ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Օրենսդիր մարմինը՝ մարդու իրավունքների և ազատությունների դեմ 12/11/2019 16:35 | Վերլուծություններ
Ազգային Ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանի ու Սիփան Փաշինյանի հեղինակած «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, արդեն իսկ հանրային հարթակներում լուրջ քննադատության է արժանացել:
Վերը նշված պատգամավորներն առաջարկում են հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման հնարավորություն տալ նաև ոստիկանությանը, որին կողմ քվեարկեց 82 պատգամավոր, դեմ՝ 19 –ը։
Հարց է առաջանում՝ ի՞նչի համար, ինչ նպատակով պիտի ոստիկանությունը գաղտնալսի մարդկանց հեռախոսները՝ քիթը խոթելով մարդու անձնական կյանքի մեջ:
Նկատենք, որ տվյալ նախագծին կառավարությունը բացասական եզրակացություն է տվել, այսինքն, Փաշինյանի կառավարությունն այդ կերպ պատասխանատվությունն իր վրայից ուղղակի գցել է օրենսդիր մարմնի վրա, թեպետ միանշանակ է, որ առկա է ներքին համաձայնություն, այսինքն, ՔՊ-ի «դաբրոյով» է այս ամենն արվում:
Ազգային ժողով, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով: Մեկիկ-մեկիկ այս մարդկանց վերլուծեք, նրանք բոլորը՝ ահել թե ջահել հոգեբանների համար հետաքրքիր տիպեր են: Նախօրեին մեկը ամբիոնից հայտարարում էր, թե մեկ հարյուրյակ և երկու տասնյակ ու ավելի հազարավոր փորձությունների միջով անցած քաղաքական ուժին պատերին կծեփի, ասֆալտին կփռի՝ կրկնելով վարչապետ Փաշինյանի խոսքերը: Հավատարմության երդում էր տալիս, էլի:
Հիմա այս նույն հանձնաժողովի երկու անդամ, որից մեկը՝ տակավին դեռ ուսանող, նման նախագիծ են ներկայացրել, ինչը ոչ այլ ինչ է, քան ՀՀ սահմանադրության /ՀՀ սահմանադրության 3, 23, 25, 27, 31, 33, 34 հոդվածների/ և Մարդու իրավունքներին վերաբերող կոնվենցիաների ոտնահարում: Ավելին, այս կերպ, ՀՀ օրենսդիր մարմինը մարդուն զրկում է իր իսկ երկրում հանգիստ ապրելու՝ սահմանադրական իրավունքից:
Տեսեք, Սահմանադրության համաձայն , ԱԱԾ-ն արդեն իսկ դատարանի որոշմամբ նման գործառույթ իրականացնելու հնարավորություն ունի, այդ դեպքում, ո՞րն է այս նախագծին օրենքի ուժ տալու հրամայականը: Այն, որ օրվա իշխանությունը համապատասխան պրոֆեսիոնալ կարողություններ չունի՞ օպերատիվ գործողություններ իրականացնելու համար:
Պրոֆեսիոնալ կադրերի բացակայությունը ՀՀ քաղաքացիներին լրտեսելով փոխարինելու, գաղտնալսելու, անհատի կյանքի մեջ մտնելու, փորփրելու և այդպիսով բացահայտումներ անելու ճանապարհը ՀՀ քաղաքացիների իրավունքների և ազատությունների կոպիտ ոտնահարում է:
Հիշու՞մ եք, ինչպես էր Հայաստանը ոստիկանապետության վերածած երբեմնի ՆԳ նախարար Սիրադեղյանն ամեն աստծո օր մեկին հետևելու հրաման տալիս իր բանդային: Մի՞թե այդ ժամանակների կարոտախտ ունի ներկա իշխանությունը:
Հիմա ժամանակներն այլ են և ըստ էության, այսօր նույն բա՞նն է արվում, ուղղակի տեխնիկայի զարգացմամբ պայմանավորված՝ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների միջոցո՞վ:
Հավելենք, որ երեկ սոցցանցերում այս նախագիծը մարդկանց մոտ խուճապային տրամադրություններ էր առաջացրել.Հրանուշ Խառատյանն ահազանգ հնչեցնողներից էր…
Հիշեցնենք, սահմանադրության «Հաղորդակցության ազատությունը և գաղտնիությունը» սահմանադրության 33 հոդվածով հստակ սահմանված է՝ ,,Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի ազատության և գաղտնիության իրավունք:
Հաղորդակցության ազատությունը և գաղտնիությունը կարող են սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
Հաղորդակցության գաղտնիությունը կարող է սահմանափակվել միայն դատարանի որոշմամբ, բացառությամբ երբ դա անհրաժեշտ է պետական անվտանգության պաշտպանության համար և պայմանավորված է հաղորդակցվողների՝ օրենքով սահմանված առանձնահատուկ կարգավիճակով,,:
Հեղինակ՝ Մարինե Մինասյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ