ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ամուլսար․ ՀՀ նախկին կառավարության բարձր հովանու ներքո - ՀԲՃ 12/10/2019 16:21 | Բնապահպանական իրավունք
2015թ-ի ապրիլի 9-ին Ջերսի կղզու օֆշորային գոտում գրանցված Lydian International (Լիդիան) ընկերությունը հաղորդագրություն է տարածում այն մասին, որ մեկ ամիս առաջ Հայաստանում կատարված օրենսդրական փոփոխությունների շնորհիվ հրաշալի հնարավորություն է առաջացել Ամուլսարում ոսկու հանքավայրի շահագործման համար անհրաժեշտ ծախսերը նվազեցնել մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլարով։ ՀՀ կառավարության արած այդ փոփոխություններն առնչվում էին բաց հանքերի ավտոճանապարհների երկայնական թեքությունների առավելագույն թույլատրելի չափերին, որոնք շատ «պատահաբար» մեղմացվել էին՝ սահմանվելով 10%՝ նախկին 7% -ի փոխարեն, իսկ որոշման մեկ այլ կետում էլ 10%՝ նախկին 9% -ի փոխարեն։
Իսկ արդեն 2015թ-ի նոյեմբերի 19-ին Լիդիանը հայտարարում է Ամուլսարի նախագծի օպտիմալացման աշխատանքների արդյունքերի մասին, որի համաձայն մինչև շահագործման փուլի սկիզբը կապիտալ ծախսերը նվազել են 13%-ով՝ կազմելով 370 միլիոն դոլար, իսկ ծրագրի կայունության ապահովման ծախսերը նվազել են 17% -ով՝ ոսկու մեկ ունցիայի արդյունահանման համար կազմելով ընդամենը 585 դոլար: Լիդիանի տնօրենը հպարտությամբ նշում է, որ այդ ամենի շնորհիվ իրենք կլինեն շատ ցածր ինքնարժեքով ոսկի արդյունահանողներ:
Դրանից 12 օր անց՝ դեկտեմբերի 1-ին, Լիդիանն արդեն հայտարարում է, որ որ Orion Mine Finance և Resource Capital Funds ընկերությունների հետ համաձայնեցրել է Ամուլսարում շինարարությանը տրամադրվելիք 325 միլիոն դոլար ֆինանսավորման փաթեթը: Այստեղ ուզում ենք հիշեցնել, որ ընկերությունը տարբեր պատճառներով երկար ժամանակ չէր կարողանում ծրագրի համար ֆինանսավորում գտնել՝ չնայած 2009թ-ից սկսած ուներ բոլոր թույլտվությունները և մի քանի անգամ տարբեր ժամկետներ էր հայտարարել շինարարությունն ու ոսկու կորզումը սկսելու մասին։
Ծախսերի մասին այս մոլորեցնող հայտարարությունների և ՀՀ նախկին կոռումպացված կառավարության մի շարք «անշահախնդիր» աջակցությունների շնորհիվ՝ Լիդիանը 2016թ-ի աշնանը վերջապես սկսում է շինարարական աշխատանքներն Ամուլսարում և 2017թ-ի մայիսին հայտարարում, որ ոսկու առաջին կորզումը տեղի կունենա 2018թ-ի գարնանը։
Բայց հերթական անգամ սա նույնպես իրականություն չի դառնում, քանի որ 2018թ-ի փետրվարի 22-ի Լիդիանի տարածած հաղորդագրությունից պարզվում է, որ նախարտադրության կապիտալ ծախսերը մոտավորապես 10-12% -ով ավել կլինեն մինչ այդ հայտարարված 383 միլիոն ԱՄՆ դոլարից, իսկ ոսկու կորզումը հավանաբար կսկսվի միայն 2018թ-ի 3-րդ եռամսյակում:
Այսինքն, նաև ՀՀ նախկին կառավարության որոշումների օգնությամբ 2015թ-ին իբր նվազեցված ծախսերը 2018թ-ի փետրվարին նորից գրեթե նույն չափով ավելացան՝ ինչը շատ մեծ զայրույթի պատճառ եղավ Լիդիանի հատկապես փոքր բաժնետերերի համար, որոնք այդ մասին ակտիվ արտահայտվում էին ֆոնդային բորսաների ֆորումներում՝ մեղադրելով ընկերության ղեկավարությանը։ Նշենք, որ այս ամենը տեղի է ունեցել մինչև հեղափոխությունը, որ հանկարծ թյուր կարծիք չձևավորվի, թե սար տանող ճանապարհները փակած Ամուլսարի պահապաններն են խանգարել Լիդիանին։
Մնում է հասկանալ, թե այս ամենին ի՞նչ անվանում տալ՝ պետական մակարդակով կոռուպցիա, ֆինանսական մեքենայություն, ներդրողների և պետության մոլորեցում, թե՞ մի այլ բան։ Նաև պետք է վերջապես հասկանալ, թե ՀՀ նոր կառավարությունն ինչո՞ւ լրջորեն չի զբաղվեում Ամուլսարի հետ կապված այս և մյուս բազմաթիվ այլ կասկածելի հարցերով ու գործարքներով։
Տեղեկացնենք, որ դեռ 2018թ-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին քննչական կոմիտեում տրված ցուցմունքների մեջ ՀԲՃ-ի անդամներն այս և մյուս խնդիրների մասին հստակ փաստերով նշել են, բայց ոչ մի գործողություն այդ ուղղությամբ չի արվել քննչական նախկին խմբի կողմից, որը ղեկավարում էր տխրահռչակ Յուրա Իվանյանը։ Մինչ այդ էլ՝ 2018թ-ի մայիսի 29-ին, ՀՀ կառավարությանն ու վարչապետին էր ներկայացվել Ամուլսարի ծրագիրը դադարեցնելու հիմքերը ներկայացնող լայնածավալ դիմումը, որն այդպես էլ կառավարությունում քննարկման առարկա չդառավ։
Հետագայում չքննարկվեցին և չվերլուծվեցին նաև վարչապետի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի փորձագետների և անդամների Ամուլսարի ծրագրի վերաբերյալ ներկայացրած մոտ մեկ տասնյակ եզրակացություններն ու կարծիքները։ Արհամարհվեցին նաև Բրոնոզյանի գիտական խմբի 2017թ-ի, ինչպես նաև հենց ՀՀ նոր կառավարության պատվերով իրականացված EARD-TRC փորձագիտական խմբի ուսումնասիրությունների արդյունքները:
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) կամավորական նախաձեռնություն
Էլ․ փոստ՝ [email protected]
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
- 11/23/2024 16:08 Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
- 11/23/2024 14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ
- 11/23/2024 11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
- 11/23/2024 12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից