ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քննիչի որոշումը վերածվել էր քաղաքական փաստաթղթի՝ իրավաբանության բացակայությամբ . Հրանտ Անանյան 12/09/2019 15:12 | ԼՐԱՀՈՍ
Դատավոր Դավիթ Բալայանի դատարան մուտք գործելուն խոչընդոտելու դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու մասին քննիչի որոշումը չպատճառաբանված, չհիմնավորված որոշում էր: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հրանտ Անանյանը՝ հավելելով, որ առնվազն քրեական գործ հարուցելու հիմքեր կային:
Նշենք, որ մայիսի 20-ին դատավոր Դավիթ Բալայանը փորձել է մուտք գործել դատարանի շենք, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով դատարանի դիմաց հավաքված անձինք թույլ չեն տվել, քաշքշել են՝ արդյունքում դատավորը վայր է ընկել։ Փաստաբանը կատարվածի վերաբերյալ հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին, սակայն ՀՔԾ-ն տվյալ օրվա վերաբերյալ բոլոր ահազանգերը միացրել է մեկ վարույթում ու մերժել քրեական գործի հարուցումը՝ հանցադեպի բացակայության պատճառով։ Այս որոշումը փաստաբան Անանյանը բողոքարկել էր դատախազություն, սակայն դատախազությունը ևս մերժել էր բողոքը, ինչից հետո փաստաբանը դիմել է դատարան։ «Նվազագույն շեմը կար հասկանալու համար, թե քաղաքացիները, որոնք հրում են դատավոր Բալայանին, հասկանու՞մ են, որ նա դատավոր է, ի՞նչ նպատակով են հրում, հրելու արդյունքում է ընկել, թե ոչ և այլ հարցեր, որոնք կարող են միայն քննության ընթացքում պարզվել»,- նշեց Անանյանը:
Ըստ Անանյանի՝ տեսանյութից պարզ երևում է, որ խնդիր կա և նույնիսկ որպես մեղադրյալ ներգրավվելու հիմքեր կան, բայց անհրաժեշտ է հարցաքննություն լինի: «Քննիչը որոշման մեջ գրել էր՝ չգիտեին, որ դատավոր է, հաստատ, թե ոչ, չէին հրում, որ վնաս պատճառեն, այլ՝ ներս չթողնելու համար, հրելուց չի ընկել և այլն »,- ասաց փաստաբանը: Դիտարկմանը, որ կա նաև կարծիք, որ դատավորը սայթաքել և ընկել է՝ Անանյանը պատասխանեց, որ օրենքը սահմանում է, որ անձի կամքին բռնանալը և ֆիզիկական ներգործումը ևս համարվում է բռնություն:
«Պարտադիր չէ, որ բռնությունը լինի հարվածելու եղանակով, իսկ ընկնելն ակնհայտ է, որ գործադրված բռնությունը բավականին իրական էր: Եթե որևէ մեկին հրեն, կարող է սայթաքել և ընկնել և պարտադիր չէ, որ անմիջապես ընկնելուց ընկնի»,- նշեց Անանյանը՝ հավելելով. «Ի՞նչ ենք խրախուսում՝ կարելի է դատավորին հրել Եթե դատավորին կարելի է հրել, ուրեմն կարելի է փաստաբանին էլ հրել,դատախազին էլ՝ հենց դատական նիստի ընթացքում: Մեկ է՝ բռնություն չէ»: Ինչ վերաբերում է հանգամանքին, որ միջադեպը տեղի է ունեցել վարչապետի՝ դատարանների մուտքերն արգելափակելու կոչի հետևանքով, Անանյանը նշեց, որ վարչապետի կոչը վերաբերում էր մուտքերը փակելուն, ոչ թե՝ դատավորին հրելուն: «Ասել էր՝ մուտքը շրջափակել: Իրենք անգամ մուտքը շրջափակելու կոչի սահմաններից են դուրս եկել: Դա էքսցեզ է կոչվում»,- ասաց Անանյանը՝ հավելելով, որ կոչը չի օրինականացնում ոչինչ: Հարցին, թե արդյո՞ք դա ճնշող հանգամանք չի կարող դառնալ դատարանի համար՝ Անանյանը պատասխանեց. «Դատավորի համար բավականին բարդ է լինելու, բայց ունենք այն, ինչ ունենք: Պետք է ճիշտ գնահատական տրվի այս ամեն ինչին:
Ակնկալում ենք արդարացի որոշում»: Անանյանն ընդգծեց, որ քննիչի որոշումը վերածվել էր քաղաքական փաստաթղթի՝ իրավաբանության բացակայությամբ: Նրա խոսքով՝ վկայակոչվել են բոլոր հնարավոր հիմքերը, նույնիսկ այն հիմքերը, որոնք հակասում էին իրար՝ ամեն գնով քրեական գործ չհարուցելու համար:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից