Թեմաներ
Երկուշաբթի 11 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/25/2024   11:10 Ապագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները. Վահե Հովհաննիսյան 11/25/2024   11:07 Կրակոցներ Երևանում․ ձերբակալվել է անչափահաս 11/25/2024   11:03 Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կարող է հասնել ռեկորդային 14-16 մլրդ դոլարի. Սերգեյ Կոպիրկին 11/25/2024   11:00 Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է 11/25/2024   10:51 Ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանն իրական այլընտրանքներ չկան, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում. ՀՀ-ում ՌԴ դեսպան 11/25/2024   10:47 Այս մրցումները պարզապես ֆիզիկական ուժի մասին չեն, այլ ներքին ուժի, կամքի, ինքնատիրապետման եւ ավելիին ձգտելու մասին են. Քոչարյան 11/25/2024   10:38 Այս համաժողովը ոչ միայն օգտագործվեց Ադրբեջանի իմիջային հարցերի լուծման, այլ նաև ընդհանուր առմամբ Ադրբեջանի դիրքերի ամրապնդման համար. Աբրահամյան 11/25/2024   10:33 Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   22:00 Գերմանիայի ԱԳՆ-ն և COP 29-ի մասնակից երկրները քննադատել են Ադրբեջանին. Բաքուն էլ կոշտ է արձագանքել  11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/24/2024   21:23 Հրդեհ` Լաս Վեգասի գնացքում 11/24/2024   21:09 Վրաստանի ընդդիմությունն արդեն հավաքվել է Թբիլիսիի կենտրոնում. մայրաքաղաք մտնող ճանապարհները խցանված են 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/24/2024   20:36 Ձյունոտ Սուրբ Ծննդյան շանսերը Եվրոպայում նվազում են 11/24/2024   20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 11/24/2024   20:04 Բեյրութի կենտրոնին Իսրայելի հասցրած ավիահարվածի զոհերի թիվն արդեն շուրջ 3 տասնյակի է հասել 11/24/2024   19:52 Լրատվամիջոցները նշում են ԱՄՆ-ում Ռուսաստանի նոր դեսպանի անունը 11/24/2024   19:23 Մասնագետները նշել են ամենաառողջարար բրնձի տեսակը 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/24/2024   18:40 Մայր Աթոռում կատարվել է քահանայական ձեռնադրություն 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   18:22 ՀՀԿ Մասիսի երիտասարդական կազմակերպությունը նոր նախագահ է ընտրել 11/24/2024   18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց 11/24/2024   17:52 Պետությունն օգնում է գտնել աշխատանք 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   17:21 Պուտինն ու էրդողանը հեռախոսազրույց են ունեցել 11/24/2024   16:59 Վրաստանի ընդդիմությունը խորհրդարանի մոտ ցույցի է պատրաստվում. մտադիր են գիշերել այնտեղ 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/24/2024   16:09 Առանց հոր մեծանալը շատ դժվար էր և այսօր էլ դժվար է. Հենրիխ Մխիթարյան 11/24/2024   16:00 Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով 11/24/2024   15:48 ՏԿԵ նախարար Խուդաթյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր»-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ 11/24/2024   15:43 Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքում 11/24/2024   15:40 Հրդեհ ավտոտնակում 11/24/2024   14:38 Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով 11/24/2024   14:31 Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում 11/24/2024   14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան 11/24/2024   14:18 Արագածոտնի մարզում բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/24/2024   12:00 Ռումինիայում նախագահական ընտրություններ են 11/24/2024   11:43 Վթարի պատճառով Սյունիքի մի շարք բաժանորդներ 24 ժամ ջուր չեն ունենա 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/24/2024   11:16 Այսօր էլ Իջեւանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. Փաշինյան 11/24/2024   10:43 Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ կրակոցներ արձակած տղամարդը սպանվել է 11/24/2024   10:12 Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ 11/24/2024   10:05 Մարգարայում այրվել է մոտ 500 հակ անասնակեր 11/23/2024   21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը 11/23/2024   21:42 Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում նոյեմբերի 25/26-ին
11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան

ՀՀ ԿԳՄՍՆ-Հանրակրթական չափորոշիչների փոփոխությունը՝ կրթական համակարգի զարգացման գրավական 12/11/2019   12:31  |  ԼՐԱՀՈՍ

Այս տարի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սկսել է Հանրակրթության պետական չափորոշիչների վերանայման գործընթացը։ STEM (բնագիտական, ճարտարագիտական առարկաներ, ՏՀՏ/համակարգչային գիտություններ, մաթեմատիկա, աշխարհագրություն) և հումանիտար առարկաների պետական չափորոշիչները և ծրագրերը վերջին անգամ վերանայվել էին 15 տարի առաջ:

STEM առարկաների պետական չափորոշիչները վերանայվում են ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում ԵՄ-ն՝ նորարարության համար» ծրագրի շրջանակում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Համաշխարհային բանկի կողմից, իսկ հումանիտար առարկաների չափորոշիչները՝ Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի «Հանրակրթության որակի բարելավում՝ կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով» ենթածրագրի շրջանակում՝ Կրթական ծրագրերի կենտրոնի միջոցով։

Ստորև կարող եք ծանոթանալ գործընթացի ամփոփ ներկայացմանը։

Չափորոշիչները սահմանում են ուսումնառության նպատակներն առ այն, թե 12-րդ դասարանն ավարտող աշակերտն ինչ կարողունակություններ պետք է ունենա, այդ թվում՝ գիտելիք, հմտություն, վերաբերմունք և արժեք:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով այս գործընթացի նպատակն է՝ բարելավել առարկաների որակը, կրճատել սովորողների ծանրաբեռնվածությունը, առանձնահատուկ ուշադրություն հատկացնել հայագիտությանը և բնագիտական առարկաներին իսկ ուսումնական պլանները դարձնել առավել ճկուն․

«Մենք ցանկանում ենք ունենալ չափորոշիչ, որը մշակված կլինի համակարգում աշխատող մասնագետների ու միջազգային փորձագետների կողմից և կդառնա Հայաստանի կրթական համակարգի զարգացման գրավականը»,-նշել է նախարարը։

Այդ նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել էր ազգային փորձագետների մրցույթ։ Հանրակրթության պետական չափորոշչի մշակման աշխատանքային խումբը, որում ներգրավված է եղել 15 մասնագետ, սկսել է գործել հուլիս ամսից: Սեպտեմբերին արդեն պատրաստ է եղել նախագիծը, որը նախ քննարկվել է նախարարության ներսում և լրամշակվել։ Այնուհետև հոկտեմբերին տեղի են ունեցել 8 ոլորտային քննարկումներ, որոնց նպատակը չափորոշչի վերանայման գործընթացը մասնակցային դարձնելն ու մասնագիտական շահագրգիռ կողմերի դիտարկումները ներկայացնելու արդյունավետ հարթակի ստեղծումն էր: Ոլորտային քննարկումները ներառել են՝ Էկոլոգիական կրթություն, առողջ ապրելակերպ, ֆիզիկական դաստիարակություն, հայոց պատմություն և կրոնների պատմություն, մեդիագրագիտություն, մարդու իրավունքներ, արվեստի կրթություն և կրթության ներառականություն թեմաները: Քննարկումների ընթացքում հավաքագրվել են համապատասխան առաջարկներ, որոնց հիման վրա նախագիծը կրկին լրամշակվել է: Բացի այդ, Հանրակրթության պետական չափորոշչի մշակման շրջանակում տեղի է ունեցել 4 աշխատաժողով՝ աշխատանքային խմբի փորձագետների մասնակցությամբ: Ինտերակտիվ նիստերի միջոցով քննարկվել են ՀՀ հանրակրթության պետական չափորոշիչը, ուսումնառության վերջնարդյունքները, առարկաների ուսումնասիրության տիրույթը, դասաժամերի բաշխումը և գնահատումը ուսումնական նոր ծրագրերի համար:

ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում ԵՄ-ն՝ նորարարության համար» ծրագրի շրջանակում փոփոխվում են 1-12 դասարաններում դասավանդվող STEM առարկայական ծրագրերը, 5-12 դասարանների դասավանդման և ուսումնառության նյութերը, գնահատման համակարգը, ինչպես նաև ներդրվում են առարկաների դասավանդման նոր և ժամանակակից մոտեցումներ։ Ծրագրի գործընկեր կազմակերպություններն են՝ Համաշխարհային բանկը, Եվրոպայի խորհուրդը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID), ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը։ Ծրագիրը կփորձարկվի 2020 թվականի սեպտեմբերին:


Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի «Հանրակրթության որակի բարելավում՝ կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով» ենթածրագրի շրջանակում նախատեսվում է հումանիտար առարկաների չափորոշիչների մշակում, ինչպես նաև վերապատրաստման մոդուլների մշակում, մշակված առարկայական չափորոշիչների և ծրագրերի փորձարկումը դպրոցում, վերապատրաստումներ ուսուցիչների համար` ներկայացնելու վերափոխված առարկայական չափորոշիչները և ծրագրերը դպրոցներում, ինչպես նաև սեմինարների կազմակերպում՝ դասագրքեր մշակողների համար:

Այս պահին ձևավորվել են առարկայական չափորոշիչների մշակման խմբերը։ Ներկայում գործում են 15 ոլորտային աշխատանքային խմբեր, որոնցում ներգրավված է շուրջ 70 մասնագետ։ Մասնագետներն ուսումնասիրել են Ֆինլանդիայի, Դանիայի, Էստոնիայի, Իսրայելի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Սինգապուրի համակարգերը և եկել այն եզրակացության, որ անգամ ամենահաջողված փորձն ուղղակի տեղայնացնելը ցանկալի արդյունք չի տա, քանի որ մեր երկիրն ունի սովորելու ուրույն մշակույթ: Հետևաբար, օգտագործելով արդիական մեթոդներ և տեխնոլոգիաներ՝ խմբերը ներկայում մշակում են այն ձևաչափը, որով պետք է սահմանվեն համապատասխան չափորոշիչները, ինչպես նաև այն հիմնական գաղափարները, որոնց շուրջ պետք է կառուցվի յուրաքանչյուր առարկայի բովանդակությունը:

Միջազգային փորձագիտական խմբում ներգրավված են ներառական կրթության, կրթական նյարդագիտության, կայուն զարգացման ապահովմամբ զբաղվող և այլ մասնագետներ՝ \«Եվրոսայենս» համաեվրոպական գիտահետազոտական միության գլխավոր քարտուղար, դոկտոր Պիտեր Տինդերմանսը, մանկավարժության, դասագրքերի, ընթերցանության և հրատարակության ոլորտում ավելի քան 30 տարվա փորձառություն ունեցող Էնդի Սմարթը, վիճակագրության և հետազոտական մեթոդաբանության մասնագետ, դոկտոր Ջուաո Մարոկոն Պորտուգալիայից, Կորնելի համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետի ավագ դասախոս և մաթեմատիկայի տարրական և միջնակարգ կրթության ծրագրի տնօրեն, դոկտոր Մերի Էն Հանթլին, կրթական բարեփոխումների, ուսումնական ծրագրերի, հրատարակության և տեխնոլոգիաների ճանաչված փորձագետ Ջեյ Դիսկին, անվանի հոգեբան, նյարդագետ, Վիրջինիայի համալսարանի պրոֆեսոր, տարրական և միջնակարգ կրթության ճանաչողական հիմնախնդիրների փորձագետ, դոկտոր Դանիել Ուիլինգհեմը, ինչպես նաև Համաշխարհային բանկի կրթության փորձագետներ Մայքլ Քրոուֆորդը և Հանան Կատրինա Ալասուտատին:

Նախատեսվում է, որ 2020 թվականի սեպտեմբերին վերանայված չափորոշիչները փորձնական կկիրառվեն 1, ռեսուրսների առկայության պայմաններում` 2 մարզում։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանի խոսքով գործընթացի արդյունքում կունենանք հանրակրթության վերանայված բովանդակություն, որը համապատասխանում է միջազգային և տեղական լավագույն փորձին, մեծացնում է դպրոցների ազատության աստիճանը, թույլ է տալիս պրոեկտային կրթության միջոցով ավելի լայն միջառարկայական համագործակցություն իրականացնել, ունենալ արդի չափանիշներին համապատասխան դասագրքեր, նորարարության շուրջ կառուցված հանրակրթական համակարգ:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:00 11/12/2019  |  ՄամուլԿԳՄՍ-ն դադարեցրել է «Չտո, գդե, կագդա» ինտելեկտուալ խաղի ֆինանսավորումը. «Հրապարակ»
21:26 03/12/2019  |  ԼՐԱՀՈՍԲերման ենթարկված երիտասարդներն ազատ են արձակվել. Հայկ Հակոբյան
12:39 14/11/2019  |  ԼՐԱՀՈՍԳործադիրը Քաղաքաշինության կոմիտեին գումար կհատկացնի՝ իրականացնելու երկու ուսումնական հաստատության հիմնանորոգումը
09:49 09/11/2019  |  Մամուլ«Իմ քայլում» արդեն պատրաստվում են. Արայիկ Հարությունյանի չազատված աթոռի հավակնորդներ կան. «Հրապարակ»
14:25 06/11/2019  |  ԼՐԱՀՈՍՕրենքի նախագծի վերաբերյալ բուհն իր դիրքորոշումը ներկայացրել է. ԵՊՀ ՈՒԽ նախագահ( տեսանյութ)
11:18 06/11/2019  |  ԼՐԱՀՈՍՀայերենը չունի պաշտպանվածության այն աստիճանը, որն ունի անգլերենը. ԵՊՀ դասախոս
10:19 06/11/2019  |  ԼՐԱՀՈՍԵՊՀ ուսանողները դասադուլ են իրականացնում. Նրանք դեմ են բուհական ծրագրում հայոց լեզու, հայ գրականություն առարկաները ոչ պարտադիր դարձնելուն

Արխիվ

[]