ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչ-որ մեկը մի հիմարություն ասել է, Դուք էլ ուզում եք հիմա ես մեկնաբանե՞մ. ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ն չի բացառում կրճատումները 12/10/2019 16:51 | Հարցազրույց
ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունն այսօր հայտարարություն է տարածել՝ ահազանգելով համալսարանում սպասվելիք զանգվածային կրճատումների մասին։
Կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանի ստորագրությամբ հայտարարության մեջ նշվում է, որ ԵՊՀ ռեկտորի ԺՊ Գ. Գևորգյանի կողմից վերջին շրջանում իրականացվում են ԵՊՀ արհեստակցական կազմակերպության գործունեությանը խոչընդոտող գործողություններ և որ ճնշումների նպատակը անձնակազմին աշխատանքից ազատելը հնարավորինս հեշտ և անաղմուկ դարձնելն է, քանի որ արհմիության անդամ չհանդիսացող աշխատողին աշխատանքից ազատելու դեպքում արհմիությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ։
Այս կապակցությամբ «Փաստինֆո»-ի թղթակիցը զրուցել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հետ։
-Պարոն Գևորգյան, ԵՊՀ արհկոմիտեն այսօր հայտարարություն էր տարածել առ այն, որ դասախոսներին, ամբիոնի վարիչներին և այլ աշխատողներ ստիպում են դուրս գալ արհմիության շարքերից։ Նշում էր Ձեր ղեկավարությամբ են իրականացվում ճնշումները։
-Ոչ, այդպիսիք չկան։
-Հայտարարության մեջ ասվում է, որ օպտիմալացման անվան տակ զանգվածային կրճատումներ են սպասվում։
-Ինչ-որ մեկն ինչ-որ հայտարարություն է արել, ես այն չեմ տեսել, պետք է մեկնաբանե՞մ։
-Կարող ենք ավելի ուշ զանգահարել, որպեսզի ծանոթանաք հայտարարությանը։
-Ես այդ հայտարարությանը ծանոթանալու ցանկություն չունեմ։
-Այսինքն՝ լարվածություն կա՞ ձեր հարաբերություններում։
-Մենք որևէ հարաբերություն չունենք։
-Իսկ կրճատումներ, այնուամենայնիվ, սպասվու՞մ են։
-Այս պահին որևէ բան չկա, իսկ եթե անհրաժեշտություն լինի կարող է կրճատվեն, ի՞նչ կա որ։ Դա ոչ առաջին անգամն է, ոչ վերջին։
-Ասվում է, որ ԵՊՀ աշխատողներին հորդորվում է արհմիությունից դուրս գալ, որպեսզի աշխատանքից ազատելը հնարավորինս հեշտ լինի, քանի որ արհմիության անդամ չհանդիսացող աշխատողին աշխատանքից ազատելու դեպքում արհմիությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ։
-Ինչ-որ մեկը մի հիմարություն ասել է, Դուք էլ ուզում եք հիմա ես մեկնաբանե՞մ։
Հեղինակ՝ Սոնա Գեւորգյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ