ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ցերեկվա լույսի տակ չեմ ծխում, մենակ չեմ ծխում. Հրաչյա Հակոբյան 12/10/2019 15:52 | ԼՐԱՀՈՍ
Նորմալ եմ վերաբերում բոլոր կարծիքներին։ Շարունակում եմ նույնը պնդել, բայց այլ ձևակերպմամբ։ Լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ-ում իր արտահայտության վերաբերյալ հնչող քննադատություններին։
Նշենք, որ երեկ ԱԺ-ում ծխախոտի օգտագործման սահմանափակման վերաբերյալ օրինագծի քննարկման ժամանակ պատգամավորն իր ելույթում նշել էր, որ «Պետք է բոլոր ծխողները դառնան վտարանդի»։ Նրա այս հայտարարությունը քննադատվեց շատերի կողմից, իրավաբան Ռուբեն Հայրապետյանն էլ հայտնեց, որ պատրաստվում է դիմել ԱԺ՝ Հրաչյա Հակոբյանի վարքը քննելու համար էթիկայի հանձնաժողով ստեղծելու պահանջով։ Իրավաբանի վստահեցմամբ պատգամավորն այս արտահայտությամբ խախտել է էթիկայի կանոնները։
«Ի սկզբանե իմ ընտրած բառը, որը նույնպես դիպուկ չեմ համարում, изгой բառն էր, որին փոխարինող բառ հայերենում չկա և ինձ դահլիճից հուշեցին, որ դրան փոխարինում է վտարանդի բառը և ես շարունակեցի այդ բառով ձևակերպել իմ միտքը, սակայն ասելիքս ուղղված էր ոչ թե վտարանդի լինելուն, այլ մեկուսացված լինելուն»,-ասաց Հրաչյա Հակոբյանը՝ հավելելով, որ ընդունում է բոլոր այն մեկնաբանությունները, մեղադրանքները, որ հնչում են իր ասածի հասցեին, սակայն նա ցանկանում էր ասել, որ պետք է մի փոքր մեկուսացված լինել, որովհետև հանրային վայրերում չի կարելի ծխախոտը պրոպագանդել.
«Ծխողն իր տան մեջ պետք է ծխելու ընթացքում մեկուսացված լինի, պետք է դուրս գա գոնե պատշգամբում ծխի։ Չպետք է իր երեխայի ներկայությամբ բազմոցին նստած ֆիլմ դիտի, ծխի ու ասի՝ տղա ջան ծխելը լավ բան չի, մի՛ ծխիր։ Ասելիքս դա էր։ Ընդամենը 24 ժամ ավել ֆեյսբուքում ապահովեցի ինչ-որ իրարանցում։ Շատ ավելի տեղին էր մեկուսացած բառը, որն ուղղակի այդ պահին մտքիս չեկավ»,-ասաց Հրաչյա Հակոբյանը։
Հարցին՝ նա ծխում է, թե ոչ, Հրաչյա Հակոբյանն ասաց, որ քիչ է ծխում. «Զգացել եմ, որ եթե հիմա Երևանում գտնվում եմ մի սրճարանում, որտեղ ծխել չի կարելի, ես երբեք դուրս չեմ գալիս՝ դրսում ծխելու, բայց եթե նստած եմ մի տեղ, որտեղ կարելի է ծխել, ուզում եմ մի հատիկ ծխել։ Տանը, աշխատանքի վայրում, ցերեկվա լույսի տակ չեմ ծխում, մենակ չեմ ծխում, իմ ծխելու տեղն ընկերական շրջապատն է»,-ասաց Հրաչյա Հակոբյանը՝ հավելելով, որ իրեն նույնպես համարում է այսօրվա տրենդի լեզվով ասած վտարանդի։
Հարցին՝ օրինագիծն արդյոք տնտեսական խնդիր չի առաջացնի, Հրաչյա Հակոբյանն արձագանքեց. «Որքանով տեղյակ եմ ծխախոտի ընկերությունները շատ խոշոր արտահանումներ ունեն և ավելի լավ կլինի իրենց արտահանումը մեծացնեն։ Բնականաբար ծխախոտի վաճառքը չի արգելվելու, վաճառվելու տեղերն են սահմանափակվելու, գովազդը պետք է կարգավորվի»,-հավելեց պատգամավորը։
Դիտարկմանն արդյոք գների հետ կապված փոփոխություն կսպասվի, թե ոչ Հրաչյա Հակոբյանը նկատեց, որ ամբողջ աշխարհում ծխախոտի գները տարեցտարի բարձրանում են և դա պատգամավորի կարծիքով նորմալ է. «Ինքս կցանկանամ, որ ծխախոտի գինը տարեցտարի կբարձրանա»,-ասաց պատգամավորը։
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ