ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դեմ ենք ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին կենցաղային հարաբերություններում ընտանիքի անդամին հավասարեցնելուն. Գեւորգ Դանիելյան 12/13/2019 20:15 | Հարցազրույց
ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովը զեկույց է ընդունել, որտեղ անդրադարձ կա նաև Հայաստանի դատաիրավական համակարգի խնդիրներին ու ԼԳԲՏ անձանց իրավունքներին և այդ համատեքստում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը: Զեկույցում տեղ գտած ձևակերպումների շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանի հետ։
- Պարոն Դանիելյան, թեև ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովը ողջունում է դատական համակարգի բարեփոխման գաղափարը` դրա անկախության ամրապնդման նպատակով, բայց և մտահոգություն է հայտնում այդ գործընթացի անկախության և անկողմնակալության ապահովման տեսանկյունից ու ՀՀ իշխանություններին հորդորում է զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարելի է ընկալել որպես ճնշման գործադրում կամ դատական համակարգի աշխատանքի խոչընդոտում: Արդյո՞ք սա դեղին քարտ է իշխանություններին:
- Ոչ միայն ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովը և մյուս միջազգային կառույցները, այլև ցանկացած հայ մարդ, անխոս, ողջունելի է համարում դատական համակարգի բարեփոխման գաղափարը, սակայն պակաս կարևոր չէ այն, թե բարեփոխիչները ինչպես են պատկերացնում նույն այդ գաղափարի իրացման եղանակները, վերջին հաշվով, ինչ նպատակ են հետապնդում: Դուք հանդիպե՞լ եք որևէ բարեփոխիչի, որն իր քայլերը չփորձի բացատրել զուտ ժողովրդավարության, մարդու իրավունքների և այլ հրապուրիչ արժեքների պաշտպանության անհագ ձգտումով, բայց արդյունքում հաճախ տեսնում ենք քաղաքական, կուսակցական կամ զուտ անձնական նեղ շահերով թելադրված խնդիրների լուծման անթաքույց միտում: Եթե մենք կարողանայինք 3 տասնամյակ շարունակ վեր կանգնել այս «մարդկային թուլություններից», ապա երբեք որևէ մեկի մտքով անգամ չէր անցնի կասկածելի համարեր բարեփոխումները, իսկ, քանի դեռ դա չենք հաղթահարել, ինքս հիմքեր չեմ տեսնում իմպերատիվ դրական եզրահանգումների համար:
- Իշխանությունը լծվել է ՍԴ գործող կազմի փոփոխության գործին, այսպես ասած՝ պետական կաշառքի, ըստ այդմ էլ՝ ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու նախագիծն է օրակարգում: Մասնավորապես այս գործընթացը տեղավորվո՞ւմ է վերը հնչեցված մտահոգությունների շրջանակում:
-Ցավոք, հանրության մեջ ձեր նշած նախաձեռնությունը ևս միանշանակ չի ընկալվել, իսկ անկախ իրավագետների շրջանում, թերևս, գերիշխում է այն տեսակետը, որ այսպիսի լուծումներն ընդհանուր ոչինչ չունեն դատական իշխանության անկախության ամրապնդման հետ: Իհարկե, Վենետիկի հանձնաժողովը շեշտադրում է արել վաղ կենսաթոշակի հարցում, հատկապես, կամավորության սկզբունքի վրա ուշադրություն դարձնելու անհրաժեշտությանը, և արտաքուստ այս բաղադրիչը պահպանվել է օրինագծում, սակայն այդ խիստ առանցքային տարրը պետք է նաև հստակ բովանդակություն ու խելամիտ նպատակ ունենար, չխարխլեր դատավորների համայնքում խտրականության արգելքի սկզբունքը, վերջին հաշվով, չընկալվեր, որպես ցանկացած գնով ՍԴ կազմը յուրայիններով համալրելու միջոց, էլ չեմ ասում՝ տեղ չթողնվեր, որպեսզի հանրության մեջ այն գնահատվեր, որպես տարեկան առնվազն 90 մլն դրամի հասնող «պետական կաշառք»:
Հավելեմ, որ գործող օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասն արդեն իսկ նախատեսում է վաղ կենսաթոշակի ինստիտուտը (մասնավորապես, առնվազն 12 տարի աշխատած յուրաքանչյուր ՍԴ դատավոր կարող է անցնել կենսաթոշակի), ինչը չկա դատական իշխանության մյուս դատավորների պարագայում: Հիմա այս խելամիտ լուծումն առավել ընդհանրական դարձնելու փոխարեն, նախապատվությունը տրվել է երկամսյա ժամկետում կենսաթոշակի անցնելու հրաժարականի դիմաց՝ աշխատավարձին հավասար կենսաթոշակ հատկացնելու տարբերակին, ընդ որում, դրանից կարող են օգտվել անգամ 1-2 տարվա ստաժ ունեցողները: Արդյունքում, երկարատև ստաժ ունեցողի կենսաթոշակը մոտ 3 անգամ պակաս է լինելու հենց այս պահին հրաժարական տվող դատավորից: Էլ չեմ ասում, որ կենսաթոշակը սոցիալական ապահովության միջոց է, այն չի կարող հավասար լինել աշխատավարձին, որևէ առողջ տրամաբանություն չի կարող լինել, երբ պատասխանատու աշխատանք կատարողի աշխատավարձը հավասարեցվում է կամայական լուծումներով կենսաթոշակի անցած անձի որևէ մեկի կենսաթոշակի չափի հետ:
Այո, Սահմանադրությունը նախատեսել է սահմանադրական արդարադատությունը բարեփոխելու նպատակ, սակայն այն չի կարող իրացվել դատավորների անփոփոխելիության սկզբունքն արհամարհելու հաշվին, հակառակ պարագայում արդեն որոշ ժամանակ անց իշխանության կգան նոր դեմքեր և նույն հաջողությամբ կփորձեն նորանշանակ դատավորներին ճանապարհել կենսաթոշակի՝ դարձյալ բարեփոխումների պատրվակով: Հունգարիայում մի այդպիսի փորձ արվեց, սակայն ամեն ինչ ավարտվեց իշխանությունների լրջագույն պարտությամբ և սահմանադրական արդարադատության խաթարմամբ:
Այս ամենը, երբեմն, այնքան հեռու է պարզ իրավական մշակույթից, որ հաճախ անգամ անհրաժեշտ չեմ համարում որևէ կերպ անդրադառնալ և այն դիտարկել իբրև լրջմիտ վերլուծության նյութ:
- Մասնագիտական շրջանակները մեկ ու կես տարի շարունակ զգուշացնում էին, որ իշխանության քայլելը հանգեցնելու են նրան, որ Հայաստանը կրկին հայտնվի տարբեր զեկույցներում: Այս նախազգուշացումից հետո, ի՞նչ քայլեր եք ակնկալում ՀՀ իշխանություններից: Զեկույցը ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին պետք է քննարկվի և քվեարկվի, եթե այն ընդունվի, իրավական ու ժողովրդավարական երկրի ձգտող Հայաստանը խնդիրներ կունենա՞:
- Իմ կենսափորձը ցույց է տալիս, որ, ցավոք, միջազգային կառույցների զեկույցների հիմքում ոչ միշտ և ոչ ամբողջությամբ են դրվում զուտ իրավագիտական չափանիշներ, ցավոք, կոնկրետ իրավական թնջուկի լուծման բանալին գտնվում է օրվա իրավիճակային քաղաքականության «գրպանում», ուստի հազիվ թե հնարավոր լինի ողջամիտ կանխատեսումներ անել այս հարցում:
- Զեկույցում նաև իշխանությանը կոչ է արվում շարունակել կանանց իրավունքների ամրապնդումը, այդ թվում՝ ԼԳԲՏ անձանց ու փոքրամասնությունների։ Նշվում է հայ հասարակության մեջ անհանդուրժողականության և բացասական կարծրատիպերի շարունակական գերակայումը ԼԳՏԲ անձանց և այլ փոքրամասնությունների վերաբերյալ և շատ բաց խոսվում է որոշ խմբերի կողմից հասարակության մեջ դրված խոչընդոտների մասին՝ Ստամբուլի կոնվենցիայի վավերացման հարցում։ Փաստորեն, սա վիճահարույց փաստաթուղթը վավերացնելու հստակ ուղե՞րձ է:
- Դուք ճիշտ նկատեցիք, որ կա մի սոցիալական հատված, որոնց ինքս էլ եմ հարում, որը միանշանակ դեմ է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը: Ընդ որում, ինքս և իմ համակիրները, երբեք ակնարկ անգամ չենք արել այն մասին, թե իբր մեզ մտահոգում է կոնվենցիայի ստորագրման վայրը (դա արդեն անլուրջ խաղ է), կամ իբր կողմ ենք կանանց կամ ընտանիքի որևէ անդամի նկատմամբ բռնությանը և այլն: Բազմիցս կրկնել ենք, բայց կյանքը ցույց է տալիս, որ դեռ հարկադրված ենք լինելու պարբերաբար լուսաբանել այն պարզ ճշմարտությունը, որ մենք դեմ ենք ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին կենցաղային հարաբերություններում ընտանիքի անդամին հավասարեցնելուն, քանի որ դա հանգեցնում է խտրականության արգելքի սկզբունքի ոտնահարմանը: Սահմանադրությունը, միջազգային իրավունքի նորմերը գերակա են համարում միայն և միայն մայրությունը, ինչպես նաև երեխայի լավագույն շահերը, ցանկացած այլ կողմնորոշում ունեցող չափահաս անձի իրավունքները չեն կարող գերակայել այս իրավունքների նկատմամբ:
Իմ խոսքերից բխո՞ւմ է, արդյոք, որ ինքս, իբր, կողմնակից են բռնություններին, որ, իբր, ինձ ավելի ընդունելի է թվում միջնադարյան «խավարն ու մութը». այս հարցի պատասխանը թողնում են ընթերցողի դատին: Ի դեպ, բազում պատմական աղբյուրներ վկայում են, որ, ի տարբերություն ասիական ցեղերի, միջնադարում հայ քրիստոնեական ընտանիքում կինը իրավազուրկ չի եղել, ավելի՝ պաշտպանվել է օրենքի ուժով: Հեռուն գնալ պետք չէ, պարզապես պետք է հպանցիկ ծանոթանալ Մխիթար Գոշի «Դատաստանագրքին», որում կնոջը մարմնական վնասվածք հասցնելու համար ամուսինը պետք է ենթարկվեր կրկնակի չափով պատասխանատվության, քանի որ Եկեղեցում հնչող «Տեր եմ» արտահայտությունը ոչ թե ընկալվում է կույր իշխանություն, այլ պատասխանատվություն:
- Ստամբուլյան կոնվենցիան միանշանակ չի ընդունվում Հայաստանի հասարակության կողմից, իսկ մասնագիտական շրջանակները, ի դեմս նաև Ձեզ, բազմիցս ահազանգել են, որ այն ՀՀ Սահմանադրության հետ խնդիր ունի: Արդյո՞ք այս հորդորը կարող ենք դիտարկել որպես ուլտիմատում ՀՀ իշխանություններին, գաղտնիք չէ, որ տեսակետներ են հնչում առ այն, որ եվրոպական կառույցները կարող են աչք փակել դատաիրավական ոլորտում իշխանության կոշտ, իսկ մասնագիտական շրջանակների գնահատականներով ապօրինի գործողությունների վրա, եթե Ստամբուլյան կոնվենցիան շուտափույթ վավերացվի:
-Դարձյալ քաղաքական ենթատեքստ ունեցող հարց է, որի լավագույն մասնագետը չեմ: Կարող եմ միայն պնդել, որ Ստամբուլյան կոնվենցիան ոչ միայն միանշանակ չի ընկալում հայ հասարակությունը, այլև նույն միջազգային հանրությունը: Դուք տեղյակ եք, որ մեկ տասնյակին գերազանցող երկրներ այդպես էլ չեն վավերացրել Ստամբուլյան կոնվենցիան, իսկ առանձին երկրներ անգամ չեն ստորագրել: Մի մասը, ինչպես Իտալիան, աստիճանաբար հետ են կանգնում այդ կոնվենցիայից բխող կարգավորումներից, օրինակ՝ հրաժարվեց «ծնող 1» և «ծնող 2» օրենսդրական եզրույթներից: Վերջապես, այդ կոնվենցիայի իրավաչափության հարցը հանձնվել է ԵՄ արդարադատության դատարանի քննությանը:
- Դուք կապ տեսնո՞ւմ եք ՍԴ-ի շուրջ ընթացող պրոցեսների ու Կոնվենցիայի վավերացման օրակարգի միջև:
-Ընդամենը կարձանագրեի, որ առաջիկայում սպասվում են մի շարք առանցքային օրինագծեր, այդ թվում՝ կապված այդ կոնվենցիան մինչև վավերացնելը, ամբողջությամբ կյանքի կոչելու հետ: Ուստի իշխանություններից ակնկալվում է զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են հիմք հանդիսանալ ՍԴ-ի շուրջ ընթացող գործընթացները կասկածելի որակելու համար:
Հեղինակ՝ Մ.Ղ.
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
12/20/2024 17:57 Երևան-Մոսկվա ինքնաթիռի ուղևորը դեբոշ է սարքել. «Վնուկովոյում» բերման է ենթարկվելՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 12/24/2024 08:20 Դասասենյակներ և այլ ենթակառուցվածքներ անվանակոչելու ընթացակարգը հստակեցված չէ. ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»
- 12/24/2024 08:17 Նոր նախագիծ՝ տեսահսկման հետ կապված․ «Հրապարակ»
- 12/24/2024 08:14 Փաշինյանը ՀԾԿՀ նախագահի հետ խոսել է հոսանքի ․ «Հրապարակ»
- 12/24/2024 08:11 Կառավարությունը խաբել և «գցել» է «Էյր Արաբիային». «Ֆլայ Արնայի» ձախողման հետքերով. «Ժողովուրդ»
- 12/24/2024 08:08 ՔՊ-ում բուռն խմորումներ են․ «Հրապարակ»
- 12/24/2024 08:00 ՔՊ-ականներն անցել են ձայներ հավաքելու «սուրբ» գործին. Գյումրիում հաղթանակը կենաց-մահու հարց է. «Ժողովուրդ»
- 12/24/2024 07:58 «Նաև դրա համար են մեզ ատում, ոչ մի մարդկային բան չի թողել». «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
Մեկնաբանություն
- 12/24/2024 18:15 ՔՊ-ականները լծվել են Փաշինյանի թեզը պաշտպանելուն
- 12/24/2024 16:18 Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունների փակագծերը վաղուց են բացվել, դրանք, ըստ էության, փակ էլ չեն եղել. Դանիելյան
- 12/24/2024 13:55 Արգավանդի կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակի գործունեությունը դադարեցվել է
- 12/24/2024 13:34 Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էմիլ Հուրեզյանոյին Ռումինիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 12/24/2024 19:50 Ողբերգական դեպք՝ Երևանում. Խորենացի փողոցում, բախվել են «Mini Cooper»-ն ու մոպեդը. բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված մոպեդավարի մահը
- 12/24/2024 19:19 Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը
- 12/24/2024 15:59 Բախվել են ավտոմեքենաներ․ կա երկու զոհ և մեկ տուժած
- 12/24/2024 11:52 Երևանում ՊՆ հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը մերկասառույցի պատճառով բախվել է էլեկտրասյանը ու այն տապալել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 12/23/2024 23:53 Սննդաբանը նշել է մանդարինի թույլատրելի օրական չափաբաժինը
- 12/23/2024 21:37 Սննդաբանն անվանել է օլիվյե աղցանի մեջ կարտոֆիլի այլընտրանքը
- 12/23/2024 18:55 Մարդկանց ամբոխին վրաերթի ենթարկած չինացուն մահապատժի են դատապարտել
- 12/22/2024 17:09 Ոճաբանը նշել է յոթ հագուստի տեսակ, որոնք դուրս են եկել նորաձեւությունից, սակայն շատերը դրանք շարունակում են կրել
Հետաքրքիր է իմանալ
- 12/16/2024 14:43 Ուգանդայում առեղծվածային հիվանդություն է տարածվում, որի պատճառով մարդիկ անկառավարելի դողէրոցքի մեջ են հայտնվում
- 12/15/2024 13:36 Թուրքիայում հնագետները պնդում են, որ հայտնաբերել են Սուրբ Նիկոլայ Հրաշագործի ենթադրյալ գերեզմանը
- 12/13/2024 15:08 NASA-ն հայտնել է երկու աստերոիդների մասին, որոնք այսօր կանցնեն Երկրի կողքով
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում