ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Իմ քայլը»-ն իրականում չունի մարդկային ռեսուրս. 10 հոգի կարող է գտնել, բայց 100 հոգի՝ ոչ 12/10/2019 18:26 | ԼՐԱՀՈՍ
Նախօրեին Հայաստանի 8 մարզերի 16 համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները վկայում են, որ իշխող քաղաքական թիմը լրջորեն չի մոտենում համայնքային ընտրություններին։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։ Ըստ նրա, «Իմ քայլը»-ում ի տարբերություն «Հանրապետական»-ի, այլ մեթոդ են ընտրել՝ թեեւ իշխող ուժը նշում է, որ իր նպատակն այն չէ, որ ՀՀԿ-ի նման բոլոր համայնքներում իրենց ներկայացուցիչները լինեն, սակայն փորձում է ուժեղացնել մարզպետի իշխանությունը եւ համայնքները միավորելով խնդիրներ լուծել։
«Դուք տեսաք, որ Իջեւանի քաղաքապետի ընտրությունները , որոնք դեկտեմբերին պետք է տեղի ունենային, հետաձգվեցին, որպեսզի համայնքները միավորվեն եւ մոտ 17-18 համայնք միանգամից համայնքի ղեկավար ընտրեն։ Սրանով իշխող ուժը ցանկանում է մեկ կրակոցով մի քանի նապաստակ սպանել, մասնավորապես, խոշորացնելով համայնքը, միանգամից աշխատում են համայնքի վրա եւ անուղղակի համայնքները վերցնում հսկողության տակ, ոչ թե ՝ գյուղ առ գյուղ»,-նշեց Բադալյանը։
Արմեն Բադալյանը միունույն ժամանակ շեշտեց՝ սա ցույց է տալիս, որ գաղափարական ուղղվածություն չունեցող «Իմ քայլը»-ն իրականում չունի մարդկային ռեսուրս, որովհետեւ 10 հոգի կարող է գտնել, բայց 100 հոգի չի կարող։
«Քանի դեռ ամբողջ Հայաստանում հները պարտվել են, նորերը չեն եկել, այդ վտանգը չկա, որպեսզի իրենք վախենան եւ մտածեն յուրաքանչյուր համայնքում իրենց մարդիկ ունենալու մասին »,- ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Հիշեցնենք, դեկտեմբերի 8-ին Հայաստանի 8 մարզերի 16 համայնքներում անցկացվեցին ՏԻՄ ընտրություններ։ Որոշ համայնքներում վերընտրվել են նախկին անկուսակցական համայնքապետերը, իսկ օրինակ, Արարատի մարզում իշխող ուժը պարտություն է կրել։ Մասնավորապես, մարզի Տափերական համայնքում 8 թեկնածուներից 441 ձայնով հաղթել է անկուսակցական թեկնածուն:
Այս հանգամանքը քաղտեխնոլոգը բացատրում է նրանով, որ ցածր է ռեգիոնալ չինովնիկի վարկնիշը։ «Դա երկար չի կարող շարունակվել, երբ կայունանա քաղաքական դաշտը, համայնքային ընտրությունները մի փոքր այլ կլինեն»,-նկատեց քաղտեխնոլոգը։
Նա պատահական չհամարեց, որ իշխանափոխությունից հետո շատ համայնքապետեր, որոնք նախկինում ՀՀԿ-ական էին, դարձան անկուսակցական եւ այդ անունը իրենց նախընտրական ծրագրերից հանեցին։ Ինչ վերաբերում է առհասարակ համայնքային ընտրություններին, ըստ քաղտեխնոլոգի, այս պահի դրությամբ Հայաստանի կուսակցական համակարգը նույնպես մեծ ուշադրություն չի դարձնում ՏԻՄ ընտրություններին։
Դրա պատճառները մի քանիսն են, այդ թվում ՝ համայնքների փոքրությունը եւ մարդկային ռեսուրսի բացակայությունը։ «Համայնք կար, որ թեկնածուն ինքն իրեն պարտվել էր , եթե չեմ սխալվում, 9 կողմ ձայներ էր ստացել, 13-14՝ դեմ։ Սրանք փոքրիկ համայնքներ են, որոնց կուսակցությունները մեծ ուշադրություն չեն դարձնում եւ իրենցից չեն ներկայացնում մեծ վարչական լծակ»,-ասաց Արմեն Բադալյանը։
Մյուս կողմից, ըստ Բադալյանի, ՏԻՄ ընտրություններին ընդամենը 2-3 կուսակցություն է մասնակցում,ինչը մեծ հաշվով կուսակցական համակարգի խնդիր է։
«Եթե նայենք արդարադատության նախարարությունում գրանցված կուսակցություններին, դրանք շատ են, բայց միայն 1, 2, 3 կուսակցություն ունի ցանցային կառուցվածք եւ կարող է ընտրություններին մասնակցել, իսկ մեծ մասը «մահացած» մարդ-կուսակցություններ են։ Այնպես, որ կուսակցությունները չունեն թեկնածուներ»,-եզրափակեց քաղտեխնոլոգը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ