Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Չենք հասցնում արդարադատություն իրականացնել. համակարգը գրեթե կաթվածահար վիճակում է. Վարդազարյան 12/12/2019   18:48  |  Հարցազրույց

Արդարադատության համակարգում առկա խնդիրների, դատարանների անկախության և դատական համակարգի նկատմամբ ճնշումների մասին «Փաստինֆո»-ն զրուցել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ։

-Պարո՛ն Վարդազարյան, արդարադատության համակարգում այսօր ի՞նչ խնդիրներ կառանձնացնեք։

-Հարցը, որը կարելի է ուղղել մի գիտահետազոտական ինստիտուտի։ Արդարադատության համակարգի խնդիրները բազմաթիվ են, խնդրում եմ կոնկրետացրեք։

-Ո՞րն է ամենախնդրահարույցը։

-Այս պահին մեկ հարց եմ կարևորում, որը, գտնում եմ,որ ամբողջ դատական համակարգին է հուզում և ոչ միայն դատական համակարգի աշխատակիցներին, այլև՝ հանրությանը։ Դա դատարանի նկատմամբ հանրային վստահության հարցն է։ Ոմանց կարծիքով դա ցածր տոկոս է կազմում, իմ համոզմամբ, դա այդպես չէ։

-Պարոն Վարդազարյան, դատավորները նշում են, որ դատարանները գերծանրաբեռնված են աշխատում և դրանից տուժում է դատական ակտի որակը և իրավունքներ են խախտվում։ Դուք ի՞նչ լուծումներ եք տեսնում։

-Գերծանրաբեռնվածը շատ մեղմ է ասված։ Մենք պատրաստ ենք գերծանրաբեռնված աշխատել։ Մենք անմարդկային, սոսկալի ծանրաբեռնված ենք աշխատում և դատական ակտերի որակը ոչ թե տուժում է, այլ, պարզապես չենք հասցնում դատական ակտեր կայացնել։ Չենք հասցնում արդարադատություն իրականացնել։ Համակարգը գրեթե կաթվածահար վիճակում է այս գերծանրաբեռնվածության պատճառով։

-Իսկ ի՞նչ լուծումներ եք տեսնում։

-Մի քանի լուծում կա՝ օրենսդրական փոփոխություններ, ենթաօրենսդրական ակտերով որոշակի կարգավորումներ անել և դատավորների քանակ ավելացնել։ Չկա մի դեղահաբ, որի միջոցով կարելի է բուժել այդ հիվանդությունը։ Դա համալիր բուժում է պահանջում։ Ընդհանրապես, որպեսզի դատարանը ծանրաբեռնեն ոչ թե բռնագանձման պահանջներով կամ վճարման կարգադրություններով, այլ դատարանը բուն արդարադատություն իրականացնի, այսինքն՝ վեճ քննի, այլ ոչ թե նոտարի գործառույթ կամ պահանջը հաստատող մարմնի գործառույթ կատարի։ Ես նոտարի աշխատանքը չեմ նսեմացնում ամենևին։ Մեր ծանրաբեռնվածության ավելին քան 86-87 %-ը գումարի բռնագանձման պահանջներ են, որոնք, ըստ էության, իրենց մեջ վեճ չեն պարունակում, բայց դատավորներին ծանրաբեռնում են որոշակի գործառույթներով, որոնք օրենքով նախատեսված են և դատավորը ուզի, թե չուզի պարտավոր է քննել այդ վեճ չունեցող գործերը, որոնք ներկայացնում են բանկերը, վարկային կազմակերպությունները, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունները, իսկ գումարի պահանջները կարող է տատանվել 3000-ից մինչև մի քանի միլիոն։ Դատավորի համար նշանակություն չունի պահանջը 3 մլն դրամի է, թե 3000 դրամի։ Օրենքը նույն գործառույթն է նախատեսում։

-Պարոն Վարդազարյան, դատաիրավական բարեփոխումների շրջանակներում առաջարկվում է իջեցնել դատավորների տարիքային շեմը։ Ճի՞շտ քայլ եք համարում։ 25 տարեկան դատավորը կարո՞ղ է արդարադատություն իրականացնել։

- Այսօրվա գործող օրենսդրական կարգավորմամբ՝ տարիքային շեմը սահմանված է 28 տարեկանը, գտնում եմ, որ նույնիսկ 28 տարին է երիտասարդ տարիք՝ դատավոր դառնալու համար։ Ես կառաջարկեի ավելացնել և դարձնել 30-35 տարեկան, քանի որ գտնում եմ, որ 25-28 տարեկան երիտասարդը դեռ պատրաստ չէ արդարադատություն իրականացնել։ Գիտեք, եթե ընդամենը դակելու է բռնագանձումների հետ կապված պահանջները, ապա այդ դեպքում կարելի է նույնիսկ 18 տարեկան դատավոր նշանակել, քանի որ այդտեղ արդարադատության իրականացման գործառույթ չկա։ Եթե խոսքը գնում է քրեական, վարչական, քաղաքացիական գործերի մասին, որտեղ կա լուրջ իրավական վեճ, ապա գտնում եմ, որ կյանքի ճանապարհ անցած մարդն իրավունք ունի որոշել այս կամ այն քաղաքացու կամ այս կամ այն վեճի ճակատագիրը։

-Նույն բարեփոխումների ծրագրով նաև առաջարկվում է վերացնել մագիստրոսական պարտադիր աստիճանը։ Ըստ Ձեզ՝ բակալավրի աստիճանը բավարա՞ր է։

-Իմ կարծիքով՝ ոչ։ Մագիստրոսի աստիճանը պարտադիր է։ Բազային կրթությունը բավարար չէ։ ցանկալի կլինի, որ մագիստրոսի աստիճան ունենան։ ՀՀ-ում ամենաբարդ ընթացակարգով նշանակվող պաշտոնը դատավորի պաշտոնն է և այդ բարդ ընթացակարգերն անցնելու համար առնվազն պետք է գիտելիք, աշխատանքային և կյանքի փորձ և շատ ուրիշ հատկություններ։ Միայն գիտելիք ունենալը բավարար չէ, միայն կյանքի փորձ ունենալը բավարար չէ։ Այդ ամենը պետք է համադրվի, որպեսզի մարդը կարողանա արդարադատություն իրականացնել և մարդկանց ճակատագրերը որոշել։

-Դատարանների անկախության խնդիրն ամենաքննարկվողներից է։ Դատական համայնքի ներկայացուցիչները նշում են, որ այսօր դատարանները թիրախավորված են և կա ճնշումներ, այդ թվում՝ հոգեբանական բնույթի։ Սա ըստ Ձեզ խնդրահարույց չէ։ Կա՞ ճնշում։ Դատարաններն ունե՞ն անկախության խնդիր։

-Միանշանակ խնդրահարույց է։ Բազմիցս ասել եմ։ Մարդկության պատմության մեջ միշտ գործադիրը և օրենսդիրը փորձում են դատական իշխանությունը քաշել իր տակ, ազդեցություն ունենալ, իսկ դատավորները միշտ պայքարում են դրա դեմ։ Դա նորմալ դիալեկտիկայի կանոն է։ Միշտ փորձելու են մեզ վրա ճնշում իրականացնել, որպեսզի գործադիրի և օրենսդիրի համար հաճելի դատական ակտեր կայացվեն, իսկ մենք փորձելու ենք միշտ ասել՝ մենք անկախ ենք և մեր դատական ակտերը կայացնելու ենք բացառապես ղեկավարվելով օրենքով և իրավունքի գերակայության սկզբունքով։ Դա անվերջ պրոցես է՝ չունի ո՛չ սկիզբ, ո՛չ ավարտ։ Ես այդ պրոցեսին վերաբերվում եմ փոքրինչ փիլիսոփայորեն։

-Պարո՛ն Վարդազարյան, «վնգստացող դատավորների» մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունից հետո, ԲԴԽ-ն հայտարարեց, որ հանդես կգա համապատասխան հայտարարությամբ, բայց այն այդպես էլ չհրապարակվեց։ Ինչու՞։

-Ես չեմ հիշում՝ դա այդպես է եղել, թե ոչ։ «Վնգստացող դատավորներ» հայտարարության վերաբերյալ բազմաթիվ հարցադրումներ են արվել, պատասխանել եմ և ուղղակի հրաժարվում եմ ևս մեկ անգամ այդ հարցին անդրադառնալ։  Հարցին պատասխանելուց հրաժարվելը խնդրում եմ չդիտել որպես հարցից խուսափել, այլ՝ ուղղակի չկրկնվելու համար։ Բազմաթիվ անգամներ իմ կարծիքն ասել եմ։

- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր անձնական երաշխավորությունն ընտրած դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության առիթով հուլիսի 30-ին ԲԴԽ-ն հայտարարեց, որ քննիչը կատարել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով չնախատեսված գործողություն՝ կնիքելով դատավոր Գրիգորյանի աշխատասենյակի մուտքի դուռը: Սակայն ՀՔԾ-ն արձագանքեց, որ քննիչը խախտում թույլ չի տվել, այս պատասխանը բավարար համարո՞ւմ եք։

-Այո, դա փաստ է։ Այդպես է եղել։ Ցավոք սրտի ԲԴԽ-ն միայն կարող է նման եզրակացություն տալ, որ գտնում ենք, որ դատավորի նկատմամբ օրենք է խախտվել և դա որոշակի առումով մեր կողմից դիտարկվել է որպես ճնշում կամ միջամտություն։ Բացի հայտարարություն տալուց կամ հաղորդում տալուց Դատախազություն՝ ԲԴԽ-ն այլ գործառույթ չունի։ Մենք արել ենք առավելագույնը, որը պետք է արվեր։ Այո՛, գտել ենք, որ ՀՔԾ քննիչը օրենսդրությանը հակասող գործողություն է արել դատավորի նկատմամբ։ ԲԴԽ-ն կարող էր միայն դա արձանագրել և հանրայնացնել, որն արվել է։ Մեր իրավասություններն այդքանով ավարտվում են։ Այլևս մենք անելիք չունենք։ Ինձ թվում է, որ այն մարդիկ, ովքեր իրավասու են կամ ունակ են մեր ասածն ըմբռնել և հասկանալ, պետք է դրանից հետևություն անեն։ Համենայն դեպս՝ նման բան այլևս չի կրկնվել։ Միգուցե մեր հայտարարությունը նաև կանխարգելիչ ազդեցություն է ունեցել նաև հետագա գործողությունների համար։

-Ի դեպ, նույն դատավորին՝ Դավիթ Գրիգորյանին փաստաբաններից մեկը կաշառք ստանալու մեջ մեղադրեց, դատավորը դիմեց գլխավոր դատախազին՝ պահանջելով քրեական գործ հարուցել կամ կաշառք տալու-ստանալու, կամ իր նկատմամբ սուտ մատնություն կատարելու համար, քրեական գործը հարուցվեց, գործը քննում է ԱԱԾ-ն, սակայն արդեն 7 ամիս է արդյունքների մասին ոչ մի տեղեկատվություն չի տրամադրվում։ Արդյո՞ք սա խնդիր չէ ու ինքնին նման դեպքերը չեն նպաստում դատավորների ու ընդհանուր առմամբ, արդարադատության համակարգի նկատմամբ անվստահությանը։ Ստացվում է, դատավորի հասցեին ով ինչ ցանկանա՝ կարող է ասել ։

-Ցավոք սրտի, մենք ապրում ենք մի իրողության մեջ, երբ ցանկացած մարդ այսօր իրեն իրավունք է վերապահում դատավորի կամ դատական իշխանության մասին ինչ-որ մի անձնական կարծիք հայտնելու։ Անձամբ ես՝ որպես Ռուբեն Վարդազարյան, իրավաբան և ԲԴԽ-ի մի մասը գտնում է, որ ԲԴԽ-ն մամուլի ակումբ չի և ամեն մի հայտարարությանը, եթե պատասխան հայտարարությամբ հանդես գանք, մենք կվերածվենք ընդամենը մի հարթակի, որտեղ հայտարարությունների, ֆեյսբուքյան գրառումների և ոչ պրոֆեսիոնալ գնահատականների ճակատամարտ է տեղի ունենալու։ Ի հակառակ դրան՝ ԲԴԽ-ը լրջագույն խնդիրներ ունի Սահմանադրությամբ և օրենսդրությամբ ամրագրված, որը լուծում է։ Բացարձակ չեմ ցանկանում մեկնաբանել փաստաբանների, անհատների, քաղաքական և «քաղաքական» գործիչների, հանրային վստահություն չվայելող անձանց, դեռ չկայացած քաղաքական գործիչների մեկնաբանությունները դատական իշխանության վերաբերյալ, քանի որ այլ գործ ունենք և այդ մեկնաբանություններին համարժեք պատասխան տալը մեզնից խլելու է բավականին լուրջ մարդկային և բարոյական ռեսուրս։ Չեմ ուզում մեր այդ ռեսուրսը զուր վատնել՝ մեկնաբանություններին մեկնաբանություն տալով։

-Դատավորներ Մխիթար Պապոյանի, Վազգեն Ռշտունու և Արշակ Վարդանյանի կողմից դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը իբրեւ թե գրելու վերաբերյալ ԱԱԾ-ում քրեական գործ հարուցվեց: Հետաքրքրվե՞լ եք գործի ընթացքով, տեղյա՞կ եք, ի՞նչ փուլում է։ Այս դեպքում էլ, ըստ էության, գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ մեկ անձի, հայտարարությունը ստվեր է գցում դատավորների հեղինակության ու բարի համբավի վրա, թեեւ դատավոր Մխիթար Պապոյանը հաղորդում էր ներկայացրել իրեն զրպարտելու վերաբերյալ։

-Ոչ, ԲԴԽ-ն չունի նման լիազորություն՝ հետաքրքրվել նախաքննության ընթացքի վերաբերյալ։ Նախաքննությունը կավարտվի։ Ավարտվելուց հետո, եթե նախաքննական մարմինը և գործը հսկող դատախազը գտնեն, որ կա քրեորեն հետապնդելի արարք, ապա դա մեղադրական եզրակացությամբ կներկայացվի դատարան։ Եթե գտնեն, որ չկա քրեորեն հետապնդելի արարք, հանցակազմ կամ հանցադեպ, ապա գործի վարույթը կկարճվի ։ Երբ որ դա հանրայնացվի և լիազորություն ունեցող որևէ մարմին դիմի ԲԴԽ-ին, ապա մենք կարձագանքենք։ Այս փուլում ո՛չ լիազորություն ունենք, ո՛չ ցանկություն հետաքրքրվելու նախաքննության ընթացքով, քանի որ բավականին լայնածավալ գործառույթներ կան, որը ԲԴԽ-ն նույնպես ծանրաբեռնված իրականացնում է։

-Բայց պարոն Վարդազարյան, նման հայտարարություններն արդյո՞ք չեն ազդում դատավորների բարի համբավի և հեղինակության վրա։ 

-Ցանկացած տող, բառ, գովեստ կամ քննադատություն ազդում է դատական իշխանության վրա, դատավորների բարոյահոգեբանական վիճակի վրա։ Եթե դա վերաբերեր միայն դատական իշխանությանը, ապա այս ցնցումային վիճակը շատ պայթյունավտանգ կլիներ, բայց, ցավոք սրտի, ստիպված եմ արձանագրել, որ դա միայն դատական իշխանությանը չի վերաբերում, այլ՝ ամբողջ հասարակական տարբեր շերտերին, պետական կառույցներին է վերաբերում։ Որ ոլորտը նայեք, այսօր գրեթե նույն իրավիճակն է։ Նման պայմաններում շատ դժվար է զարգացման ճանապարհ բռնել, քանի որ ամենօրյա հրետանու տակ ենք տարբեր անձանց կողմից։ Այո, շատ բացասական է ազդում։

-Գործադիր, օրենսդիր իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներն արդյո՞ք իրավունք ունեն գնահատականներ տալ դատական ակտին, թե այդուհանդերձ պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածություն։

-Ձեր հարցն ինքնին պատասխան էր պարունակում։ Իսկ ինչու միայն օրենսդիր և գործադիր և քաղաքական իշխանություն եք նշում, ինչու՞ չեք նշում ընդդիմադիրներին, ինչու՞ չեք նշում կեղծ մասնագետներին։ Օրինական ուժի մեջ մտած դատական ակտ մեկնաբանելու իրավասություն ՀՀ-ում ոչ ոք չունի։ Ե՛վ գործադիրը, և՛ օրենսդիրը, և՛ ընդդիմադիրները որևէ կերպ իրավունք չունեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը մեկնաբանել։ Դա անհեռանկար, անշնորհակալ գործ է։

- Չե՞ք կարծում, որ գործադիր իշխանության՝ դատավորներին տրված վիրավորական պիտակավորումները, այդ կամ այն քաղաքական ուժին ծառայություններ մատուցելու մասին հայտարարությունները նպաստեցին դատական իշխանության հեղինակազրկմանը։

-Նորից նույն հարցադրումն եք անում։ Նշանակություն չունի դա գործադիր է, օրենսդիր է, ընդդիմադիր է կամ հասարակական կառույց է, թե քաղհասարակության ներկայացուցիչ է։ Ընդհանրապես ոչ ոք նման իրավունք չունի։

- Ձեզ չի մտահոգում,որ դատական իշխանության վերաբերյալ գործադիր եւ օրենսդիր Իշխանության ներկայացուցիչների կողմից բացասական գնահատականներ են հնչում, երբ օրվա քաղաքական իշխանությանը հետաքրքրող քրեական գործով վերջինիս ակնկալիքները չարդարացնող դատական ակտ է կայացվում։

— Ձեր հարցերն ուղղվածություն ունեն։ Խնդրում եմ ինձ այդ ուղղվածության հարցերը մի տվեք։

-Պարոն Վարդազարյան, մենք տեսնում ենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրեական գործի հետ կապված, երբ սկսվել է մերժվել նրա փաստաբանների միջնորդությունները՝ կապված վերջինիս խափանման միջոցի փոփոխման հետ, դատարանների նկատմամբ թիրախավորումները նվազել են։

-Ոչ, չեմ գտնում, որ թիրախավորումը նվազել է։ Մենք նույն հրետանու տակ ենք ինչպես քաղաքական իշխանության կողմից, այնպես էլ՝ ընդդիմադիրների կողմից։ Դատական իշխանությունն այսօր իրականում անկախ է։  Մեզ այսօր քննադատում է և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը։ Քանի որ այդ գործը նշեցիք, ես այդ գործի շրջանակներում կխոսեմ, բայց նման օրինակները բազմաթիվ են։ Իշխանությունը ցանկանում է, որ մեր բոլոր դատավորները լինեն Արմեն Դանիելյանի և Աննա Դանիբեկյանի նման, իսկ ընդդիմադիրներն ուզում են, որ դատական իշխանությունը լինի Ալեքսանդր Ազարյանի և Դավիթ Գրիգորյանի նման։ Այդպես չի լինում։ Դատավորներն ունեն իրենց կարծիքը, իրենց իրավագիտակցությունը և յուրաքանչյուր դատավոր իր ձևով է մեկնաբանում այս գործի հետ կապված որոշակի հանգամանքներ։ Ո՛չ քաղաքական իշխանությունն է մեզ հավանություն տալիս և ասում՝ այո, լավն է դատական իշխանությունը, ոչ՛ ընդդիմադիրները։ Հետևաբար՝ մենք կա՛մ իսկապես լավն ենք և անկախ ենք և, ես համոզված եմ, որ այդպես է, կա՛մ շատ վատն ենք, որովհետև բոլորն են քննադատում։ Մենք ո՛չ քաղաքական իշխանության կողմն ենք, ո՛չ ընդդիմադիրների կողմն ենք և ինչպես ճիշտ ենք գտնում, այդպես էլ անում ենք։ Դա՞ չէ մեր ուզած դատարանը։ Մենք հենց դա ենք ուզում, որ ունենանք անկախ դատարան, որը կգործի օրենքով, իրավունքի գերակայության սկզբունքով, ներքին համոզմամբ։ Մենք այսօր դա ունենք։

-Դատարանների նկատմամբ վստահության խնդիրը կարծում եմ, որոշակիորեն առնչվում է նաեւ հենց համակարգի ներսում վստահության պակասի խնդրին։ Վերջին փոփոխություններից հետո էլ, ցավոք, ԲԴԽ-ն, որը կոչված է ապահովելու դատական իշխանության անկախությունն ու բնականոն գործունեությունը, այդպես էլ չկարողացավ համապատասխան հեղինակություն դառնալ իրավական հանրությունում։ Դատավորները, փաստաբանական համայնքը, իրավապաշտպանները չեն վստահում ԲԴԽ-ին։ Ո՞րն է դրա պատճառը։

-Ցավոք սրտի, այսօր մեր հասարակությունը քաղաքականացված է և փաստաբանական համայնքը բաժանվել է երկու մասի։ Մեկը իշխանության կողմնակիցն է, մյուսը՝ ընդդիմադիրների։ Նախորդ հարցի շրջանակներում ես նշեցի, որ մի մասն ասում է, որ դատական համակարգը թելադրանքով է աշխատում, որովհետև Ռոբերտ Քոչարյանը այսօր կալանքի տակ է, իսկ մյուս մասն ասում է, որ դատական համակարգը կաշկանդված է նախկիններով, որովհետև երկու դատավոր այլ կարծիք ունեցան։ Եթե կա ճնշում դատարանի վրա, ապա պետք է լինի քրեական գործ, մեղադրանք և գոնե դիմում ԲԴԽ-ին։ Այսօր մենք ունենք մեկ դիմում, որտեղ փաստաբանը գրել է, որ այսօր դատական համակարգը ճնշվում է և խնդրում ԲԴԽ-ի աջակցությունը, բայց դա քաղաքացիական մեկ գործի շրջանակներում է։ ԲԴԽ-ն համապատասխան կարձագանքի։ Այլ դիմում ԲԴԽ-ն չի ստացել։ ԲԴԽ-ն ինքնուրույն վարույթ հարուցող մարմին չէ, ինքնուրույն գնահատականներ տվող չէ։ ԲԴԽ-ին պետք է դիմել։ Տպավորություն է ստեղծվում, որ դատավորներն առավոտյան արթնանում են և իրենց հետ գործեր են բերում և սկսում են քննել։ Ինչ մուտք է արվում դատարան, դատավորները դա են քննում։ Ե՛վ քրեական, և՛ վարչական, և՛ քաղաքացիական գործերում պետք է լինի մեղադրող, հայցվոր։ Դատավորը չի կարող ինքնուրույն հարց բարձրացնել և քննել։ Ինչ հասարակությունը բերում է, մենք դրա պատասխանն ենք տալիս։

- ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը հայտարարեց՝ մեջբերում եմ. «Բարձրագույն Դատական Խորհրդի, որպես անկախ սահմանադրական մարմնի, գործունեությունն այդպես էլ չի համապատասխանում դատական խորհուրդների միջազգային լավագույն փորձին»։ Այսինքն՝ ԲԴԽ-ի ներսում եւս դժգոհություններ կան, որ այն լիարժեք չի կատարում իր գործառույթները։

-Իհարկե կան։ Ես ոչ միայն ուրախ եմ, այլև խրախուսում եմ, որ լինի կարծիքների բախում, տարակարծություն և այդ կարծիքների բախման արդյունքում ծնվի լավագույն որոշումը։ Պարոն Հովհաննիսյանը գտնում է, որ չի համապատասխանում, ես էլ եմ գտնում, որ չի համապատասխանում։ Մենք բազմաթիվ արտասահմանյան ԲԴԽ-ների հետ հանդիպումներ ենք ունենում և տեսնում ենք, որ այնտեղ այդ ինստիտուտները կայացել են։ Բայց մի մոռացեք, որ մեր ՀՀ ԲԴԽ-ն այս լիազորություններով, որոնք որ ամրագրված են «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում, ունի 1.5 տարվա պատմություն և ցանկացած որոշում՝ ամենաանշանից մինչև ամենալուրջ, կայացվում են՝ ոչ թե հղում կատարելով նախադեպերին, այլ՝ նոր նախադեպ ենք ստեղծում։ Շատ նորմալ է և շատ դրական եմ գնահատում, երբ կա կարծիքների բախում ԲԴԽ-ում։ Եթե Դուք ներկա լինեք ԲԴԽ նիստերին կամ այն ժամանակ, երբ ԲԴԽ-ն հանդես էր գալիս որպես դատարան և հեռանում էր խորհրդակցական սենյակ և, եթե Դուք ներկա լինեք այդ խորհրդակցական սենյակի քննարկումներին, տպավորություն կստեղծվի, որ այս մարդիկ դուրս կգան սենյակից և կդառնան ոխերիմ թշնամիներ և երբեք այլևս չեն խոսի, բայց արի ու տես, որ այդ կարծիքների բախման արդյունքում ծնվում են որոշումներ, որոնք հետո կօգտագործվեն որպես նախադեպ։ Նույնիսկ, եթե սխալ ենք թույլ տվել, ապա մեր սխալը հաշվի առնելով, ավելի լավ որոշում են կայացնելու։ ԲԴԽ-ի ներսում տարակարծությունը դրական է։ Պատկերացրեք՝ ԲԴԽ նախագահն ասեր մի միտք և բոլորը ծափահարություններով ընդունեին և ասեին՝ բրավո, տաղանդավոր է։ Այդ դեպքում ինստիտուտը չէր կայանա, այլ կդառնար ընդամենը պետական կառավարման մարմին, որն ուղղահայաց ենթակայություն ունի։

 

Հարցազրույցը՝ Իզաբել Սահակյանի

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:29 12/12/2019  |  Հարցազրույց«Ինձ թվում է՝ վարչապետը շատ լավ գիտի, որ այն դատավորը, ով տեր է ունեցել նախորդ իշխանության ժամանակ, իր տիրոջն արդեն 1.5 տարի առաջ գտել է». Ալեքսանդր Ազարյան.168.am
17:01 08/12/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԴատավորներ Ռշտունուն, Պապոյանին, Վարդանյանին, Գրիգորյանին զրպարտելու գործերը ԱԱԾ-ն պահում է որպես գործի՞ք
22:01 06/12/2019  |  ՀարցազրույցՀամաձայն եմ՝ կան ճնշումներ օրենսդիր եւ գործադիր իշխանությունների կողմից. Վազգեն Ռշտունի
13:24 18/11/2019  |  ՀարցազրույցԴատավորները թիրախավորված են իշխանության մյուս ճյուղերի կողմից, ինչը նպաստում է դատավորի կոչման հեղինակազրկմանը. Դավիթ Բալայան
16:45 09/11/2019  |  ՀարցազրույցԻ՞նչ անկախության մասին է խոսքը, անկախ դատավորները հիմա կամիկաձեներ են. Ալեքսանդր Ազարյան
16:40 01/11/2019  |  ՀարցազրույցԴատական օրենսգրքի փոփոխությունների նախագծում առկա են դատավորի անկախությունն ու անաչառությունը սահմանափակելու ռիսկեր. Արշակ Վարդանյան
20:39 29/10/2019  |  Դատական ռեպորտաժներԴատավոր Բալայանի հետ կապված միջադեպի փաստով քրեական գործ չհարուցելու մասին քննիչի որոշումն իր բնույթով նմանվել է քաղաքական փաստաթղթի (տեսանյութ)
17:08 29/10/2019  |  Դատական ռեպորտաժներԴատավոր Դավիթ Բալայանի փաստաբանը պահանջում է վերացնել քննիչի որոշումը եւ քրեական գործ հարուցել
20:41 18/09/2019  |  ԼՐԱՀՈՍԴատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը նուրբ թեմա է. ԲԴԽ նախագահ
19:31 18/09/2019  |  ԼՐԱՀՈՍԲԴԽ-ի ներկայացուցիչները կմասնակցեն ԱԺ պետաիրավական հանձնաժողովի քննարկումներին. ԲԴԽ նախագահ

Արխիվ

[]