Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Վարչապետը, իր հիմնական խնդիրները թողած, զբաղվում է նաև Ամանորի համար նոր երգ գրելու հարցով. «Փաստ» 12/13/2019   09:32  |  Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «2019 թվականը աչքի ընկավ բուռն զարգացումներով, և ժամանակն է ամփոփումներ կատարել, հասկանալ, թե որոնք են մեր ունեցած ձեռքբերումները և բացթողումները:

Ուստի պատահական չէ, որ հասարակության մեջ սպասումներ կան, որ վարչապետը ամփոփելու է տարին, հանրության ուշադրությունը հրավիրելու է կառավարության ունեցած հաջողությունների, բացթողումների, առկա խնդիրների վրա, նախանշելու է, թե հաջորդ տարի ինչ ուղիով է շարժվելու մեր երկիրը, ինչ ծրագրեր կան և այլն:

Տարեվերջի այս օրերին վարչապետը շատ ակտիվ է իր ֆեյսբուքյան էջում, սակայն, ի զարմանս բոլորի, լուրջ ծրագրերից, ներդրումներից, աշխատատեղերի ստեղծումից, ներքին ու արտաքին ռազմավարական նշանակություն ունեցող հարցերից խոսելու փոխարեն, զբաղված է մանր-մունր հարցերով:

Եվ վարչապետի վերջին ուղիղ եթերը հատուկ նվիրված էր մեկ հարցի՝ Ամանորի միջոցառումների կազմակերպման խնդրին:

Պարզվեց, որ Ամանորի միջոցառումները կազմակերպելու համար կառավարությունը 270 մլն դրամ գումար է հատկացրել: Ըստ վարչապետ Փաշինյանի՝ այդ նախաձեռնությամբ լուծվում են սոցիալ-հոգեբանական, տնտեսական և գեղագիտական խնդիրներ:

Տնտեսական մասով իրենք խնդիր են դրել, որ մարդիկ Ամանորը արտերկրում չնշեն, մնան երկրում, դրան գումարած՝ տուրիստների մեծ հոսք ապահովվի, սակայն մի քիչ անհասկանալի է, թե Հանրապետության հրապարակում միջոցառում անցկացնելու միջոցով մարդկանց ինչպե՞ս պետք է հետ պահեն արտասահմանում տոները նշելուց, կամ մեծ թվով զբոսաշրջիկները ինչո՞ւ պետք է հենց Հայաստան այցելեն, քանի որ տարբեր երկրներում, որտեղ սպասարկման որակն էլ ավելի բարձր է, քան Հայաստանում, այդպիսի միջոցառումներ նույնպես կազմակերպվում են և նույնիսկ ավելի ճոխ ձևով:

Վարչապետի պատկերացմամբ, մյուս կողմից՝ այդպիսի նախաձեռնությամբ Ամանորյա ծախսեր իրականացնելու հնարավորություն չունեցող մարդկանց հնարավորություն են տալիս, որպեսզի նրանք իրենց ունեցած հանարավորությունների սահմաններում, բայց շատ ուրախ նշեն Ամանորը Հանրապետության հրապարակում:

Այդ հատվածում աշխատելու են սննդի օբյեկտներ, լինելու են նաև արագ սննդի կետեր: Մարդիկ կարող են օգտվել սննդի օբյեկտներից, համերգ լսել, թանգարաններ այցելել և այլն:

Ու գործը հասել է այնտեղ, որ վարչապետը, իր հիմնական խնդիրները թողած, զբաղվում է նաև Ամանորի համար նոր երգ գրելու հարցով:

Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ վարչապետի պատկերացումներում գեղագիտական հաճույք կարելի է ստանալ բրդուճ կամ հոթդոգ ուտելով: Հարցն առաջին հերթին այն է, որ էլի Փաշինյանը զբաղված է հարցերով, որոնց համար իրականում պարզապես պետք է որ ժամանակ էլ չունենար:

Ինչպես տեսնում ենք, վարչապետը Ամանորի միջոցառումների կազմակերպումը փորձում է ներկայացնել որպես «դարակազմիկ» միջոցառում:

Այնուամենայնիվ, պատահական չէ, որ քաղաքագետները այսպիսի նախաձեռնությունների տակ ժողովրդի ուշադրությունը հիմնական խնդիրներից շեղելու և պոպուլիզմի դրսևորումներ են տեսնում:

Քաղաքացիներին ավելի շատ հետաքրքրում է այն հարցը, թե ինչպիսին է լինելու հաջորդ տարվա տնտեսության «տրամադրությունը», իրենց սոցիալ-տնտեսական վիճակը բարելավվելո՞ւ է, թե՞ ոչ, ի՞նչ է լինելու գազի գնի հարցը, թանկացումների խնդիրը և այլն, այլ ոչ թե այն, թե ինչ երաժշտություն է հնչելու Ամանորին Հանրապետության հրապարակում:

Բացի այդ, եթե նման միջոցառում կազմակերպվում է Երևանի կենտրունում, ապա լավ կլիներ, որ մարզերի բնակիչներն էլ հնարավորություն ստանային բարձր մակարդակով Ամանորի տոները նշել իրենց քաղաքներում։

Սա արդեն որերորդ անգամ Փաշինյանի կառավարության կողմից արված ավելորդ, անիմաստ, տրամաբանության մեջ չտեղավորվող մեծածավալ ծախսն է:

Եթե կառավարությունն իրոք ցանկություն ունի սոցիալական խնդիր լուծել, ապա այնպիսի պայմաններ պիտի ստեղծի, որ մարդիկ կարողանան աշխատել ու իրենց վաստակած գումարներով Ամանորը նշել արժանապատիվ կերպով և ոչ թե մնան Հանրապետության հրապարակում բաժանվող բրդուճների հույսին:

Վարչապետը ցույցեր վարելու և զանգվածային միջոցառումներ կազմակերպելու վարպետ է, և թերևս շատ ծանր է տանում, որ վերջին շրջանում հնարավորություն չի ստացել այդպիսի միջոցառումների մասնակցել, ու նշված նախաձեռնության իրականացման հարցում որոշակի դերակատարություն ունի նաև այս հանգամանքը:

Բացի դրանից, մասնակցելով միջոցառումներին՝ վարչապետը կզգա, թե որքան մարդիկ են ականջալուր եղել իր կոչին ու կգնահատի, թե որքանով է պահպանվել իր վարկանիշը»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 13.12.19թ. համարում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:32 12/12/2019  |  ՎերլուծություններՓաշինյանն ուզում է ազատվել քաղծառայության համակարգի՞ց
18:22 12/12/2019  |  ԼՐԱՀՈՍՊետական ապարատում այն մարդիկ են, որոնց նշանակել է Նիկոլ Փաշինյանը . Աղասի Ենոքյան
17:15 12/12/2019  |  ԼՐԱՀՈՍՖիննախն ո՞վ է, որ գումար տա կամ չտա. ՊԵԿ նախագահ
17:09 12/12/2019  |  ԼՐԱՀՈՍԱռողջապահության նախարարությունը Արտյոմ Սմբատյանի ապօրինի պաշտոնավարման մեղքը բարդում է վարչապետի վրա
16:10 12/12/2019  |  Քրեական խրոնիկոնԸնկերության տնօրենը կեղծել է պաշտոնական փաստաթղթեր
14:29 12/12/2019  |  ԼՐԱՀՈՍԿառավարության հաջողությունը կատարվում է ի հեճուկս պետական կառավարման համակարգի.նիկոլ Փաշինյան
13:18 12/12/2019  |  ԼՐԱՀՈՍԲռնության որոշ տեսակներ մեր գիտակցության ենթաշերտերում լեգիտիմության էլեմենտներ են պարունակում.Փաշինյան
09:30 12/12/2019  |  ՄամուլՉաշխատող իշխանություն. Դժվար է պատկերացնել, թե այս անձինք որտեղից են ժամանակ գտնում «չաշխատելու» համար. «Հրապարակ»
09:26 12/12/2019Ընդդիմադիր Փաշինյանը քննադատում էր համայնքների խոշորացումը, հիմա պատրաստվում են խոշորացման նոր փուլին. «Փաստ»
20:03 11/12/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը ՀԲ տարածաշրջանային տնօրենի հետ քննարկել է համագործակցության օրակարգը

Արխիվ

[]