ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ավարտվել է սերմացուի բաշխման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել Արծվաբերդ համայնքի ղեկավարին 12/13/2019 11:47 | Քրեական խրոնիկոն
ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում ավարտվել է պետական աջակցության ծրագրով շահառուներին սերմացուի բաշխման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Մեղադրանք է առաջադրվել Արծվաբերդ համայնքի ղեկավարին: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Այսպես՝ «Հայաստանի Հանրապետությունում 2010-2014թթ. ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագիրը հաստատելու և սերմերի ներմուծումը թույլատրելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում ՀՀ ԳՆ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ը Ռուսաստանի Դաշնությունից ձեռք է բերել և ՀՀ ներմուծել սերմացու ցորեն: Սահմանված կարգի համաձայն՝ յուրաքանչյուր համայնք նախապես հայտ է ներկայացրել մարզպետարան՝ ըստ ցորենի սերմացուի համար հերթագրված անձանց քանակի, որի հիման վրա էլ մարզպետարանը հայտ է ներկայացրել ՀՀ ՊՈԱ կազմակերպություն և ստացել հայտով ներկայացված քանակի ցորենի սերմացու, որը հետագայում, մարզպետների կազմակերպմամաբ, համայնքի ղեկավարների կողմից մարզկենտրոններից տեղափոխվել է համապատասխան համայնքներ և բաշխվել նախապես ցուցակագրված և հողատարածք ունեցող տնտեսվարող սուբյեկտներին:
Ըստ քննությամբ ձեռք բերված տվյալների՝ «Սերմերի գործակալություն» ՊՈԱ կազմակերպությունից Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքին 2013 թվականին տրամադրվել է 20 տոննա, 2014 թվականին՝ 78.75 տոննա, 2015 թվականին՝ 74.9 տոննա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուներ, որոնք Արծվաբերդ համայնքի ներկայացուցիչը, մարզկենտրոնից ստանալով, տեղափոխել է համայնք և պահեստավորել համայնքապետարանում: Աշնանացան ցորենի սերմացուի համար արդեն իսկ հերթագրված բնակիչները, համայնքապետարանի համապատասխան աշխատակցից ստացել են իրենց հասանելիք ցորենի սերմացուն, որոնց հիմնական մասը նախապես է վճարել գումարը, իսկ մի մասն էլ պարտք է մնացել՝ բերքահավաքից հետո վճարելու պայմանով: Համայնքի յուրաքանչյուր բնակիչ ստորագրել է համապատասխան ցուցակում՝ իր անվան և իր կողմից վճարած գումարի դիմաց:
Նախնական քննությամբ, սակայն, փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մարզի Արծվաբերդ համայնքում պետական աջակցության ծրագրի շրջանակներում շահառուներին՝ գյուղացիներին, տրամադրված սերմացուի բաշխման գործընթացում թույլ են տրվել մի շարք չարաշահումներ։
Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ սերմացուի դիմաց գյուղացիներից հավաքագրված գումարները տնօրինվել են համայնքի ղեկավարների կողմից՝ սեփական հայեցողությամբ՝ մարզպետարանին ներկայացնելով կեղծ փաստաթղթեր։
Մասնավորապես՝ համայնքի ղեկավարը, 2014-2016թթ. ընկած ժամանակահատվածում, ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում, 2013-2015թթ. ՀՀ ԳՆ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ից ստացված և Արծվաբերդ համայնքի բնակիչներին տրամադրված առաջին վերարտադրության աշնանացան ցորենի սերմացուի դիմաց հավաքագրված և իր վստահությանը հանձնված գումարի մի մասը՝ 22.469.000 ՀՀ դրամ գումարը, ՀՀ ԳՆ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի համապատասխան բանկային հաշվեհամարին փոխանցելու փոխարեն, իր պաշտոնական դիրքն օգտագործելով, յուրացրել է՝ այդ կերպ պետությանը պատճառելով առնաձնապես խոշոր չափերով գույքային վնաս:
Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ համայնքի ղեկավարը, նպատակ ունենալով թաքցնել իր կողմից առանձնապես խոշոր չափերով գումար յուրացնելու հանգամանքը, շահադիտական նպատակով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2014 և 2015 թվականներին կազմված և իրեն հանձնված «ՀՀ Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքի հողօգտագործողներին սերմացու հատկացնելու վերաբերյալ» տեղեկանքներում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ, իսկ 2016 թվականին, կեղծ տեղեկություններ մտցնելով, կազմել է «2013-2015 թվականներին ՀՀ Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքի հողօգտագործողներին հատկացված սերմացուների պարտքերի վերաբերյալ՝ ըստ շահառուների» անվամբ պաշտոնեական փաստաթուղթ համարվող տեղեկանքը և դրանք հանձնել Տավուշի մարզպետարան:
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Արծվաբերդ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ