Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է 2019թ. Մարդկային զարգացման զեկույցի ներկայացմանը 12/09/2019   18:17  |  ԼՐԱՀՈՍ

Դեկտեմբերի 9-ին  փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է 2019թ. Մարդկային զարգացման զեկույցի ներկայացմանը: Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է.

 «Հարգելի¢ գործընկերներ,

Պարոն Մարիյասին,

Պարոն Շարփ,

Տիկնայք և պարոնայք,

Շնորհավորում եմ բոլորիս Միավորված Ազգերի Զարգացման Ծրագրի «Մարդկային կապիտալի զարգացման» 2019 թվականի զեկույցի և «Մարդկային կապիտալի զարգացման» ազգային զեկույցի մեկնարկի առթիվ: Վստահ եմ, որ զեկույցներում վեր հանված խնդիրներն ու առաջարկները ոլորտի զարգացման քաղաքականություն մշակելիս ուղենիշ կդառնան մեզ համար:

Հարգելի¢ գործընկերներ,

Մարդկային կապիտալի զարգացման հնարավորություն ունենալը, այն է` կրթության, առողջության իրավունքի իրացումը մարդկանց մյուս բոլոր իրավունքների ու ազատությունների առանցքն է: Սա միայն անձնական համոզմունք չէ, այլև սոցիալական գիտություններով ապացուցված փաստ: Փաստ է նաև, որ մարդկանց առողջության, գիտելիքների, հմտությունների ու կարողությունների մեջ ներդրումն ուղղակիորեն ազդում է տնտեսական զարգացման վրա` ապահովելով կյանքի արժանապատիվ պայմաններ ու հասարակական բարեկեցություն:

Հետևապես, եթե մենք նպատակ ունենք կրճատելու վաղաժամ մահացությունների թիվը, այսօր պետք է բարձրացնենք առողջապահության առաջնային օղակի որակը, մանկապարտեզից սկսած խթանենք առողջ ապրելակերպը: Եթե ցանկանում ենք նվազեցնել հանցագործությունների մակարդակը, պետք է ներդրում անենք հանրակրթության որակի բարձրացման մեջ` միաժամանակ ապահովելով բռնությունից զերծ միջավայր դպրոցում ու ընտանիքում: Եթե մեր առջև դրված է խնդիր շրջակա միջավայրը պահպանելու, պետք է ջանքեր գործադրենք դպրոցներում բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունք ձևավորելու ուղղությամբ: Այսօր ներդրում կատարելով մարդկային կապիտալի զարգացման մեջ` վաղը մենք ավելի քիչ ենք մտահոգվելու հասարակական կարգի պահպանման, աղքատության ու գործազրկության համար:

Սակայն մարդկային կապիտալի զարգացման արդյունքը միայն տնտեսական զարգացումը չէ: Այն կարևոր միջոց է հանդուրժողականության տարածման ու ատելության խոսքի դեմ պայքարի, կանանց ու տղամարդկանց միջև հավասարության ամրապնդման ու հետագայում նաև տնտեսական իրացման հնարավորությունների ընդլայնման, քաղաքական մասնակցության խթանման համար:

Այս գաղափարն է ընկած նաև կառավարության ծրագրում ու մեր հայտարարած ներառական զարգացման տեսլականի հիմքում: Մենք համոզված ենք, որ որակյալ, մատչելի ու հասանելի կրթական ու առողջապահական ծառայությունների ապահովումն ի վերջո հանգեցնելու է անձի արտադրողականության բարձրացմանը և տնտեսական զարգացմանը: Հետևապես, մենք ավելացնում ենք կրթության ֆինանսավորումը` ձևավորելով նոր բովանդակություն ու զարկ տալով դպրոցաշինությանը: Մենք բարձրացնում ենք առողջապահության ոլորտի հատկացումները` բազմաթիվ ծառայություններ դարձնելով հասանելի հասարակության բոլոր անդամների համար: Մշակում ենք թիրախային քաղաքականություններ` նվազեցնելու օդի, ջրի, հողի աղտոտվածությունը, ավելացնելու կանաչապատ տարածքները և խրախուսելու պատասխանատու սպառում` հանուն առողջության համար անվտանգ շրջակա միջավայրի: Կուզենայի նաև նշել այն լրջագույն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում սոցիալական ծրագրերում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մեր հմուտ առաջամարտիկի դերի շնորհիվ:

Ցանկանում եմ նաև հատուկ ուշադրություն դարձնել երեխաների ու երիտասարդների մարդկային կապիտալի զարգացմանը: Մեզ համար այսօր առաջնահերթություն է հանրակրթության զարգացումը և երեխաների ու երիտասարդների առողջության պահպանումը, որը որակյալ մարդկային կապիտալի ձևավորման առաջնային նախապայմաններից է: Կարծում եմ, որ այս գործընթացում կարևոր է մեր քաղաքականությունների շահառուների` երեխաների ու երիտասարդների ներգրավումը դրանց մշակման գործընթացում: Եվ թեպետ հեղափոխությունից հետո քաղաքական դաշտը բավականին երիտասարդացել է, և օրինակ` իմ գրասենյակում միջին տարիքը 32 տարեկանն է, սակայն այս ուղղությամբ ևս նոր ինստիտուցիոնալ մոտեցումների կարիք կա, որն առաջիկայում կքննարկենք «Աշխատիր, Հայաստան» և Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունների շրջանակներում:

Հարգելի գործընկերներ,

Չնայած անցած տարվա արդյունքներով Մարդկային զարգացման համաթվում առաջխաղացում  ենք գրանցել՝ մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ անելիքները դեռևս շատ են: Վստահեցնում եմ, որ կառավարությունն արդեն վերցրել է այդ ուղղությամբ ռազմավարական քայլեր իրականացնելու հանձնառությունը` կրթությունն ու առողջապահությունը հռչակելով որպես առաջնահերթություններ: Լիահույս եմ, որ այս կարևոր ճանապարհին արդյունավետ գործընկերության միջոցով կարճ ժամանակում կարողանալու ենք զգալի առաջընթաց արձանագրել:

Շնորհակալություն»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:31 09/12/2019  |  ԼՐԱՀՈՍՓոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Հայ-վրացական իրավական համագործակցության երրորդ ֆորումին
12:04 30/11/2019  |  ԼՐԱՀՈՍՓոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է «CITIC Construction» ընկերության ներկայացուցիչներին
17:50 27/11/2019  |  Բնապահպանական իրավունքԲնապահպանները դատի են տվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանին
19:20 20/11/2019  |  ԼՐԱՀՈՍՓոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը
21:17 19/11/2019Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի պատվիրակությանը
13:18 18/11/2019  |  ԼՐԱՀՈՍՓոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է «Թվային լուծումներ` միջսահմանային համագործակցության և առևտրի դյուրացման համար» համաժողովին
17:55 11/11/2019  |  ԼՐԱՀՈՍՓոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դեսպանին
15:46 07/11/2019  |  ԼՐԱՀՈՍՓոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է «Հուավեյ» ընկերության փոխնախագահին
14:24 29/10/2019  |  ԼՐԱՀՈՍՓոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Կորեայի Հանրապետության դեսպանին
18:02 25/10/2019  |  ԼՐԱՀՈՍՓոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչին

Արխիվ

[]