ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իրավական մտածողության հետ անհամատեղելի է «ձեռքերին ազատություն տալու» գայթակղությունը. Արթուր Ղամբարյան 12/15/2019 23:47 | ԼՐԱՀՈՍ
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծով գործողության ոլորտն ընդլայնվել է` ներառելով նաև մասնավոր անձանց տնտեսական գործունեությանը: Նման կարծիք է հայտնել իրավաբանական գիտությունների դոկտոր, փաստաբան Արթուր Ղամբարյանը:
Արձանագրելով, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը մշտապես համարել է պետական ապարատում կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն միջոցը` Ա.Ղամբարյանը մտահոգիչ է որակել, որ օրենքի նախագծով գործողության ոլորտն այն աստիճանի է ընդլայնվել, որ ընդգրկում է նաև մասնավոր անձանց տնտեսական գործունեությանը: Օրինակ՝ առևտրային կաշառք (ՀՀ ՔՕ 200 հոդված), Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը (ՀՀ ՔՕ 214 հոդված) և այլն:
«Հարց՝ ինչո՞ւ է փորձ արվում պատմական զարգացման այս փուլում Նախագծի գործողությունը տարածել ոչ միայն հանրային պաշտոնատար անձանց (նախկին և ներկա) և նրանց հետ փոխկապակցված անձանց վրա, այլ նաև մասնավոր անձանց տնտեսական գործունեության վրա: Կարծում էի, որ այս փուլում Նախագծի առաջնային խնդիրն է պետական ապարատում բացառել օրենքով չնախատեսված կամ ապօրինի աղբյուրներից նյութական արժեքների ձևավորման և օգտագործման հնարավորությունը:
Անկասկած ցանկացած մարդու մոտ՝ անկախ նրանից պաշտոնատար անձ է, թե ոչ, ժամանակի ընթացքում պետք է ձևավորել «օրինական աղբյուր – օրինական գույք» և «չհիմնավորված աղբյուր – ապօրինի գույք» մտածողությունը: Իրավունքի սկզբունքի արժեք ունի այն, որ հակաիրավական ակտից չի կարելի իրավական օգուտներ քաղել (ex injuria non oritur jus):
Սակայն սեփականության իրավունքի ոլորտում քաղաքականություն մշակելիս պետք է խուսափել չհիմնավորված շտապողականությունից և մաքսիմալիզմից: Սոցիալական կյանքը բաղկացած է ոչ միայն իրավական շերտից, այլ նաև տնտեսականից, որը, անկասկած, ունի բազիսային նշանակություն:
Կարծում եմ այս փուլում օրենքում պետք է հստակ ամրագրել, որ այն տարածվում է միայն ներկա և նախկին հանրային ծառայողների և փոխկապակցված անձանց վրա:
Իրավական մտածողության հետ անհամատեղելի է «ձեռքերին ազատություն տալու» գայթակղությունը: Այս նախագիծը պետք է կառուցել իշխանության ինքնասահմանափակման տրամաբանությամբ: Հակառակ դեպքում կունենանք «իրավականին և ոչ իրավականին» մարգինալ (սահմանային) կարգավորումներ», - նշել է նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ