Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Բադասյանն արձագանքել է ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի մոդելի մասին Դավիթ Հարությունյանի փաստարկներին 12/13/2019   11:19  |  Մեկնաբանություն

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ֆեյսբուքյան իր էջում  արձագանքել է Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամկետ կենսաթոշակի հնարավորություն ընձեռող օրենքի վերաբերյալ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի դիտարկումներին: Նա մասնավորապես գրել է.

«Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, դեկտեմբերի 11-ին անդրադառնալով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, չորս կետով իր դիտարկումներն էր ներկայացրել իմ կողմից նախկինում հայտարարված մի շարք փաստարկների վերաբերյալ: Խորապես հարգելով նման ձևաչափով մասնագիտական նկատառումներ ներկայացնելու մոտեցումը՝ ներկայացնեմ նաև իմ հակափաստարկները՝ ի պատասխան արդարադատության նախկին նախարարի դիտարկումների:

Փաստարկ 1-ում բարձրացված հարցի կապակցությամբ պետք է նշել, որ արդարադատության նախարարությունը երբևէ չի նույնացրել գործող «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված վաղ կենսաթոշակի մոդելը առաջարկվող տարբերակի հետ և մի շարք դեպքերում շեշտել է դրանց տարբերությունները: Գործող վաղ կենսաթոշակի համակարգի վկայակոչումը նպատակ է հետապնդել միայն մատնանշել, որ մեր օրենսդրությամբ արդեն իսկ առկա է վաղ կենսաթոշակի համակարգ, որի առհասարակ գոյության հնարավորությունը մի շարք անձանց կողմից կասկածի տակ էր դրվում: Հատկանշական է, որ հենց պարոն Հարությունյանը իր տեքստում (Փաստարկ 1, երրորդ պարբերություն, երկրորդ նախադասություն) գործող հնարավորությունը անվանում է «վաղ կենսաթոշակ»: Պարոն Հարությունյանը նշել է, որ տրամաբանական է վաղ կենսաթոշակի իրավունք տալ միայն առնվազն 12 տարի պաշտոնավարած դատավորներին, ինչը «արդարացված է ՍԴ դատավորների կարգավիճակի միասնականացման տեսանկյունից, քանի որ 2015թ․ սահմանադրական փոփոխություններից հետո ընտրված ՍԴ դատավորների պաշտոնավարման առավելագույն ժամկետը 12 տարի է»: Այս դիտարկումը ևս մեկ անգամ հիմնավորում է 2015թ․ սահմանադրական փոփոխություններից հետո Սահմանադրական դատարանի նոր մոդելի կյանքի կոչման անհրաժեշտությունը, քանի որ հենց պարոն Հարությունյանը ինքը գործող վաղ կենսաթոշակի համակարգը հիմնավորում է սահմանադրական փոփոխություններից հետո ՍԴ դատավորի կարգավիճակը միասնակացնելու պահանջով: Մեր կողմից առաջարկվող հնարավորությունը ևս մեկ գործիք է Սահմանադրական դատարանը դարձնելու այնպիսին, ինչպիսին 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ նախատեսված է՝ հաշվի առնելով ինչպես դատավորների պաշտոնավարման տարիքի տարբերությունները, այնպես էլ ընտրման մեխանիզմը և այլն: Բացի այդ նշվել է, որ Սահմանադրական դատարանի դատավորների կարգավիճակի տարբերակումը՝ ըստ հին ու նոր դատավորների, հակասում է Վենետիկի հանձնաժողովի մոտեցմանը, որտեղ հստակ արձանագրված է, որ ՍԴ բոլոր դատավորները, անկախ այն հանգամանքից՝ նրանք նշանակվել են Սահմանադրության 2015թ․ փոփոխությունները ուժի մեջ մտնելուց առաջ, թե հետո, պետք է օգտվեն միևնույն կարգավիճակից (հանձնաժողովի կարծիքի 60-րդ կետ 1-ին նախադասություն): Մինչդեռ, Վենետիկի հանձնաժողովի եզրակացության 60-րդ կետի բառացի շարադրանքն է. «Նախ և առաջ Վենետիկի հանձնաժողովը շեշտադրում է, որ Սահմանադրական դատարանի բոլոր դատավորները պետք է ունենան միևնույն կարգավիճակը՝ անկախ նրանից՝ նշանակվել են մինչև Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունները, թե դրանից հետո: Ինչ վերաբերում է մինչև 2015 թվականը նշանակված դատավորների վաղ կենսաթոշակի համակարգին, Վենետիկի հանձնաժողովը նախկինում քննադատել էր վաղաժամկետ կենսաթոշակային համակարգերը, երբ դրանք պարտադիր էին, կամ երբ նրանք ազդում էին մեծ թվով դատավորների վրա: Սակայն, այս քննադատությունը չի կարող տարածվել այն դեպքերի վրա, երբ հրաժարականը կապված է Սահմանադրական դատարանի դատավորների կամավոր որոշման հետ:»: Այսպիսով՝ կարելի է եզրահանգել, որ Վենետիկի հանձնաժողովը արձանագրել է Սահմանադրական դատարանի բոլոր դատավորների միևնույն կարգավիճակ ունենալը, իսկ վաղ կենսաթոշակի համակարգը ակնհայտորեն քննարկվում է մինչև Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունները նշանակված դատավորների համատեքստում: Գործող վաղ կենսաթոշակի համակարգի և առաջարկվող տարբերակի միջև ստացվող գումարների տարբերությունների մասին փաստարկը որևէ կերպ չի հերքվել, ավելին ընդգծվել է իմ կողմից Ազգային ժողովում նախագիծը ներկայացնելիս:

Փաստարկ 2-ում նշված դրույթները տրամաբանական հակասության մեջ են Փաստարկ 1-ում ներկայացված այն մտքին, որ ՍԴ դատավորների կարգավիճակի միասնականացման տեսանկյունից արդարացված է վաղ կենսաթոշակի գործող համակարգը (առնվազն 12 տարի պաշտոնավարած դատավորների համար): Եթե սահմանադիրը գիտակցաբար ելել է այն հանգամանքից, որ Սահմանադրական դատարանի նոր մոդելը պետք է կյանքի կոչվի աստիճանաբար, ժամանակի ընթացքում, ինչպես պնդում է պարոն Հարությունյանը, և յուրաքանչյուր օրենքի կարգավորում, որը նպաստում է ավելի արագ կյանքի կոչվելուն հակասահմանադրական է և անթույլատրելի, ապա առնվազն նման գնահատականներ պետք է հնչեն նաև գործող «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված վաղ կենսաթոշակի նկատմամբ, ինչը, սակայն, որակվել է որպես «տրամաբանական և արդարացված»: Բացի այդ, անհասկանալի է նաև այն հիմնավորումը, որ Սահմանադրական դատարանի նոր մոդելը պետք է կյանքի կոչվի աստիճանաբար, ժամանակի ընթացքում, որպեսզի հնարավոր չլինի ամբողջ ՍԴ կազմը ձևավորել միանգամից և միայն մեկ գերակա քաղաքական ուժի կողմից։ 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ ՍԴ դատավորները ընտրվում են Հանրապետության նախագահի, Կառավարության և դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջարկած թեկնածուներից՝ Ազգային ժողովի կողմից: Առաջադրման այս համակարգը ինքնին ապահովում է թեկնածուների ներկայացումը այնպիսի մարմինների կողմից, որոնք չեն կարող պատկանել մեկ քաղաքական ուժի: 2015թ. փոփոխություններով Սահմանադրության 213-րդ հոդվածի մասին խոսելիս չպետք է մոռանալ նաև, որ այն նախատեսում է Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների շարունակում այն դեպքում, երբ մնացած բոլոր դատարանների նախագահների համար նախատեսված է նոր ընտրության կարգ:

Միջազգային փորձի առնչությամբ նախ հարկ է նշել, որ վկայակոչված երկրներում առկա փորձի մատնանշումը նպատակ է հետապնդել ներկայացնելու վաղ կենսաթոշակի վերաբերյալ առկա կառուցակարգերի տարբեր դրսևորումները, ինչը բազմիցս նշվել է նախագծի հեղինակների կողմից: Հիմնավորումները ներկայացնելիս ներկայացվել է միջազգային պրակտիկայի ամբողջական պատկերը: Այսպես՝ օրինակ Հունգարիայի և Լեհաստանի փորձը առանձնացվել է որպես վաղ կենսաթոշակի հարկադիր կառուցակարգի օրինակ՝ Նախագծի հիմնավորումներում բառացիորեն նշելով հետևյալը. «Դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու՝ Հունգարիայի և Լեհաստանի մոդելները ԵՄ և ԵԽ կառույցների, այդ թվում՝ ՄԻԵԴ կողմից խնդրահարույց են որակվել դատարանների անկախության, դատավորների անփոփոխելիության սկզբունքի խախտման և տարիքի հիմքով խտրականության (Եվրոպական հանձնաժողով) տեսանկյունից:»:

Վկայակոչվել է «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» կազմակերպության 2007 թվականի զեկույցը՝ նշելով, որ դրանում անկողմնակալ քննադատություն է հնչում Վրաստանում կիրառված այս ռեֆորմների վերաբերյալ՝ դրանք բնութագրվելով որպես մի շարք փորձառու կադրերի ռեզերվ ուղարկելու, երկար ժամանակ դատարանները փորձառու կադրերով համալրել չկարողանալու, դատական համակարգը կառավարության ազդեցության տակ դնելու, իսկ Գերագույն դատարանի պարագայում՝ «դատավորներին սպառնալու միջոցով հրաժարական պարտադրելու» գործընթաց։ Մինչդեռ, հարկ է նշել, որ նշված զեկույցում քննադատության է արժանացել ոչ թե Նախագծի կարգավորումները, այլ այն, որ Նախագծով ամրագրված վաղ կենսաթոշակի կառուցակարգը օգտագործվել է որպես որոշ դատավորներին՝ նրանց լիազորությունները դադարեցնելու և նրանց բոլոր արտոնություններից զրկելու սպառնալու գործիք:

Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի կողմից վաղ կենսաթոշակի վերաբերյալ եզրակացությանը՝ նշվել է, որ վաղ կենսաթոշակից օգտվելու հնարավորությունը սահմանափակելով խիստ սեղմ ժամկետով՝ Նախագիծը Վենետիկի հանձնաժողովի կողմից նշված պայմանները դարձրել է ֆիկցիա, մինչդեռ անհրաժեշտ է նշել, որ Վենետիկի հանձնաժողովը վաղ կենսաթոշակի իրացման ժամկետային պայմաններ չի քննարկել և չի անդրադարձել այդ իրավունքի իրացման համար նախատեսված Նախագծի ժամկետին:

Անկեղծ մղումներով առաջարկում եմ պարոն Հարությունյանին համագործակցել Արդարադատության նախարարության հետ՝ հատկապես նման կարևոր նախագծերի մշակման աշխատանքների ընթացքում և մասնագիտական առաջարկները ներկայացնել նաև դրանց հանրային քննարկման փուլում»,- գրել է Բադասյանը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:27 12/12/2019  |  ԼՐԱՀՈՍԱպօրինի ձեռքբերված գույքը կբռնագանձվի. Դատախազությունում կստեղծվի հատուկ մարմին
12:55 12/12/2019  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունը հավանություն տվեց բռնություն գործադրելու հրապարակային կոչերը քրեականացնելու նախագծին
18:33 10/12/2019  |  ԼՐԱՀՈՍՌուստամ Բադասյանը IRZ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է անչափահասների արդարադատության ոլորտում համագործակցության հնարավորությունները
18:09 06/12/2019Ռուստամ Բադասյանը Բրյուսելում եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել է Հայաստանի դատաիրավական բարեփոխումների օրակարգը
19:02 05/12/2019  |  ԼՐԱՀՈՍՌուստամ Բադասյանը Բրյուսելում մասնակցել է «Արևելյան գործընկերությունը հանուն ԵՄ-ի» խորագրով համաժողովին
09:39 05/12/2019  |  ՄամուլՆախարարը՝ Քոչարյանի նկատմամբ գրավի ինստիտուտը չկիրառելու մասին. «Հրապարակ»
12:08 04/12/2019  |  ԼՐԱՀՈՍԵրեխայի խնամքի արձակուրդում գտնվող կնոջն ազատել են աշխատանքից. բաց նամակ արդարադատության նախարարին
14:22 02/12/2019  |  ԼՐԱՀՈՍՍա պատվով հեռանալու հնարավորություն է. Չի կարելի այն որակել նվաստացուցիչ. նախարար
11:05 02/12/2019  |  ԼՐԱՀՈՍՄենք պատվավոր հեռանալու ինստիտուտն ենք ուզում ներդնել. Ռուստամ Բադասյան
20:13 27/11/2019  |  ԼՐԱՀՈՍՌուստամ Բադասյանը մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 14-րդ նիստին

Արխիվ

[]