։ Մինչդեռ, Օրենքով ակնհայտորեն բաժանվել են դատավորները երկու խմբի, քանի որ կարգավորումը վերաբերելի է միայն ՍԴ դատավորներից յոթին:

Ընդ որում, պետք է նշել, որ նախագծի հիմնավորման մեջ ներկայացված Օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասը, որն, ըստ նախագծի հեղինակների, նախատեսում է վաղ կենսաթոշակի սխեմա, Սահմանադրական դատարանի բոլոր դատավորների կսարգավիճակի միասնականությունն ընդգծող դասական օրինակ է։

Այսպես, այս կարգավորումը տարածվում է Սահմանադրական դատարանի բոլոր դատավորների վրա, չունի ժամկետային սահմանափակում, ունի օբյեկտիվ չափանիշ՝ առնվանզ տասներկու տարվա պաշտոնավարումը։ Ընդ որում, քանի որ Սահմանադրության 213-րդ հոդվածի ուժով Սահմանադրական դատարանի անդամները շարունակել են պաշտոնավարել որպես դատավորներ, ուստի նրանց եւ սահմանադրական նոր կարգավորումներով ընտրված Սահմանադրական դատարանի դատավորների միջեւ չի նախատեսվել որեւէ տարբերություն։

Խտրականությունը դրեւսորվում է ոչ միայն կոնկրետ դատավորների վրա այդ կարգավորումները տարածելով, այլ նաեւ առաջարկվող «կենսաթոշակների» տարբերությամբ, քանի որ օրենքով դատավորներին տրամադրում է կենսաթոշակ, որն էականորեն ավելին է, քան «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքով սահմանված կենսաթոշակը, որը տարածվում է Օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված դեպքերի վրա։

Պետք է նկատել, որ քննարկվող օրենքի օրենքը քննարկման առարկա է հանդիսացել նաեւ Վենետիկի հանձնաժողովում, որի վերաբերյալ սույն թվականի հոկտեմբերի 14-ին հրապարակվել է թիվ (CDL-AD(2019)024) կարծիքը:

Այսպիսով, սույն թվականի հոկտեմբերի 14-ին Վենետիկի հանձնաժողովի կողմից հրապարակվել է քննարկվող փոփոխությունների վերաբերյալ կարծիքը (CDL-AD(2019)024), որտեղ մասնավորապես նշվել է.

«58.Վենետիկի հանձնաժողովը ցանկանում է ընդգծել, որ Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման անվտանգությունը նրանց անկախության էական երաշխիքն է։ Դատավորների անփոփոխելիությունը Սահմանադրական դատարանի դատավորների համար նախագծված է որպես վահան օրվա քաղաքական մեծամասնության ազդեցությունից։ Անթույլատրելի է, երբ ցանկացած նոր կառավարություն կարողանա փոխարինել պաշտոնավարող դատարավորներին՝ իր ընտրությամբ նոր ընտրված դատավորներով։

59.Հայկական իշխանությունները պլանավորում են վաղ կենսաթոշակի անցման բացառիկ սխեմա։ Նրանք վկայակոչում են 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության իմպլեմենտացումը հետահեղափոխական կոնտեքստում եւ այն կարծիքին են, որ Սահմանադրական դատարանի դատավորների ցմահ պաշնոնավարումից (որը ապահովում էր Սահմանադրությունը մինչեւ 2015 թվականի փոփոխություննները) անմիջապես անցում պետք է կատարվի ամրագրված ժամանակահատվածով պաշտոնավարման (ինչը սահմանված է գործող Սահմանադրությամբ)։

60.Նախեւառաջ Վենետիկի հանձնաժողովը ընդգծում է, որ ՍԴ բոլոր դատավորները, անկախ այն հանգամանքից, թե արդյոք նրանք նշանակվել են 2015 թվականի փոփոխություններից առաջ, թե հետո, պետք է օժտված լինեն միեւնույն կարգավիճակով։ Ինչ վերաբերում է, մինչեւ 2015 թվականի փոփոխությունները ընտրված դատավորների վաղ կենսաթոշակի անցման սխեմային, Վենետիկի հանձնաժողովը քննադատության է ենթարկել վաղ կենսաթոշակի անցման սխեմաները այն դեպքում, երբ դրանք կրել են պարտադիր բնույթ եւ ազդել են մեծ թվով դատավորների վրա։ Սակայն քննադատություն չի կարող բարձրացվել այն դեպքերում, երբ պաշտոնից հրաժարումը հիմնված է Սահմանադրական դատարանի դատավորների կամավոր որոշման վրա։

Որպես սկզբունք, եթե վաղ կենսաթոշակի անցնելը մնում է որպես բացառապես կամավոր, այսինքն՝ բացառում է անհիմն (քաղաքական եւ անձնական) ճնշումը դատավորների նկատմամբ, կամ երբ այն նախագծված չէ այնպես, որ ազդեցություն ունենա քննվող գործերի ելքի վրա, ապա չկան չափանիշներ, որոնք Վենետիկի հանձնաժողովին կուղղորդեն ընդդիմանալ նման սխեմային։ Այնուամենայնիվ, մի քանի դատավորների եւ նույնիսկ ինը դատավորներից յոթ դատավորների հնարավոր միաժամանակյա կենսաթոշակի անցնելը կարող է խաթարել դատարանի արդյունավետ գործունեությունը։ Այդ իսկ պատճառով, Վենետիկի հանձնաժողովը խորհուրդ է տալիս հայկական իշխանություններին վերանայել առաջարկվող սխեման այնպես, որ այս մտահոգությունը մեղմացվի»:

Ակնհայտ է, որ այդ վերանայումը չի կատարվել:

4.Ուշադրության է արժանի նաեւ նախագծի հիմնավորումներում ներկայացված երկրների փորձը:

Թեեւ արդարադատության նախարարի 13.12.2019 թվականի հայտարարությամբ նշվում է, որ վկայակոչված երկրներում առկա փորձի մատնանշումը նպատակ է հետապնդել ներկայացնելու վաղ կենսաթոշակի վերաբերյալ առկա կառուցակարգերի տարբեր դրսեւորումները՝ փորձ անելով ներկայացնել միջազգային փորձի ամբողջական պատկերը, սակայն բավական է ուսումնասիրել Հունգարիայի եւ Լեհաստանի փորձի եւ հետագայում այլ երկների փորձի ներկայացումը, որպեսզի պարզ դառնա, որ հեղինակները ներկայացրել են ոչ թե միջազգային լավագույն փորձը, այլ փորձել են գտնել իրենց կողմից առաջարկվող մոդելի համար հարման հիմնավորումներ։ Դրա մասին է վկայում նաեւ այն հանգամանքը, որ նախագծի սկզբնական տարբերակի հիմնավորումներում գրեթե չկար որեւէ միջազգային փորձ, իսկ պաշտոնական հաղորդագրությունների մակարդակում հիշատակված Լեհաստանի ու Հունգարիայի օրինակները հետագայում հենց նախագծի հեղինակների կողմից ընդունվեցին որպես վաղ կենսաթոշակի հարկադրական համակարգեր։

Ներկայացված այլ երկրների Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա, Ավստրալիա, Դանիա փորձը համադրելի չէ Հայաստանում առկա փորձի հետ։ Հետաքրքրական է նաեւ, որ շատ է քննարկվում Վրաստանի փորձը, սակայն նույն վրացական իշխանությունները ընդունում են, որ որոշակի դեպքերում իրենց կիրառած մոդելը աշխատել է, որոշակի դեպքերում ոչ ՝եզրահանգելով, որ պետք է պայքարել ոչ թե դատավորների, այլ օրենքների դեմ։

Ավելին, օրենքով առաջարկվող մոդելը չի համընկնում դատավորների վաղ կենսաթոշակի կամավոր մոդելների հետ, քանի որ ինչպես Վենետիկի հանձնաժողովն է նշել իր սույն թվականի հոկտեմբերի 14-ին հրապարակված թիվ (CDL-AD(2019)024) կարծիքում, հայկական իշխանությունները պլանավորում են վաղ կենսաթոշակի անցման բացառիկ սխեմա, որով Սահմանադրական դատարանի դատավորների ցմահ պաշտոնավարումից (որը ապահովում էր Սահմանադրությունը մինչեւ 2015 թվականի փոփոխություննները) անմիջապես անցում պետք է կատարվի ամրագրված ժամանակահատվածով պաշտոնավարման (ինչը սահմանված է գործող Սահմանադրությամբ)։

5.ՀՀ Սահմանադրական դատարանը իր ՍԴՈ-984 որոշմամբ արձանագրել էր, որ «Անհատական սահմանադրական գանգատի հիմքում ընկած են անձի սուբյեկտիվ իրավունքների պաշտպանության գաղափարն ու նպատակը: Այս նպատակի արդյունավետ իրացումը պահանջում է սահմանադրական դատարանի որոշման հիման վրա` անձի խախտված սահմանադրական իրավունքի վերականգնում»:

Այսինքն, օրենսդրական փոփոխությունների արդյունքում հնարավոր է ստեղծվի մի իրավիճակ, երբ մարդու հիմնարար իրավունքների պաշտապնության մեխանիզմ հանդիսացող անհատական սահմանադրական գանգատը արգելափակվի:

Ավելին, նման իրավունքի սահմանափակումը հետապնդելու է բացառապես քաղաքական շահ, ինչպես ներկայացվել էր Վենետի հանձնաժողովին: ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածը երաշխավորում է, որ հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի եւ անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար:

Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներով (ՍԴՈ-652, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257) սահմանադրական դատարանը հանգամանորեն անդրադարձել է արդարադատության մատչելիության, արդար եւ արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին` դրանք դիտարկելով որպես դատական պաշտպանության իրավունքի անհրաժեշտ բաղադրատարրեր՝ հավասարապես ընդգծելով դրանց կարեւորությունը դատաընթացակարգային բնագավառներում:

Սահմանադրական դատարանը վերոթվարկյալ որոշումներում շեշտադրել, որ դատավարական որեւէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,…»:

Այս առումով օրենքը սահմանում է, որ եթե Օրենքի 88-րդ հոդվածի 4.1.-ին մասով նախատեսված ժամկետում վաղ կենսաթոշակի անցնելու նպատակով հրաժարական է ներկայացրել Սահմանադրական դատարանի ավելի, քան երեք դատավոր, ապա Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար ընտրությունն անցկացվում է սահմանված Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրումներ կատարելու համար Օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո 15 օրյա ժամկետում:
Հարկ ենք համարում հիշատակել Վենետիկի հանձնաժողովի կարծիքում արտացոլված այն դիրքորոշումը, որ մի քանի դատավորների եւ նույնիսկ ինը դատավորներից յոթ դատավորների հնարավոր միաժամանակյա կենսաթոշակի անցնելը կարող է խաթարել դատարանի արդյունավետ գործունեությունը։ Այդ իսկ պատճառով, Վենետիկի հանձնաժողովը խորհուրդ է տվել հայկական իշխանություններին վերանայել առաջարկվող սխեման այնպես, որ այս մտահոգությունը մեղմացվի։

Այդ մեղմացման ուղղությամբ ձեռնարկված միջոցը բավարար չէ Սահմանադրական դատարանի արդյունավետ գործունեության անընդհատականությունն ապահովելու համար, քանի որ անգամ առաջարկվող լուծման պարագայում հնարավոր է իրավիճակ, որ տեւական ժամանակ Սահմանադրական դատարանը փաստացի գոյություն չունենա, ինչն իսկական աղետ կարող է լինել Հայաստանի իրավական, այդ թվում՝ սահմանադրական անվտանգության տեսանկյունից։

Ելնելով վերոգրյալից գտնում ենք, որ օրենքը առաջացնում է ՀՀ Սահմանադրության 1, 3, 4, 61, 63, 78 եւ 213-րդ հոդվածների հետ համապատասխանության խնդիր»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

23:29 10/12/2019Արփինե Հովհաննիսյանը խնդրանքով դիմել է ՍԴ դատավորներին
12:27 27/11/2019  |  ՄեկնաբանությունՀարգելի՛ Նիկոլ մտածե՞լ եք, որ գուցե ենթագիտակցորեն սկսել եք սիրել նրանց, ում դեմ պայքարում եք. Արփինե Հովհաննիսյան
14:03 21/11/2019  |  ՄեկնաբանությունԱննա Դանիբեկյանի հեռանալու հրամայականը . Արփինե Հովհաննիսյան
12:20 16/11/2019  |  ՄեկնաբանությունԻ դեպ, իմ կարծիքով հաջորդ վարչապետը չի լինելու հաջորդ իշխանությունը, այլ լինելու է հաջորդ իշխանության համար հող նախապատրաստողը. Արփինե Հովհաննիսյան
21:49 25/10/2019  |  ԼՐԱՀՈՍՊարզաբանում «Հաց բերողի» գործով Արփինե Հովհաննիսյանի վերջին «բացահայտումների» առնչությամբ
10:37 23/10/2019  |  Մեկնաբանություն«Ողջ ճշմարտությունը «Հաց բերողի» մահվան հանգամանքների մասին». Արփինե Հովհաննիսյան
22:38 21/10/2019  |  ԼՐԱՀՈՍՄասնագիտությունը գռեհիկ ձեւով մոռացության մատնելը՝ սա է գեներալի գինը. Արփինե Հովհաննիսյան
15:20 18/10/2019  |  ԼՐԱՀՈՍՈւսադիր ունեցող մարդկանց՝ ԱԱԾ աշխատակիցներին եւ մյուս իրավապահներին ստիպում են անցնել գծեր. Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
12:00 17/10/2019  |  Մեկնաբանություն«Հեռու մնացեք ինձնից եւ իմ ընտանիքից». Արփինե Հովհաննիսյան
00:03 15/10/2019  |  ՄեկնաբանությունՎենետիկի հանձնաժողովի պաշտոնական կարծիքը եւ մանիպուլիացիաների հօդս ցնդելը. Արփինե Հովհաննիսյան

Արխիվ

[]