Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»

Իշխող ուժի վարկանիշը հստակ միտումով անկում է ապրում. հաջորդ տարի դրանից կարող են միայն փշուրներ մնալ. «Փաստ» 12/13/2019   09:38  |  Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «2019 թվականի ընթացքում Փաշինյանը ստացավ բոլոր հնարավորությունները իշխանափոխության օրերին խոստացած իր ծրագրերը կյանքի կոչելու համար, քանի որ օրենսդիր և գործադիր իշխանություններն իր գլխավորած քաղաքական ուժի վերահսկողության տակ հայտնվեցին, և այլևս չէր կարող արդարացումներ փնտրել, թե օրենսդիրում իր կառավարության նախաձեռնությունների դեմ սաբոտաժ է իրականացվում։

Ու ժամանակն է հասկանալու, թե այս մեկ տարվա ընթացքում ինչքանով նոր իշխանություններին հաջողվեց իրականացնել բարեփոխումների օրակարգը, որպեսզի այն տեսանելի լինի հասարակ քաղաքացու համար։

Եթե մանրամասն դիտարկենք իրադարձությունների շարքը, ապա կտեսնենք, որ տարին աչքի ընկավ աղմկահարույց քրեական գործերի հարուցման, ձերբակալությունների, կալանավորումների շքերթով, բռնոցի-բացթողնոցիներով, կոռուպցիայի դեմ պայքարի մասին բարձրագոչ հայտարարություններով։

Եվ չնայած մարդիկ միամտորեն ակնկալիքներ ունեին, թե կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում պետբյուջե մուտքագրված գումարների հաշվին իրենց կյանքը կբարելավվի, բնականաբար, դա տեղի չունեցավ։

Քրեական գործերի հարուցումը և ձերբակալությունները միայն նպատակ էին հետապնդում՝ ուղղակի հանրության մոտ տպավորություն ստեղծել, թե դրական փոփոխություններ են սկսվել երկրում, և մինչ ժողովուրդը զբաղված կլիներ այդ շոուն մարսելով՝ իշխանությունները կխուսափեին պատասխանատվություն վերցնել իրենց ուսերին և իրատեսական ծրագրեր կյանքի կոչել։

Իսկ երբ հանրային հետաքրքրությունը ձերբակալությունների նկատմամբ սկսում էր թուլանալ, իշխանությունները սկսում էին մտածել նոր աղմկահարույց գործ հարուցելու մասին, որն իր վրա կգրավեր հասարակության ուշադրությունը։

Նրա մասին, որ իշխանություններն այդ մոտեցմամբ ընդամենը տեղեկատվական հոսքերի միջոցով մարդկանց գիտակցության վրա ազդելու խնդիր են լուծում, վկայում է նաև վարչապետ Փաշինյանի գործելաոճը, երբ վերջինս ԱԺ ամբիոնից կամ ուղիղ եթերների ընթացքում անոնսում էր քրեական գործերի հարուցման մասին տեղեկությունները, որի իրավունքը ինքը չունի, և դա միայն իրավապահ մարմինների գործն է։

Ուշագրավ է, որ հենց կոռուպցիայի պայքարի պիտակի ներքո էլ իշխանությունների կողմից թիրախավորվեցին ընդդիմադիր ուժերը և գործիչները՝ որակվելով որպես կոռուպցիոներ կան թալանչի՝ անկախ այն հանգամանքից՝ նման տեղեկությունները իրականությանը համապատասխանում են, թե ոչ։

Չնայած իշխանափոխությունից հետո ստեղծվել էր շատ պատեհ իրավիճակ հասարակությանը համախմբելու և ռազմավարական ծրագրեր առաջ քաշելու համար, սակայն իշխանությունները ընտրեցին հասարակությունը սևերի և սպիտակների բաժանելու ճանապարհը, և առաջնահերթ համարեցին միայն իրենց քաղաքական շահը, որից պետք է ածանցվեն մնացած հարցերը։

Այս հանգամանքով էին պայմանավորված նաև դատական համակարգի վրա բիրտ ճնշումները։ Եվ հիմա արդեն պատահական չէ, որ հասարակական տրամադրությունների փոփոխություն կա, բնակչության շրջանում իշխանությունները չունեն այն վստահության պաշարը, որ ունեին էյֆորիկ շրջանում։

Դրա մասին են վկայում նաև սոցհարցումները։ Այսպես, ԱՄՆ-ում գործող Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) անցկացրած հարցման համաձայն, ՀՀ քաղաքացիների 55%-ը կքվեարկեր իշխող «Իմ քայլը» դաշինքի օգտին, եթե ընտրությունները կայանային 2019 թ. սեպտեմբեր-հոկտեմբերի կեսին:

Այս ցուցանիշն ուշագրավ է այն համատեքստում, որ մայիսին IRI-ն ֆիքսել էր, որ իշխող դաշինքի օգտին քվեարկել պատրաստ է հարցվածների 59%-ը։

Եվ եթե հաշվի ենք առնում, որ 2018 թվականի դեկտեմբերի արտահերթ ընտրությունների ժամանակ «Իմ քայլը» դաշինքը ստացել էր քվեների 70,42 %-ը, ապա պատկերը պարզ է դառնում։

Իշխող ուժի վարկանիշը ժամանակի ընթացքում հստակ միտումով անկում է ապրում, և եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ հաջորդ տարի բախվելու ենք այնպիսի գլոբալ պրոբլեմների, ինչպիսիք են թանկացումների հարցը, Ամուլսարի ոսկու հանքի շահագործման խնդիրը, Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման թեման, ապա կարելի է ենթադրել, որ կարճ ժամանակ անց իշխանությունների վարկանիշից կարող են միայն փշուրներ մնալ։

Այս համատեքստում բավական հետաքրքրական է նաև, որ ըստ IRI-ի հարցման արդյունքների, Հայաստանի իրավապահ մարմիններից ժողովրդի ամենաբարձր վստահությունը վայելում է իշխանությունների կողմից ճնշումների տակ հայտնված Սահմանադրական դատարանը»:
 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 13.12.19թ. համարում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:09 12/12/2019  |  Մամուլ«Իմ քայլ»-ում խմբային տարանջատումները խորանում են. «Հրապարակ»
10:02 12/12/2019  |  ՄամուլՔՊ գրասենյակում տեղի է ունեցել «Իմ քայլի» 3 ժամ տևողությամբ նիստը. «Ժողովուրդ»
16:35 11/12/2019  |  ՎերլուծություններՕրենսդիր մարմինը՝ մարդու իրավունքների և ազատությունների դեմ
10:11 10/12/2019  |  ՄամուլԻշխանությունները կանգնած են փակուղու առաջ. «Փաստ»
13:01 06/12/2019  |  ԼՐԱՀՈՍԱյս բոլոր ջանքերը պետք է բերեն նրան, որ առողջ տղաներին բանակ ուղարկենք և առողջ դիմավորենք նրանց. Քրիստինե Պողոսյան
09:32 06/12/2019  |  Մամուլ«Մեծերն» ու «փոքրերը». Ինչ է լինելում, երբ բիզնես շահեր ունեցող Ծառուկյանը սկսում է լուրջ նկրտումներ ունենալ. «Իրատես»
10:03 05/12/2019  |  Մամուլ«Պլան գ»-ն, հնարավոր է, ձախողվի․ իշխող թիմում տագնապահար ու անորոշ իրավիճակ է. «Ժողովուրդ»
10:12 04/12/2019  |  ՄամուլԲյուջե – 2020. խմբակցությունների գրեթե բոլոր առաջարկները մերժվել են, այդ թվում «Իմ քայլի». «Ժողովուրդ»
09:58 04/12/2019  |  ՄամուլԻնչո՞ւ պետք է պետությունը ստորադասել Առաքելական եկեղեցու պատմությանը. «Հրապարակ»
18:39 03/12/2019  |  ԼՐԱՀՈՍՄեզանից ոչ ոք պարոն Ծառուկյանի ասածից չի վատացել. Արփինե Դավոյան

Արխիվ

[]