ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չենք կարող ասել, որ Արցախը պետք է մասնակցի բանակցություններին և միևնույն ժամանակ ասել՝ Հայաստանն ու Արցախն ունեն նույն կեցվածքը. Կիրո Մանոյան (տեսանյութ) 12/11/2019 13:55 | ԼՐԱՀՈՍ
Չի կարելի ասել, որ Արցախը պետք է մասնակցի, որպեսզի բանակցությունները լիարժեք լինեն և միաժամանակ ասել, որ նույն կեցվածքն ունենք։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՅԴ բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության վերաբերյալ ընթացող բանակցությունների ընթացքին։
«Կարող ենք ասել՝ համադրված են, բայց երբ վարչապետն ասում է՝ 100 տոկոսանոց նույնական են, դա խնդիր է։ Ոչ թե խնդիր է, որ նույնական են, այլ ասելուց հետ չես կարող ասել, որ Արցախն էլ պետք է մասնակցի, որովհետև տարբեր կարծիք պետք է ունենան։ Դրա համար մենք ասում ենք, որ անհրաժեշտ է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրվի ռազմաքաղաքական պայմանագիր, որտեղ այս ամենը հստակ կլինի։ Հստակ կասվի, որ Հայաստանը կարող է միջազգային ատյաններում պաշտպանել Արցախի շահը, բայց չի կարող Արցախին փոխարինել»,-նշեց Կիրո Մանոյանը։
Նա նկատեց, որ բանակցությունների գծով այն, որ երկու երկրների ԱԳ նախարարները համաձայնվել են հաջորդ տարվա սկզբին հանդիպել դրական է, բայց թե ինչի մասին են խոսել Կիրո Մանոյանի փոխանցմամբ պարզ չէ. «Այն փաստը, որ այդ եռակողմ հաղորդակցությունը հնգակողմ չի եղել, նշանակում է, որ Ադրբեջանը և Հայաստանը համաձայն չեն եղել դրա բովանդակությանը։ Հասկանալի է, որ Հայաստանն էլ կարող է չուզեր, որ իր ստորագրությունը չլինի մի փաստաթղթի տակ, որտեղ խոսվում է Մադրիդյան սկզբունքների մասին, որովհետև ինչպես վարչապետն ասել էր Հայաստանի իշխանությունների համար որոշակի պարզաբանումներ պետք է լինեն։ Կամ եղել են և չեն բավարարել Հայաստանին, կամ չեն եղել այդ պարզաբանումները։Ադրբեջանն էլ դեմ է այդ սկզբունքներից գոնե երկուսին, որ հարցը խաղաղ կերպով պետք է լուծվի և որ Արցախը պետք է իր կամքն արտահայտի իր կարգավիճակի մասին»,-ասաց Կիրո Մանոյանը։
Անդրադառնալով շրջանառվող այն լուրերին, որ Ադրբեջանը ցանկանում է բանակցություններին մասնակցի նաև ԼՂ ադրբեջանական համայնքը, Կիրո Մանոյանը նկատեց, որ եթե մեծ ձևաչափով պետք է հանդիպեն, ապա չի կարծում դիմացի կողմը պետք է առարկի՝ ով կլինի Ալիևի պատվիրակության մեջ. «Միշտ էլ այնպես է եղել, որ բացի զինադադարի ստորագրումից, ուղղակի բանակցությունների հարցով ԵԱՀԿ-ի պատկերացումը, երբ ասել է՝ Լեռնային Ղարաբաղն էլ պետք է մասնակցի, այդտեղ նաև եղել են ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներ, որոնք, սակայն, չեն ցանկացել նստել արցախցիների հետ, դրա համար էլ նստել են Ադրբեջանի պատվիրակության հետ։ Ձևաչափը ինչպես կարող ենք պատկերացնել, որ եթե երկու հոգով նստել են, այդ մնացածը որտեղ են նստելու, այսինքն` երբ պատվիրակություն չէ միայն ղեկավարներն են։ Եթե երեք հոգով են նստել, այսինքն ԱՀ նախագահը, ՀՀ վարչապետը և Ադրբեջանի նախագահը, պարզ է, որ այդտեղ էլ տեղ չունի ադրբեջանական համայնքը կամ եթե ունենա էլ դա ձևական ու անիմաստ բան է։ Ի՞նչ պետք է ասեն, չե՞նք կրակում։ Իհարկե, նրանք չեն կրակում, կրակողները ադրբեջանական բանակից են»,-հավելեց Կիրո Մանոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ