Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   13:24 Ստամբուլում ադրբեջանցի դիվանագետի մոտ 70 կգ ոսկի է հայտնաբերվել 11/23/2024   13:21 Իսրայելի պաշտպանության բանակը Բեյրութի հարավային արվարձանների երկու շրջանների բնակիչներին կոչ է արել տարհանվել 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում 11/23/2024   12:10 Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը 11/23/2024   12:06 Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա 11/23/2024   12:00 Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն 11/23/2024   11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան 11/23/2024   11:35 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին 11/23/2024   11:32 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 11/23/2024   11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան 11/23/2024   11:11 Վերադարձի՛ր շարք. ՊՆ 11/23/2024   11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» 11/23/2024   11:03 «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը. Հայտարարություն 11/23/2024   11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան 11/23/2024   10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան 11/23/2024   10:37 Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ 11/23/2024   10:31 Մեկնարկել է Հայաստանում գործող բոլոր դատախազների համար նախատեսված դասընթացի երկրորդ փուլը 11/23/2024   10:29 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 11/23/2024   08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» 11/23/2024   08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» 11/23/2024   08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ» 11/23/2024   08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 11/23/2024   08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին
11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ

Ամուլսար․ ՀՀ նախկին կառավարության բարձր հովանու ներքո - ՀԲՃ 12/10/2019   16:21  |  Բնապահպանական իրավունք

2015թ-ի ապրիլի 9-ին Ջերսի կղզու օֆշորային գոտում գրանցված Lydian International (Լիդիան) ընկերությունը հաղորդագրություն է տարածում այն մասին, որ մեկ ամիս առաջ Հայաստանում կատարված օրենսդրական փոփոխությունների շնորհիվ հրաշալի հնարավորություն է առաջացել Ամուլսարում ոսկու հանքավայրի շահագործման համար անհրաժեշտ ծախսերը նվազեցնել մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլարով։ ՀՀ կառավարության արած այդ փոփոխություններն առնչվում էին բաց հանքերի ավտոճանապարհների երկայնական թեքությունների առավելագույն թույլատրելի չափերին, որոնք շատ «պատահաբար» մեղմացվել էին՝ սահմանվելով 10%՝ նախկին 7% -ի փոխարեն, իսկ որոշման մեկ այլ կետում էլ 10%՝ նախկին 9% -ի փոխարեն։

Իսկ արդեն 2015թ-ի նոյեմբերի 19-ին Լիդիանը հայտարարում է Ամուլսարի նախագծի օպտիմալացման աշխատանքների արդյունքերի մասին, որի համաձայն մինչև շահագործման փուլի սկիզբը կապիտալ ծախսերը նվազել են 13%-ով՝ կազմելով 370 միլիոն դոլար, իսկ ծրագրի կայունության ապահովման ծախսերը նվազել են 17% -ով՝ ոսկու մեկ ունցիայի արդյունահանման համար կազմելով ընդամենը 585 դոլար: Լիդիանի տնօրենը հպարտությամբ նշում է, որ այդ ամենի շնորհիվ իրենք կլինեն շատ ցածր ինքնարժեքով ոսկի արդյունահանողներ:

Դրանից 12 օր անց՝ դեկտեմբերի 1-ին, Լիդիանն արդեն հայտարարում է, որ որ Orion Mine Finance և Resource Capital Funds ընկերությունների հետ համաձայնեցրել է Ամուլսարում շինարարությանը տրամադրվելիք 325 միլիոն դոլար ֆինանսավորման փաթեթը: Այստեղ ուզում ենք հիշեցնել, որ ընկերությունը տարբեր պատճառներով երկար ժամանակ չէր կարողանում ծրագրի համար ֆինանսավորում գտնել՝ չնայած 2009թ-ից սկսած ուներ բոլոր թույլտվությունները և մի քանի անգամ տարբեր ժամկետներ էր հայտարարել շինարարությունն ու ոսկու կորզումը սկսելու մասին։

Ծախսերի մասին այս մոլորեցնող հայտարարությունների և ՀՀ նախկին կոռումպացված կառավարության մի շարք «անշահախնդիր» աջակցությունների շնորհիվ՝ Լիդիանը 2016թ-ի աշնանը վերջապես սկսում է շինարարական աշխատանքներն Ամուլսարում և 2017թ-ի մայիսին հայտարարում, որ ոսկու առաջին կորզումը տեղի կունենա 2018թ-ի գարնանը։

Բայց հերթական անգամ սա նույնպես իրականություն չի դառնում, քանի որ 2018թ-ի փետրվարի 22-ի Լիդիանի տարածած հաղորդագրությունից պարզվում է, որ նախարտադրության կապիտալ ծախսերը մոտավորապես 10-12% -ով ավել կլինեն մինչ այդ հայտարարված 383 միլիոն ԱՄՆ դոլարից, իսկ ոսկու կորզումը հավանաբար կսկսվի միայն 2018թ-ի 3-րդ եռամսյակում:

Այսինքն, նաև ՀՀ նախկին կառավարության որոշումների օգնությամբ 2015թ-ին իբր նվազեցված ծախսերը 2018թ-ի փետրվարին նորից գրեթե նույն չափով ավելացան՝ ինչը շատ մեծ զայրույթի պատճառ եղավ Լիդիանի հատկապես փոքր բաժնետերերի համար, որոնք այդ մասին ակտիվ արտահայտվում էին ֆոնդային բորսաների ֆորումներում՝ մեղադրելով ընկերության ղեկավարությանը։ Նշենք, որ այս ամենը տեղի է ունեցել մինչև հեղափոխությունը, որ հանկարծ թյուր կարծիք չձևավորվի, թե սար տանող ճանապարհները փակած Ամուլսարի պահապաններն են խանգարել Լիդիանին։

Մնում է հասկանալ, թե այս ամենին ի՞նչ անվանում տալ՝ պետական մակարդակով կոռուպցիա, ֆինանսական մեքենայություն, ներդրողների և պետության մոլորեցում, թե՞ մի այլ բան։ Նաև պետք է վերջապես հասկանալ, թե ՀՀ նոր կառավարությունն ինչո՞ւ լրջորեն չի զբաղվեում Ամուլսարի հետ կապված այս և մյուս բազմաթիվ այլ կասկածելի հարցերով ու գործարքներով։

Տեղեկացնենք, որ դեռ 2018թ-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին քննչական կոմիտեում տրված ցուցմունքների մեջ ՀԲՃ-ի անդամներն այս և մյուս խնդիրների մասին հստակ փաստերով նշել են, բայց ոչ մի գործողություն այդ ուղղությամբ չի արվել քննչական նախկին խմբի կողմից, որը ղեկավարում էր տխրահռչակ Յուրա Իվանյանը։ Մինչ այդ էլ՝ 2018թ-ի մայիսի 29-ին, ՀՀ կառավարությանն ու վարչապետին էր ներկայացվել Ամուլսարի ծրագիրը դադարեցնելու հիմքերը ներկայացնող լայնածավալ դիմումը, որն այդպես էլ կառավարությունում քննարկման առարկա չդառավ։

Հետագայում չքննարկվեցին և չվերլուծվեցին նաև վարչապետի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի փորձագետների և անդամների Ամուլսարի ծրագրի վերաբերյալ ներկայացրած մոտ մեկ տասնյակ եզրակացություններն ու կարծիքները։ Արհամարհվեցին նաև Բրոնոզյանի գիտական խմբի 2017թ-ի, ինչպես նաև հենց ՀՀ նոր կառավարության պատվերով իրականացված EARD-TRC փորձագիտական խմբի ուսումնասիրությունների արդյունքները:

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) կամավորական նախաձեռնություն
Էլ․ փոստ՝ [email protected]

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:34 09/12/2019  |  Բնապահպանական իրավունքՓոխոստիկանապետերը ցանկություն են հայտնել հանդիպել Ամուլսարի պահապանների հետ
15:07 09/12/2019  |  Բնապահպանական իրավունքԼիդիանը դեֆոլտի նախազգաշուցում է տվել, և դեկտեմբերի 20-ը կարևոր վերջնաժամկետ է - ՀԲՃ
11:43 06/12/2019  |  ՄեկնաբանությունՔանի Ձեր կողքը կա Ավինյանի նման օդի մեջ կրակող ու իր ասածներին տիրություն չանող փոխվարչապետ, մի քիչ ավելի զուսպ եղեք. Գեղամ Օհանյանը՝ վարչապետին
11:20 04/12/2019  |  Բնապահպանական իրավունքՀայաստանի ամենավտանգավոր պոչամբարն Արարատյան դաշտում - ՀԲՃ
17:50 27/11/2019  |  Բնապահպանական իրավունքԲնապահպանները դատի են տվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանին
15:04 22/11/2019  |  Բնապահպանական իրավունքԵթե պարզվի, որ Ամուլսարում չի կարելի հանք շահագործել, ապա Հայաստանը կշարունակի գրավիչ մնալ ներդրողների համար. Ջերմուկցի
09:52 21/11/2019  |  ՄամուլԱմուլսարի «խմորը» շատ ջուր է վերցնելու. նոր տեղեկություններ կան.«Փաստ»
17:59 18/11/2019  |  Բնապահպանական իրավունքՀՀ վարչական դատարանն Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ փորձագիտական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու հայցը մերժել է
14:50 16/11/2019  |  Բնապահպանական իրավունքԻշխանության նպատակն է Ամուլսարի խնդիրը քնեցնելու միջոցով հասնել իրենց ցանկալի լուծման. Մուշեղ Շուշանյան
09:49 02/11/2019  |  ՄամուլՆոր «բոլոլա». Ի՞նչ հանգրվանում է Ամուլսարի վերաբացման հարցը

Արխիվ

[]