ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կօգտվեն, թե չեն օգտվի, իրենց իրավունքն է. Լիլիթ Մակունցը՝ ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի գնալու վերաբերյալ 12/10/2019 16:17 | ԼՐԱՀՈՍ
Սահմանադրական դատարանի դատավորների իրավունքն է օգտվել այս հնարավորությունից, համենայն դեպս սա մեր կողմից ձեռքսեղման առաջարկ էր։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով հարցին արդյոք դատավորները կհետևեն վաղ կենսաթոշակի անցնելու օրինագծին։
«Սահմանադրական դատարանը որպես ինստիտուտի կայացման համար, բարեփոխումներ իրականացնելու համար կարևոր քայլ է։ Կօգտվեն, թե չեն օգտվի, իրենց իրավունքն է»,-նշեց Լիլիթ Մակունցը։
Դիտարկմանը, որ Վրաստանի արդարադատության նախարարը նշել է՝ իրենց մոտ եղել են դատավորներ, որոնք հետևել են, եղել են դատավորներ, որոնք չեն հետևել և ընդհանուր առմամբ չհաջողված համարեց փորձը, Լիլիթ Մակունցն արձանագրեց. «Մենք ասում ենք, որ սա այն քայլերից մեկն է, որը միտված է բարեփոխումներին և այդ ինստիտուտի կայացմանը։ Չեմ կարծում, որ նման խնդիր, Արդարադատության նախարարությունը նման խնդիր չի դնում։ Ես ավելի շատ կարևորում եմ Արդարադատության նախարարության կողմից ներկայացվող այն ռազմավարական փաթեթը, որն իր մեջ ներառում է ոչ միայն գործադիրի կողմից քայլերի շարք, այլև ենթադրում է օրենսդրական նախագծերի ընդունում։ Ավելի շատ կարևորում եմ այս փաթեթը, որովհետև համապարփակ, խորքային փոփոխությունների համար այն մեծ նշանակություն է ունենալու։ Արդարադատության նախարարությունն այժմ աշխատում է նաև ոստիկանության բարեփոխումների ուղղությամբ, որը նույնպես համարում եմ դրա մի մասը»,-ասաց Լիլիթ Մակունցը։
Հարցին՝ արդյոք կարող ենք ասել, որ այս մեկ տարվա ընթացքում մարդիկ ավելի երջանիկ են դարձել, պետությունն ավելի հզոր է դարձել, Լիլիթ Մակունցը նշեց, որ մեկ տարվա ընթացքում բավականին քայլեր են կատարվել, որոնք մոտեցնելու են հենց այդ ձևակերպումներին. «Հատկապես միջազգային հարթակներում Արցախի հիմնահարցի հետ կապված մեր դիրքերն ուժեղ են ավելի քան երբևէ, և այն հեղինակությունը, որն ունի ՀՀ-ն միջազգային կառույցներում, միջազգային հարթակներում մեր գործընկերների շրջանակում, հենց դրա մասին են վկայում։ Դրանք օգնելու են ոչ միայն արտաքին քաղաքականության ուղղությամբ մեր առաջնահերթությունները, մեր շահերն առաջ տանելուն, այլև օգնելու են նաև ներքին բարեփոխումներ իրականացնելու և ժողովրդավարության կայացման համար»,-նշեց Լիլիթ Մակունցը։
Ինչ վերաբերում է երջանիկ անհատին և հոգատար հանրությանը, «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը խոսեց խորհրդարանի կողմից ընդունված նախագծերի ուղղությամբ, թե ինչ քայլեր են իրականացվել այդ ուղղությամբ. «Չի կարելի ասել, որ դրանք միակ քայլերն են, բայց օրինակ նվազագույն աշխատավարձի բարձրացումը, քրեական հեղինակությունների հետ կապված օրինագծի քննարկումը, որը միտված է երջանիկ անհատի և հոգատար հանրության կերտմանը։ Մի շարք նախագծեր կան, դրանք իհարկե բավարար չեն, մենք առաջիկայում շատ աշխատանք ունենք անելու և առաջիններից մեկը, որը հաջորդ տարի պետք է մեր բոլոր ջանքերն ուղղված լինեն այն է, որ ՀՀ քաղաքացին զգա, որ ինքն ապրում է արդարության մթնոլորտում։ Դատաիրավական համակարգի բարեփոխումների ռազմավարության փաթեթը դիտարկում եմ հենց այդ համատեքստում»,-հավելեց Լիլիթ Մակունցը։
Հեղինակ ՝ Հասմիկ Կոշկարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը