ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՍԴ դատավորներին շանս է տրված սահմանել՝ ժողովրդավա՞ր, թե՞ բռնատիրական երկիր է Հայաստանը 12/11/2019 17:16 | Վերլուծություններ
Իբրև ՀՀ ամենաբարձր դատական ատյան, Սահմանադրական դատարանն իր օրինակով կարող է դառնալ էքստրեմալ իրավիճակում անգամ քաղաքական նպատակահարմարությամբ չառաջնորդվելու և օրենքի տառին համաձայն գործելու առաջամարտիկը:
Տեսեք, մենք այսօր ապրում ենք մի իրականության մեջ, երբ իշխանությունն ի սկզբանե ձևավորվել է օրենքի բազմաթիվ խախտումներով: Իրականություն, երբ օրենքը ենթարկվել է փողոցի թելադրանքին: Որքան էլ «փողոց» և «ժողովուրդ» հասկացություններն այսօր նույնացվում են, այնուհանդերձ, չի կարելի շարունակ իրականությունը ձևախեղված ներկայացնելով՝ առաջ գոռալով հետ-հետ գնալ:
Այդ «փողոց» ասվածի և այսպես կոչված՝ հեղափոխական զանգվածի մի հատվածը նույն մարդիկ էին, ովքեր ընտրությունից ընտրություն 10-20 հազար դրամներ ստանալով վաճառում էին իրենց ձայները և հետո դժգոհում իրենց իսկ ձայնավաճառության արդյունքում ձևավորված իշխանությունից: Այս առումով պակաս բացասական դերակատարում չեն ունեցել տարբեր ռանգի քաղաքական գործիչները, ովքեր ժողովրդին հրապարակավ էին նույնիսկ խորհուրդ տալիս և կոչ անում՝ փողը վերցրեք, բայց ընտրեք նրանց, ում դուք եք ցանկանում:
Այդպես չի լինում, հասկանում եք, հարգելինե՛րս, ազնվությունն ու պարկեշտությունը տեղ-տեղ չի լինում և երբ դուք մարդկանց մղում էիք գործարքի, պիտի նաև հասկանայիք, որ այդպիսով հոգեբանություն և արժեքային համակարգ էիք ձևավորում:
«Քաղաքացիական պայմանագիրն» էլ այդ տրամաբանության մեջ՝ ի սկզբանե գործարք է եղել՝ քաղաքացու և տվյալ ուժի միջև: Պարզ, դրամական գործարք: Իշխանության ղեկն այդ կերպ ստացած քաղաքացիական պայմանագիրը նույն մոտիվացիայով էլ շարունակում է առաջնորդվել: Ես քեզ, դու՝ ինձ սկզբունքով: Եվ սա բոլոր մակարդակներում է: Երևանի քաղաքապետարանին հատկացված կամազների պատմությունը՝ ամենավառ վկա:
Այդպես, իշխանությունը եկել-հասել է վերին մակարդակին՝ Սահմանադրական դատարանին և ՍԴ դատավորներին է հիմա գործարք առաջարկում: Իր համար անցանկալի դատավորներին ասում է՝ համաձայնեք թոշակի գնալ ժամանակից շուտ և պետության, բյուջեի հաշվին, թոշակի տեսքով կստանաք ձեր աշխատավարձը:
Բնավ չափազանցություն չէ, եթե ասեմ, որ Սահմանադրական դատարանը՝ հանձինս դատարանի նախագահի և դատավորների, պիտի դառնա այն կամերտոնը, որն իր վարքագծով ու կեցվածքով, Օրենքի հանդեպ հարգանքով ներկա և ապագա իշխանություններին / ընդ որում, որքան իշխանությունը ժողովրդավար է և բարձր լեգիտիմությամբ օժտված, այնքան՝ օրենքի տառին անհամապատասխան գործելու նրա վարքագիծն անհասկանալի է/ պիտի կարողանա ի վերջո, փողոցի օրենքներով առաջնորդվելու դաշտից բերել պետական օրենքներով առաջնորդվելու դաշտ՝ իշխանությանը պարտադրելով գիտակցել իր կարգավիճակը: Ինչը նախևառաջ ենթադրում է՝ ՍԴ դատավորներին գնահատել ոչ թե՝ նախկին-ներկա, հին-նոր տրամաբանությամբ ու մոտիվներով, այլ մասնագիտական, պրոֆեսիոնալ հարթության մեջ: Նրանք մարդիկ են, որ առաջնորդվում են, պիտի առաջնորդվեն օրենքի տառին համաձայն:
Իշխանության ոչ թե ուժն է, այլ՝ թուլությունը օրենքին դեմ գնալով և կոռուպցիոն հնարներ գործադրելով նրանցից ձերբազատվելը, ինչը հղի է տխուր հետևանքներով ու բումերանգներով:
Եվ ուրեմն, բարձր դատարանին, ՍԴ դատավորներին շանս է տրված սահմանել՝ ժողովրդավա՞ր, թե՞ բռնատիրական երկիր է Հայաստանը:
Հեղինակ՝ Ա. Եսայան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից