ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանը միշտ դիտարկում է պատերազմի տարբերակը՝ բանակցություններում իր ուզած լուծումը չստանալու դեպքում 12/13/2019 14:22 | ԼՐԱՀՈՍ
Մամեդյարովը մի քանի անգամ շեշտեց՝ ադրբեջանական կողմը միշտ դիտարկում է այլընտրանքային լուծում պատերազմի տեսքով, և բանակցությունները կարող են էսկալացիային զուգահեռ գնալ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան՝ անդրադառնալով Էլմար Մամեդյարովի հարցազրույցում հնչեցրած հայտարարություններին։
Նշենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը CBC-ին տված հարցազրույցում մի քանի հետաքրքրական հայտարարություններ է արել, դրանցից մեկն էլ ԼՂ հակամարտության լուծման որպես այլընտրանքային տարբերակ պատերազմի վկայակոչումն էր։ Անժելա Էլիբեգովան վաղուց չի հիշում՝ Մամեդյարովը նման բացահայտ կերպով սպառնար։ Սովորաբար դա անում է Իլհամ Ալիևը կամ Պաշտպանության նախարարը, սակայն ադրբեջանագետի խոսքով այս անգամ բավական նյարդային էր արտգործնախարարը և չբացառեց ռազմական լուծումը։
«Նա բացահայտ ակնարկեց, որ նույնիսկ եթե բանակցություններ են ընթանում, չի նշանակում, որ խնդրի լուծման պատերազմական տարբերակը բացառված է։ Մի քանի անգամ ակնարկեց, նաև սպառնալով, որ բանակցություններն ու պատերազմն Ապրիլյանի ժամանակ էլ իրար զուգահեռ են ընթացել և պարտադիր չէ՝ այս անգամ, եթե բանակցային փուլ են մտնում, Ադրբեջանն այդ հնարավորությունից չօգտվի»,-նշեց Էլիբեգովան։
Ադրբեջանի ԱԳ նախարարի հաջորդ հայտարարությունը վերաբերում էր երկու համայնքների շփմանը։ Այս տեսանկյունից ադրբեջանագետն ընդգծեց՝ կարևոր է, որ հայկական կողմը ֆիքսի՝ մեզ համար ինքնին անընդունելի է բուն ձևակերպումը՝ Ղարաբաղի երկու համայնք հասկացողությունը. «Դա բարձրացնում է փաստացի սուբյեկտայնությունը Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքի, որը չպետք է մեր փախստականների շահերը ներկայացնող հկ-ների մակարդակից ավելի բարձր լինի։ Նրանք արդեն 1.5 տարի է՝ փորձում են բանակցային սեղանի շուրջ բերել իրենց համայնքը, և այս շփումներն իրենց պետք են նաև դրանց համար։ Հայկական կողմի համար անընդունելի է, որ պաշտոնական Ստեփանակերտը դրվի մեկ մակարդակի վրա իրենց այսպես կոչված համայնքի հետ»,-ասաց Անժելա Էլիբեգովան։
Նա նկատեց՝ Ադրբեջանն անվտանգությունը կապում է խաղաղապահների և իրենց փախստականների անվտանգությունն ապահովելու հետ և կոչ անում հայկական կողմին՝ հստակեցնել ինչ ենք հասկանում Արցախի անվտանգություն ասելով. «Կողմ եմ, որ պաշտոնապես այդ պարզաբանումը տանք, հստակեցնենք և բավականին պարզ դրա մասին խոսենք, քանի որ, ցավոք սրտի, Զոհրաբ Մնացականյանի Բրատիսլավայի ելույթից դուրս մնաց այն թեզը, որ Հայաստանն է Արցախի անվտանգության երաշխավորը և որ Արցախի բնակչությունը կարող է նաև իր ուժերով ինքնապաշտպանվել, բայց այս կոնտեքստում նաև շատ կարևոր է հանրության մեջ, փորձագիտական և պաշտպանական մակարդակով խոսել ռազմավարական փոխօգնության և համագործակցության դաշինքի մասին»,-նշեց Էլիբեգովան, ում կարծիքով եկել է ժամանակը, որ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կնքեն այդ ռազմավարական դաշինքը, որպեսզի Ադրբեջանի մոտ այլևս հարցեր չառաջանան՝ ինչ ենք հասկանում մեր անվտանգությունն ապահովելու համար։
Անդրադառնալով Մամեդյարովի այն դիտարկմանը, որ հայկական կողմի հայտարարությունների և գործողությունների 99 տոկոսը զգացմունքայնության ֆոնի վրա են արվում՝ ադրբեջանագետի կարծիքով ԱԳ նախարարը նկատի է ունեցել բանակցային գործընթացին Հայաստանի ներսում հանրության բավականին զգայուն վերաբերմունքը. «Նրանք ուշադիր հետևում են, և ես ուրախ եմ դրա համար։ Շատ լավ է, որ նրանց համար հասկանալի է՝ հասարակության համար ցանկացած ոչ ընդունելի ուղով գնացող պրոցես այստեղ բավականին բուռն և բացասական ռեակցիայի է բերելու, հետևաբար իշխանությունները պետք է ուշադիր և աչալուրջ լինեն հենց հասարակության տրամադրություններին։ Լավ է, որ Մամեդյարովն ինքը ֆիքսեց։ Նշանակում է՝ իրենք հասկանում են, որ բանակցային սեղանի շուրջ այդպես հեշտ չեն կարող ճնշում գործադրել հայկական կողմի վրա, որովհետև հասարակությունը չափազանց ուշադիր է հետևում պրոցեսին և ունենալով պրոցեսից սակավ ինֆորմացվածություն՝ էլ ավելի կենտրոնացված է այդ թեմայի վրա»,-հավելեց Անժելա Էլիբեգովան։
Վերջինս ընդգծեց, որ Ադրբեջանը միշտ դիտարկում է պատերազմի տարբերակը՝ բանակցություններում իր ուզած լուծումը չստանալու դեպքում։ Ինչ վերաբերում է հետագա զարգացումներին, ապա դա պարզ կլինի հունվարին՝ ԱԳ նախարարների հաջորդ հանդիպմանը։
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ