ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ֆասթ ֆուդի հաճախակի օգտագործումը կարող է գլխացավի հանգեցնել 12/14/2019 14:12 | Առողջություն
21-րդ դարում քչերը կարող են պնդել, որ երբևէ գլխացավ չեն ունեցել։ Գլխացավը համարվում է ամենատարածված նշաններից մեկը, որի պատճառով հիվանդները դիմում են բժիշկներին։
Գլխացավ սիմպտոմը կարող է լինել շատ պարզ, պայմանավորված՝ սթրեսային իրավիճակներից մինչև նորագոյացություններ, հետևաբար պետք է ուշադիր, հետևողական լինել. «Կարևոր է հիվանդի հետ անամնեզի մանրակրկիտ քննարկումը։ Բավականին կարևոր գործոններ են՝ ինչքան ժամանակ է, որ պացիենտն ունի գլխացավ, ինչ ուժգնությամբ ունի, ինչից հետո սկսվեց, դրանք խրոնիկ բնույթ են կրում, թե ոչ, արդյոք նոր-նոր առաջացած գլխացավեր են։ Ինչ այլ նշաններ կան գլխացավերի ժամանակ, արդյոք դա ուղեկցվում է ջերմության բարձրացմամբ, գլխապտույտով, սրտխառնոցով, փսխումով։ Կարևոր է նույնիսկ գլխացավի ժամը, այսինքն` երեկոյան են ավելի սաստկանում, թե ոչ։ Բոլոր գործոնների վրա պետք է առանձնակի ուշադրություն դարձնել և, իհարկե, նյարդաբանական ստատուսի հետազոտություն կատարել։ Դա ինֆորմատիվ հետազոտություն է, որը մեզ թույլ է տալիս հասկանալ գլխուղեղում օջախային փոփոխությունները, ընդհանուր փոփոխությունները կամ առհասարակ առողջ լինելը»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Սիրմեդ» ԲԿ-ի բուժական գծով փոխտնօրեն Անահիտ Ոսկանյանը։
Անահիտ Ոսկանյանը պատասխանել է «Փաստինֆո»-ի մի քանի հարցերին.
- Քա՞նի ժամ քունն է բավարար, որպեսզի օրվա ընթացքում գլխացավ չառաջանա։
- Իհարկե հանգիստը նույնպես շատ կարևոր է։ Բնականաբար ամբողջ օրվա ընթացքում աշխատում ենք, ծախսում ենք մեր բոլոր ռեսուրսները, կոմպենսատոր մեխանիզմները։ Քանի դեռ օրգանիզմը երիտասարդ է, այս բոլոր մեխանիզմները և ռեսուրսներն ավելի շատ են և օրգանիզմը ավելի շատ կարող է դիմակայել անքուն վիճակներին, ինչու ոչ գիշերային աշխատանքին։ Սակայն պետք է նշենք, որ օրգանիզմն իրավունք ունի և պահանջում է նաև հանգիստ։ Օրվա ընթացքում օգտագործվող էներգիան, ռեսուրսներն անհրաժեշտ է վերականգնել գիշերվա ընթացքում։ Իհարկե, քնի հետ կապված ժամերն անհատական են։ Կան մարդիկ, որոնք նշում են՝ 3-4 ժամ քունը կարող է իրենց բավարարել ամբողջ օրվա ընթացքում։ Սակայն գիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ միջին տարիքի մարդկանց համար՝ մոտ 25-45 տարիքի համար, ամենաքիչը 7-8 ժամ հանգիստը պարտադիր է, սակայն պետք է նշենք, որ 7-8 ժամ քնել դեռևս չի նշանակում արդյունավետ քուն։ Քնի տարբեր խանգարումներ կարող ենք ունենալ, այսինքն` ընթացքում արթնանալ, որոշակի անհանգիստ վիճակներ, երազներ։ Երբեմն, մարդիկ գանգատվում են, որ հանգիստ քնել են, բայց առավոտյան այնպիսի տպավորություն է, ասես, ամբողջ գիշեր ֆիզիկական աշխատանք են կատարել։
- Ֆասթ ֆուդի օգտագործումը կարո՞ղ է գլխացավի առաջացման պատճառ լինել։
- Մենք ունենք ինտոքսիկացիոն տեսակի գլխացավեր։ Հաճախակի ֆասթ ֆուդեր, մարսողության խանգարումներ, փորկապություններ։ Փորկապությունների պատճառով ինչու ոչ նաև ունենում են ներգանգային ճնշման բարձրացումներ և գլխացավեր։ Իհարկե դա մեկանգամյա ֆասթ ֆուդի օգտագործման հետևանքով չի առաջանում։ Այսինքն` միայն մեկ խնդրի առկայությունը չէ, որ կարող է գլխացավ առաջացնել։ Օրգանիզմում առկա ցանկացած հիվանդություն կարող է դրսևորվել բազմաթիվ նշաններով։
- Սուրճն օգնու՞մ է գլխացավին։
- Կարծում եմ՝ սուրճ սիրում են բոլորը։ Սուրճը ճնշման բալանսավորման և մի փոքր էներգիայի աղբյուր է, սակայն դա ևս հարաբերական է։ Իհարկե հնարավոր է՝ սուրճի օգտագործումը մի քիչ ակտիվացնի, կարող է գլխացավը պակասեցնի։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից