ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարդենիսի հիվանդանոցը հրաժարվել է վիրահատել անհապաղ կեսարյան հատում անելու ցուցումով ծննդկանին, փոքրիկի կյանքը փրկել չի հաջողվել. ինչով է զբաղված ԱՆ-ն 12/11/2019 15:07 | Մեկնաբանություն
ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանն անդրադարձել է երեկ հիվանդանոցում նորածնի մահվան դեպքին՝ նշելով, որ դրանում իր մեղքի բաժինն ունի նախարարությունը։
Ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է.
Դեկտեմբերի 10-ին Վարդենիսի հիվանդանոցում արձանագրված երեխայի մահվան դեպքը անասելի զայրացնող է: Այս մասին Ինչո՞ւ, որովհետեւ եթե կարճ բնութագրելու լինեմ, ապա այսօր ծանր վիճակում վերակենդանացման բաժանմունքում գտնվող, տղա երեխային կորցրած 32 ամյա Ինետա Գալստյանի վիճակի մեղավորը անպատասխանատվության այն շրջապտույտն է, որն անցնում է ՀՀ առողջապահության նախարարության, Պաշտպանության նախարարության եւ Գեղարքունիքի մարզպետարանի միջով:
Բանն այն է, որ 2017 թվականից սկսած Վարդենիսի հիվանդանոցը ՊՆ-ի զինհոսպիտալին միավորվելու գործընթացի մեջ է ու արդեն շուրջ 3 տարի հարցը վերջնականապես չի լուծվում: Վերջին անգամ սեպտեմբերին եմ քննարկում կազմակերպել այս խնդրի շուրջ հիվանդանոցում, բայց մինչ օրս իրավաբանական տարաբնույթ քաշքշուկների պատճառով հիվանդանոցի ապագան չի ուրվագծվում. հաստատությունը դեռ վերջնականապես Պն-ի ենթակայության տակ չի անցնում, մարզպետարանն էլ չի կարողանում՝ որպես Կառավարության ներկայացուցիչ, մասնագետներով համալրել կառույցը:
Արդյունքում Ծովակի բնակիչը, որը դիմել է Վարդենիսի ծննդատուն՝ մանկաբարձական բարդություններով, չի կարողացել բուժօգնություն ստանալ, նրան անմիջապես ուղղորդել են դիմել Մարտունի ԲԿ: Ինչպես տեղեկացա Վարդենիսի հիվանդանոցի տնօրենի արձակուրդի մեջ գտնվող ԺՊ-ից, ծննդկանի մոտ եղել է անհապաղ կեսարյան հատում անելու ցուցում: Բայց քանի որ հիվանդանոցը շուրջօրյա անեսթեզոլոգ չունի, դրա համար են անմիջապես Մարտունի ուղարկել: Նման պայմաններում առնվազն 30 րոպե ճանապարհ հատելուց եւ Մարտունի հասնելուց հետո անհնար է եղել սնուցման աղբյուրներից զրկված ներարգանդային 37 շաբաթական փոքրիկի կյանքը փրկել: Քիչ առաջ զրուցեցի նաեւ Երեւանի «Էրեբունի» ԲԿ ծննդօգնության գծով փոխտնօրեն, դոցենտ Անդրանիկ Պողոսյանի հետ, որի հսկողության տակ է գտնվում ծննդկանը: Տեղեկացրեց, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում, կայուն վիճակում է:
Այստեղ անհրաժեշտ եմ համարում հիշեցնել ՀՀ առողջապահության նախարարության առաքելությունը, որը չի սկսվում և ավարտվում հակածխախոտային պայքարով: «Առողջապահության նախարարության առաքելությունն է... բնակչության առաջնային և մաuնագիտացված բժշկական oգնության ու ծառայությունների ապահովման կազմակերպումը, մոր և մանկան առողջության պահպանմանն ուղղված քաղաքականության իրականացումը, բնակչության առողջության բարելավման միջոցառումների կազմակերպումը և առողջական վիճակի ուuումնաuիրությունը... »:
Եւ ուրեմն հարց. ինչո՞ւ իր պաշտոնական պարտականությունները չի կատարում նախարարությունը և ինչո՞ւ ցայսօր Վարդենիսի հիվանդանոցում չկան մասնագետներ (ընդ որում՝ ոչ միայն մանկաբարձության բնագավառի), ինչո՞ւ հիվանդանոցը չունի շուրջօրյա անեսթեզոլոգ: Քանի՞ մահ պետք է արձանագրվի, որ նախարար Արսեն Թորոսյանը իրականում սկսի զբաղվել Վարդենիսի հիվանդանոցով...
Հ. Գ. Ցավում եմ Ծովակի բնակիչների համար, որոնք երեխայի ծնունդին ուրախությամբ պատրաստվել էին, բայց դժբախտություն տեղի ունեցավ: Ինետա ջան, աղոթում եմ քեզ համար: Չհուսահատվես, կյանքն առջեւում է:
Հ.Գ. նկարը՝ Վարդենիսի հիվանդանոցի վիրահատարանից..
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ