Թեմաներ
Երեքշաբթի 11 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/26/2024   11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից 11/26/2024   11:24 Միջազգային մի քանի պայմանագրերի սահմանադրականությանը հարցը՝ ՍԴ օրակարգում 11/26/2024   11:14 Փաշինյանը հայտարարել է ՊԵԿ նոր նախագահի անունը 11/26/2024   11:12 Լեհաստանի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 11/26/2024   11:05 ՊԵԿ-ը բացահայտել է սննդամթերքի առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպք 11/26/2024   10:45 Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է 11/26/2024   10:40 Բաքվից և Երևանից ազդակներ են հղվում, որ բանակցությունները կշարունակվեն դեկտեմբերին. Աբրահամյան 11/26/2024   10:33 Ցիկլոն է ներթափանցում. ցերեկը կսկսվեն տեղումներ, ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով. Սուրենյան 11/26/2024   10:26 Ուշադրություն՝ Գյումրիում ու երկու գյուղերում 36 ժամով ջուր չի լինի 11/26/2024   10:17 Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում, Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է, Լարսը փակ է բեռնատարների համար 11/26/2024   08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ» 11/26/2024   08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ» 11/26/2024   08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» 11/26/2024   08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ» 11/26/2024   08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ» 11/26/2024   08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ» 11/26/2024   08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ» 11/26/2024   08:22 Հանցավորության դեմ «պայքարի» յուրօրինակ «հայեցակարգ». «Փաստ» 11/26/2024   08:19 Կգումարվի ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանը. կհրավիրվեն արտահերթ նիստեր. «Ժողովուրդ» 11/26/2024   08:16 Ով է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում. «Հրապարակ» 11/25/2024   23:59 Սիրիայում ԱՄՆ-ի ռազմաբազան հրթիռակոծվել է․ ԶԼՄ-ներ 11/25/2024   23:42 Սիրիայում հայտնել են Լիբանանի հետ սահմանին անցումներին՝ Իսրայելի հարվածների մասին 11/25/2024   23:32 Ղազախստանում երկրաշարժ է տեղի ունեցել 11/25/2024   23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ 11/25/2024   23:10 Լարսը փակ է 11/25/2024   22:56 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/25/2024   22:50 Ալիևը զանգահարել է Դոնալդ Թրամփին 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել 11/25/2024   22:28 Իտալիան ոչ մի զինվորական չի ուղարկի Ուկրաինա. Թայանի 11/25/2024   22:11 Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել 11/25/2024   22:11 Ուրոլոգը նախազգուշացրել է իմպոտենցիայի դեմ պայքարի միջոցներից մեկի վնասակարության մասին 11/25/2024   21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր 11/25/2024   21:52 Բաքվի ավաններից մեկում, որտեղ գտնվում են տասնյակ մասնավոր տներ, հեղեղվել են ճանապարհները 11/25/2024   21:40 Գործադիրի կողմից ԲԴԽ-ի կառավարմանը միջամտելով Սահմանադրական երաշխիքների խախտումը իրականացվում է դատախազության հովանավորչությամբ. Չնայած Փաշինյանի հրապարակային հայտարարությանը՝ վարույթ չի նախաձեռնվել 11/25/2024   21:29 Եթե գործընթացը շարունակվի, ապա հաջորդ տարի Իրանը կունենա հարստացված ուրան, որը կարող են օգտագործել միջուկային զենքի համար. Արմեն Մանվելյան 11/25/2024   21:23 Շիրակում սպանդանոցները չեն գործում, գյուղացին էլ տուգանվում է ոչ սպանդանոցային մորթի համար. Փակ շղթա 11/25/2024   21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/25/2024   20:33 Իսրայելն ու «Հեզբոլլահը» կարող են հայտարարել հրադադարի մասին. Reuters 11/25/2024   20:20 Բացահայտվել է մաշկի քաղցկեղի հիմնական մեխանիզմը 11/25/2024   20:09 Կոթի գյուղում այրվում է տուն 11/25/2024   19:55 ՔՊ-ն փորձում է վիժեցնել Գյումրիի ավագանու ընտրությունները, քանի որ գիտակցում են՝ չունեն արժանի թեկնածու. Գևորգ Պետրոսյան 11/25/2024   19:47 Կարեն Անդրեասյանը դիտավորյալ ոտնահարել է դատավորների անկախությունը և խաթարել դատական իշխանության ինստիտուցիոնալ հիմքերը․ Դատավորների միություն 11/25/2024   19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն 11/25/2024   19:32 Բեյրութին Իսրայելի հարվածների երրորդ ալիքը հասել է Թայունի շրջան 11/25/2024   19:28 Ադրբեջանում ռազմական փորձագետի են կալանավորել՝ Հայաստանի հետ դիրքերը նկարահանելու համար 11/25/2024   19:21 Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 1 օր ջուր չի լինի 11/25/2024   19:04 ՌԴ Սամարայում ձերբակալել են դստերը բռնաբարած ոստիկանին․ աղջիկն ինքնասպան է եղել 11/25/2024   18:55 Մոսկվայի հարավում պահեստ է այրվում. (տեսանյութ) 11/25/2024   18:49 Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանեց Հայաստան
11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել 11/25/2024   14:12 Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել մարզվելիս 11/25/2024   17:55 ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «ադրբեջանական Երևան» անվամբ միջոցառում կազմակերպելու ալիեւյան կլանի փորձին

Առաջարկվող մոդելը չի համընկնում դատավորների վաղ կենսաթոշակի կամավոր մոդելների հետ. Արփինե Հովհաննիսյան 12/16/2019   11:03  |  Մեկնաբանություն

ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր դիտարկումներն է հայտնել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքի սահմանադրականության վերաբերյալ:

Այս առնչությամբ, նա երկարաշունչ գրառում է արել Facebook-ի իր էջում, որտեղ ասվում է.

«Սահմանադրական դատարանի մասին» 2018 թվականի հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքում (այսուհետ՝ Օրենք) լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքով (ընդունվել է Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ 11.12.2019 թվականին) առաջարկվել է Օրենքի 88-րդ հոդվածում լրացնել նոր՝ 4.1-ին մաս: Համաձայն առաջարկվող նոր կարգավորման.

«Սահմանադրության 213-րդ հոդվածով նախատեսված` մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը Սահմանադրական դատարանի անդամ նշանակված եւ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակում իր պաշտոնավարումը շարունակած Սահմանադրական դատարանի դատավորի կողմից` սույն մասի ուժի մեջ մտնելու պահից սկսած` երկամսյա ժամկետում «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով հրաժարական ներկայացնելու դեպքում, հրաժարականի ընդունված համարվելու արդյունքում նրա լիազորությունները դադարելուց հետո մինչեւ իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նա ստանում է կենսաթոշակ` հրաժարական ներկայացնելու օրվա դրությամբ հաշվարկված աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի հանրագումարի) եւ այդ գումարից հաշվարկված եկամտային հարկի տարբերության չափով, եթե պահպանվել է սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությամբ նախատեսված պահանջը»։

1.Օրենքի նախագծի հիմնավորման նախնական տարբերակում որպես առաջարկվող կարգավորման ակնկալվող արդյունք նշվում է, որ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է իրավական նախադրյալներ ստեղծել Սահմանադրական դատարանի կազմավորման վերաբերյալ 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով ամրագրված՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը կյանքի կոչելու համար։

Նման պայմաններում անհրաժեշտություն է առաջանում բացահայտել, թե ո՞րն է սահմանադրի իրական կամքը եւ արդյո՞ք առաջարկվող կարգավորումը ապահովում է այդ կամքի լրիվ եւ անվերապահ իրացումը, թե ընդհակառակը խաթարում է այդ կամքի սահմանադրական բովանդակությունը եւ բացառում դրա իրացման հնարավորությունն ընդհանրապես։

Այսպես, 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 1-ին հոդվածը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է։

Իրավական պետության սկզբունքի հետ կապված ուշադրության է արժանի նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1137 որոշմամբ արտահայտված դիրքորոշումը համաձայն որի. «իրավական պետության բաղադրատարր հանդիսացող՝ օրինականության սկզբունքի համատեքստում՝ նկատի ունենալով իրավաբանական ուժի մեջ գտնվող իրավական ակտերի պահանջների կատարման պարտադիրությունը...»:

Սահմանադրությունը նախատեսում է Սահմանադրական դատարանի կազմավորման նոր կարգ, որն էականորեն տարբերվում է 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության կարգավորումներից։

Միաժամանակ, Սահմանադրության 213-րդ հոդվածը նախատեսում է 2005 թվականի Սահմանադրությամբ նախատեսված կարգով ընտրված Սահմանադրական դատարանի անդամների անփոփոխելիության սկզբունքը եւ նրանք շարունակում են պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավորներ։

Այսինքն, Սահմանադրությունը նախատեսելով Սահմանադրական դատարանի կազմավորման նոր կարգ՝ միաժամանակ նախատեսել է այդ կարգով Սահմանադրական դատարանի ձեւավորման որոշակի տրամաբանություն։ Այլ խոսքով, սահմանադիրը, 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվի արդյունքներով, արտահայտել է իր կամքն առ այն, որ Սահմանադրական դատարանի կազմավորման նոր կարգը պետք է գործի Սահմանադրության 213-րդ հոդվածի պարտադիր հաշվառմամբ։

Սահմանադրության 213-րդ հոդվածը Սահմանադրական դատարանի կազմավորման նոր մոդելի հետ գտնվում է օրգանական կապի մեջ եւ առանց այդ հոդվածի սահմանադրի կամքը ամբողջական չի կարող ընկալվել եւ իրացվել։

Օրենքով առաջարկվող կարգավորումներով եւ դրա հիմնավորումներով առանց սահմանադրական հիմքի վերաբերյալ որեւէ վկայակոչման անտեսվում է Սահմանադրության 213-րդ հոդվածը, ինչի արդյունքում խեղաթյուրվում է սահմանադրի կամքը։

Օրենքի ընդունման հիմնավորումից պարզ է դառնում, որ օրենքի հեղինակները ենթադրել են, որ Սահմանադրությամբ ամրագրված նոր մոդելը պետք է կյանքի կոչվի անմիջապես, սակայն հենց Սահմանադրության 213-րդ հոդվածն ի սկզբանե բացառել է նման հնարավորությունը, ինչը բխում է սահմանադրական արդարադատության կայունությունն ապահովելու օբյեկտիվ անհրաժեշտությունից։

Ավելին, Սահմանադրության 213-րդ հոդվածը քաղաքական ուժերից եւ դրանց հարաբերակցությունից անկախ Սահմանադրական դատարան ունենալու երաշխիք է հանդիսանում, քանի որ ենթադրում է Սահմանադրական դատարանի ձեւավորման նոր կարգի աստիճանական իմպլեմենտացում՝ արդյունքում բացառելով մեկ քաղաքական ուժի կամքից կախված ձեւավորվելու հնարավորությունը (ենթադրվում է յուրաքնաչյուր խորհրդարանական ընտրությունների արդյունքում Ազգային ժողովում քաղաքական ուժերի կամ դրանց հարաբերակցության փոփոխությունը)։ Ընդ որում, Սահմանադրական դատարանի կազմավորման նոր մոդելի պարագայում միայն Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների առաջադրումներ կատարելու իրավասություն ունեցող սուբյեկտների շրջանակը չի կարող երաշխավորել Սահմանադրական դատարանի կազմավորման հիմքում Սահմանադրության 213-րդ հոդվածով դրված այդ տրամաբանությունը, քանի որ Սահմանադրական դատարանի ձեւավորումը Ազգային Ժողովի բացառիկ իրավասությունն է։

Թեեւ Սահմանադրի հստակ սահմանված կամքին, սույն օրենսդրական փոփոխություններով միջամտության ուղղակի փորձ է արվում պաշտոնավարման ժամկետի նկատմամբ:

Ավելին, սրանով միջամտություն է արվում նաեւ Սահմանադրության 167-րդ հոդվածով նախատեսված երաշխիքի նկատմամբ, համաձայն որի. «Արդարադատություն իրականացնելիս Սահմանադրական դատարանն անկախ է եւ ենթարկվում է միայն Սահմանադրությանը»:

Առաջարկվող փոփոխություններով հենց միջամտության փորձ է արվում սահմանադրական արդարադատության իրականացման Սահմանադրական դատարանի բացառիկ լիազորության նկատմամբ, այն պարագայում, երբ սահմանադրական արդարադատություն իրականացնում են Սահմանադրական դատարանի դատավորները՝ բոլոր 9 դատավորները:

Արդյունքում, օրենքը հակասում է հենց Սահմանադրության 213-րդ հոդվածին, որի կյանքի կոչմանն իբրեւ թե ուղղված է։

2.Կառավարության կողմից մշակված նախագիծն իրենից ենթադրում է «կարծեցյալ կամավոր» բնույթ, չի հանդիսանում լիարժեք կամավոր բնույթի մոդել, քանի որ նախատեսում է ժամկետային ուղղակի սահմանափակում, այն է՝ երկամսյա ժամկետ:

Կամավորության սկզբունքը ենթադրում է մի քանի բաղադրատարրերի միաժամանակյա առկայություն։ Մասնավորապես, «վաղ կենսաթոշակի» կամավոր բնույթը դրսեւորվում է ոչ միայն Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ ճնշումները բացառելով, այն նաեւ այնպիսի ողջամիտ ժամկետներ սահմանելով, որոնք չեն ստիպի դատավորին որոշումը կայացնել միայն այդ ժամկետը «բաց չթողնելու» մտադրությունից դրդված։

Հատկանշական է, որ Վենետիկի հանձնաժողովը նախագծի վերաբերյալ կարծիքում ուղղակիորեն կարեւորել է վաղ կենսաթոշակի կամավորության սկզբունքը, երբ պետք է բացառվի դատավորի վրա որեւէ ճնշում։ Չնայած այն հանգամանքին, որ Վենետիկի հանձնաժողովը չի անդրադարձել օրենքով առաջարկվող վաղ կենսաթոշակի անցնելու ժամկետային սահմանափակմանը, այնուամենայնիվ կամավորության սկզբունքի շեշտադրումը ենթադրում է, որ չպետք է լինի որեւէ հանգամանք, որը կարող է կասկածի տակ դնել վաղ կեսնաթոշակի անցնելու հարցում դատավորի միայն սեփական կամքով որոշում կայացնելու հանգամանքը։

3.Առաջարկվող կարգավորումները խտրականություն են սահմանում Սահմանադրական դատարանի դատավորների համար, ովքեր Սահմանադրության 213-րդ հոդվածի եւ Օրենքի կարգավորումների համաձայն ունեն միեւնույն կարգավիճակը։

Հիշատակված դրույթով չի իրացվել Վենետիկի Հանձնաժողովի այն գաղափարը, համաձայն որի՝ Սահմանադրական դատարանի բոլոր դատավորները ունեն հավասար իրավական կարգավիճակ եւ չկա որեւէ տրոհում մինչեւ 2018թ. ապրիլի 9-ը ընտրված եւ դրանից հետո ընտրված Սահմանադրական դատարանի դատավորների միջեւ: Հանձնաժողովը հստակ ընգծել է, որ չպետք է տարբերակված մոտեցում դրսեւորվի դատավորների միջեւ, ՍԴ բոլոր դատավորները, անկախ այն հանգամանքից, թե արդյոք նրանք նշանակվել են 2015 թվականի փոփոխություններից առաջ, թե հետո, պետք է օժտված լինեն միեւնույն կարգավիճակով։ Մինչդեռ, Օրենքով ակնհայտորեն բաժանվել են դատավորները երկու խմբի, քանի որ կարգավորումը վերաբերելի է միայն ՍԴ դատավորներից յոթին:

Ընդ որում, պետք է նշել, որ նախագծի հիմնավորման մեջ ներկայացված Օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասը, որն, ըստ նախագծի հեղինակների, նախատեսում է վաղ կենսաթոշակի սխեմա, Սահմանադրական դատարանի բոլոր դատավորների կսարգավիճակի միասնականությունն ընդգծող դասական օրինակ է։

Այսպես, այս կարգավորումը տարածվում է Սահմանադրական դատարանի բոլոր դատավորների վրա, չունի ժամկետային սահմանափակում, ունի օբյեկտիվ չափանիշ՝ առնվանզ տասներկու տարվա պաշտոնավարումը։ Ընդ որում, քանի որ Սահմանադրության 213-րդ հոդվածի ուժով Սահմանադրական դատարանի անդամները շարունակել են պաշտոնավարել որպես դատավորներ, ուստի նրանց եւ սահմանադրական նոր կարգավորումներով ընտրված Սահմանադրական դատարանի դատավորների միջեւ չի նախատեսվել որեւէ տարբերություն։

Խտրականությունը դրեւսորվում է ոչ միայն կոնկրետ դատավորների վրա այդ կարգավորումները տարածելով, այլ նաեւ առաջարկվող «կենսաթոշակների» տարբերությամբ, քանի որ օրենքով դատավորներին տրամադրում է կենսաթոշակ, որն էականորեն ավելին է, քան «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքով սահմանված կենսաթոշակը, որը տարածվում է Օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված դեպքերի վրա։

Պետք է նկատել, որ քննարկվող օրենքի օրենքը քննարկման առարկա է հանդիսացել նաեւ Վենետիկի հանձնաժողովում, որի վերաբերյալ սույն թվականի հոկտեմբերի 14-ին հրապարակվել է թիվ (CDL-AD(2019)024) կարծիքը:

Այսպիսով, սույն թվականի հոկտեմբերի 14-ին Վենետիկի հանձնաժողովի կողմից հրապարակվել է քննարկվող փոփոխությունների վերաբերյալ կարծիքը (CDL-AD(2019)024), որտեղ մասնավորապես նշվել է.

«58.Վենետիկի հանձնաժողովը ցանկանում է ընդգծել, որ Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման անվտանգությունը նրանց անկախության էական երաշխիքն է։ Դատավորների անփոփոխելիությունը Սահմանադրական դատարանի դատավորների համար նախագծված է որպես վահան օրվա քաղաքական մեծամասնության ազդեցությունից։ Անթույլատրելի է, երբ ցանկացած նոր կառավարություն կարողանա փոխարինել պաշտոնավարող դատարավորներին՝ իր ընտրությամբ նոր ընտրված դատավորներով։

59.Հայկական իշխանությունները պլանավորում են վաղ կենսաթոշակի անցման բացառիկ սխեմա։ Նրանք վկայակոչում են 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության իմպլեմենտացումը հետահեղափոխական կոնտեքստում եւ այն կարծիքին են, որ Սահմանադրական դատարանի դատավորների ցմահ պաշնոնավարումից (որը ապահովում էր Սահմանադրությունը մինչեւ 2015 թվականի փոփոխություննները) անմիջապես անցում պետք է կատարվի ամրագրված ժամանակահատվածով պաշտոնավարման (ինչը սահմանված է գործող Սահմանադրությամբ)։

60.Նախեւառաջ Վենետիկի հանձնաժողովը ընդգծում է, որ ՍԴ բոլոր դատավորները, անկախ այն հանգամանքից, թե արդյոք նրանք նշանակվել են 2015 թվականի փոփոխություններից առաջ, թե հետո, պետք է օժտված լինեն միեւնույն կարգավիճակով։ Ինչ վերաբերում է, մինչեւ 2015 թվականի փոփոխությունները ընտրված դատավորների վաղ կենսաթոշակի անցման սխեմային, Վենետիկի հանձնաժողովը քննադատության է ենթարկել վաղ կենսաթոշակի անցման սխեմաները այն դեպքում, երբ դրանք կրել են պարտադիր բնույթ եւ ազդել են մեծ թվով դատավորների վրա։ Սակայն քննադատություն չի կարող բարձրացվել այն դեպքերում, երբ պաշտոնից հրաժարումը հիմնված է Սահմանադրական դատարանի դատավորների կամավոր որոշման վրա։

Որպես սկզբունք, եթե վաղ կենսաթոշակի անցնելը մնում է որպես բացառապես կամավոր, այսինքն՝ բացառում է անհիմն (քաղաքական եւ անձնական) ճնշումը դատավորների նկատմամբ, կամ երբ այն նախագծված չէ այնպես, որ ազդեցություն ունենա քննվող գործերի ելքի վրա, ապա չկան չափանիշներ, որոնք Վենետիկի հանձնաժողովին կուղղորդեն ընդդիմանալ նման սխեմային։ Այնուամենայնիվ, մի քանի դատավորների եւ նույնիսկ ինը դատավորներից յոթ դատավորների հնարավոր միաժամանակյա կենսաթոշակի անցնելը կարող է խաթարել դատարանի արդյունավետ գործունեությունը։ Այդ իսկ պատճառով, Վենետիկի հանձնաժողովը խորհուրդ է տալիս հայկական իշխանություններին վերանայել առաջարկվող սխեման այնպես, որ այս մտահոգությունը մեղմացվի»:

Ակնհայտ է, որ այդ վերանայումը չի կատարվել:

4.Ուշադրության է արժանի նաեւ նախագծի հիմնավորումներում ներկայացված երկրների փորձը:

Թեեւ արդարադատության նախարարի 13.12.2019 թվականի հայտարարությամբ նշվում է, որ վկայակոչված երկրներում առկա փորձի մատնանշումը նպատակ է հետապնդել ներկայացնելու վաղ կենսաթոշակի վերաբերյալ առկա կառուցակարգերի տարբեր դրսեւորումները՝ փորձ անելով ներկայացնել միջազգային փորձի ամբողջական պատկերը, սակայն բավական է ուսումնասիրել Հունգարիայի եւ Լեհաստանի փորձի եւ հետագայում այլ երկների փորձի ներկայացումը, որպեսզի պարզ դառնա, որ հեղինակները ներկայացրել են ոչ թե միջազգային լավագույն փորձը, այլ փորձել են գտնել իրենց կողմից առաջարկվող մոդելի համար հարման հիմնավորումներ։ Դրա մասին է վկայում նաեւ այն հանգամանքը, որ նախագծի սկզբնական տարբերակի հիմնավորումներում գրեթե չկար որեւէ միջազգային փորձ, իսկ պաշտոնական հաղորդագրությունների մակարդակում հիշատակված Լեհաստանի ու Հունգարիայի օրինակները հետագայում հենց նախագծի հեղինակների կողմից ընդունվեցին որպես վաղ կենսաթոշակի հարկադրական համակարգեր։

Ներկայացված այլ երկրների Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա, Ավստրալիա, Դանիա փորձը համադրելի չէ Հայաստանում առկա փորձի հետ։ Հետաքրքրական է նաեւ, որ շատ է քննարկվում Վրաստանի փորձը, սակայն նույն վրացական իշխանությունները ընդունում են, որ որոշակի դեպքերում իրենց կիրառած մոդելը աշխատել է, որոշակի դեպքերում ոչ ՝եզրահանգելով, որ պետք է պայքարել ոչ թե դատավորների, այլ օրենքների դեմ։

Ավելին, օրենքով առաջարկվող մոդելը չի համընկնում դատավորների վաղ կենսաթոշակի կամավոր մոդելների հետ, քանի որ ինչպես Վենետիկի հանձնաժողովն է նշել իր սույն թվականի հոկտեմբերի 14-ին հրապարակված թիվ (CDL-AD(2019)024) կարծիքում, հայկական իշխանությունները պլանավորում են վաղ կենսաթոշակի անցման բացառիկ սխեմա, որով Սահմանադրական դատարանի դատավորների ցմահ պաշտոնավարումից (որը ապահովում էր Սահմանադրությունը մինչեւ 2015 թվականի փոփոխություննները) անմիջապես անցում պետք է կատարվի ամրագրված ժամանակահատվածով պաշտոնավարման (ինչը սահմանված է գործող Սահմանադրությամբ)։

5.ՀՀ Սահմանադրական դատարանը իր ՍԴՈ-984 որոշմամբ արձանագրել էր, որ «Անհատական սահմանադրական գանգատի հիմքում ընկած են անձի սուբյեկտիվ իրավունքների պաշտպանության գաղափարն ու նպատակը: Այս նպատակի արդյունավետ իրացումը պահանջում է սահմանադրական դատարանի որոշման հիման վրա` անձի խախտված սահմանադրական իրավունքի վերականգնում»:

Այսինքն, օրենսդրական փոփոխությունների արդյունքում հնարավոր է ստեղծվի մի իրավիճակ, երբ մարդու հիմնարար իրավունքների պաշտապնության մեխանիզմ հանդիսացող անհատական սահմանադրական գանգատը արգելափակվի:

Ավելին, նման իրավունքի սահմանափակումը հետապնդելու է բացառապես քաղաքական շահ, ինչպես ներկայացվել էր Վենետի հանձնաժողովին: ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածը երաշխավորում է, որ հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի եւ անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար:

Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներով (ՍԴՈ-652, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257) սահմանադրական դատարանը հանգամանորեն անդրադարձել է արդարադատության մատչելիության, արդար եւ արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին` դրանք դիտարկելով որպես դատական պաշտպանության իրավունքի անհրաժեշտ բաղադրատարրեր՝ հավասարապես ընդգծելով դրանց կարեւորությունը դատաընթացակարգային բնագավառներում:

Սահմանադրական դատարանը վերոթվարկյալ որոշումներում շեշտադրել, որ դատավարական որեւէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,…»:

Այս առումով օրենքը սահմանում է, որ եթե Օրենքի 88-րդ հոդվածի 4.1.-ին մասով նախատեսված ժամկետում վաղ կենսաթոշակի անցնելու նպատակով հրաժարական է ներկայացրել Սահմանադրական դատարանի ավելի, քան երեք դատավոր, ապա Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար ընտրությունն անցկացվում է սահմանված Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրումներ կատարելու համար Օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո 15 օրյա ժամկետում:
Հարկ ենք համարում հիշատակել Վենետիկի հանձնաժողովի կարծիքում արտացոլված այն դիրքորոշումը, որ մի քանի դատավորների եւ նույնիսկ ինը դատավորներից յոթ դատավորների հնարավոր միաժամանակյա կենսաթոշակի անցնելը կարող է խաթարել դատարանի արդյունավետ գործունեությունը։ Այդ իսկ պատճառով, Վենետիկի հանձնաժողովը խորհուրդ է տվել հայկական իշխանություններին վերանայել առաջարկվող սխեման այնպես, որ այս մտահոգությունը մեղմացվի։

Այդ մեղմացման ուղղությամբ ձեռնարկված միջոցը բավարար չէ Սահմանադրական դատարանի արդյունավետ գործունեության անընդհատականությունն ապահովելու համար, քանի որ անգամ առաջարկվող լուծման պարագայում հնարավոր է իրավիճակ, որ տեւական ժամանակ Սահմանադրական դատարանը փաստացի գոյություն չունենա, ինչն իսկական աղետ կարող է լինել Հայաստանի իրավական, այդ թվում՝ սահմանադրական անվտանգության տեսանկյունից։

Ելնելով վերոգրյալից գտնում ենք, որ օրենքը առաջացնում է ՀՀ Սահմանադրության 1, 3, 4, 61, 63, 78 եւ 213-րդ հոդվածների հետ համապատասխանության խնդիր»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

23:29 10/12/2019Արփինե Հովհաննիսյանը խնդրանքով դիմել է ՍԴ դատավորներին
12:27 27/11/2019  |  ՄեկնաբանությունՀարգելի՛ Նիկոլ մտածե՞լ եք, որ գուցե ենթագիտակցորեն սկսել եք սիրել նրանց, ում դեմ պայքարում եք. Արփինե Հովհաննիսյան
14:03 21/11/2019  |  ՄեկնաբանությունԱննա Դանիբեկյանի հեռանալու հրամայականը . Արփինե Հովհաննիսյան
12:20 16/11/2019  |  ՄեկնաբանությունԻ դեպ, իմ կարծիքով հաջորդ վարչապետը չի լինելու հաջորդ իշխանությունը, այլ լինելու է հաջորդ իշխանության համար հող նախապատրաստողը. Արփինե Հովհաննիսյան
21:49 25/10/2019  |  ԼՐԱՀՈՍՊարզաբանում «Հաց բերողի» գործով Արփինե Հովհաննիսյանի վերջին «բացահայտումների» առնչությամբ
10:37 23/10/2019  |  Մեկնաբանություն«Ողջ ճշմարտությունը «Հաց բերողի» մահվան հանգամանքների մասին». Արփինե Հովհաննիսյան
22:38 21/10/2019  |  ԼՐԱՀՈՍՄասնագիտությունը գռեհիկ ձեւով մոռացության մատնելը՝ սա է գեներալի գինը. Արփինե Հովհաննիսյան
15:20 18/10/2019  |  ԼՐԱՀՈՍՈւսադիր ունեցող մարդկանց՝ ԱԱԾ աշխատակիցներին եւ մյուս իրավապահներին ստիպում են անցնել գծեր. Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
12:00 17/10/2019  |  Մեկնաբանություն«Հեռու մնացեք ինձնից եւ իմ ընտանիքից». Արփինե Հովհաննիսյան
00:03 15/10/2019  |  ՄեկնաբանությունՎենետիկի հանձնաժողովի պաշտոնական կարծիքը եւ մանիպուլիացիաների հօդս ցնդելը. Արփինե Հովհաննիսյան

Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]